«Թավշյա հեղափոխություն (Հայաստան)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Հետ է շրջվում 7972199 խմբագրումը, որի հեղինակն է Dbeglarian (քննարկում) մասնակիցը
Պիտակ՝ Հետ շրջել
Տող 69.
}}
 
'''ԴեբւլներիԹավշյա ապստամբությունհեղափոխություն Հայաստանում'''<ref>[https://www.youtube.com/watch?v=AVlY16wOMCU Չորրորդ Հանրապետությունը ծնվեց. 23.04.2018։]</ref><ref>Թավշյա հեղափոխության առաջնորդը չի կարող չլինել վարչապետ, դա կբերի քաղաքական ճգնաժամի։ [https://www.youtube.com/watch?v=UxKRH-jYcX0]</ref>, ոչ բռնի, անարյուն, խաղաղ գործողություններով ուղեկցված ցույցեր, երթեր, քաղաքացիական անհնազանդության զանգվածային դրսևորումներ Հայաստանում, որոնց առաջին ակնառու քաղաքական արդյունքներից մեկը եղավ ապրիլի 23-ին երկրի վարչապետ [[Սերժ Սարգսյան]]ի հրաժարականը, իսկ երկրորդը՝ մայիսի 8-ին [[Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով|Ազգային ժողովի]] կողմից «ժողովրդի թեկնածու» [[Նիկոլ Փաշինյան]]ին վարչապետի պաշտոնում ընտրելը։ Հեղափոխության առաջին փուլում (2018 թվականի ապրիլի 13 - մայիսի 8) բողոքի գործողություններն ուղղված էին Հայաստանի Հանրապետության ղեկին Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երրորդ ժամկետի կասեցմանը, որը այդ փուլի սկզբում՝ առաջին տասնօրյակում չհաջողվեց։ Շարժումն սկսեց «[[Իմ քայլը]]» և «[[Մերժիր Սերժին]]» նախաձեռնություններով։ 2018 թվականի ապրիլի 17–ին, երկրում, փաստացի, սկսված հեղափոխության պայմաններում, Սերժ Սարգսյանի ղեկավարած քաղաքական ուժի՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության՝ ՀՀԿ–ի վերահսկողության ներքո գտնվող՝ ՀՀ Ազգային ժողովի կողմից Սերժ Սարգսյանին վարչապետ նշանակելուց<ref>Սերժ Սարգսյանն ընտրվել է ՀՀ վարչապետ։ ՀՀԿ–ի պաշտոնական կայք։ 17.04.2018։ [http://www.hhk.am/hy/news/item/2018/04/17/The_primeminister/]</ref> հետո հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Հայաստանում «Թավշյա հեղափոխության» մեկնարկի մասին։ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ցույցերի և բողոքի մյուս գործողությունների պահանջը դարձավ իշխանությունից [[ՀՀԿ|Հայաստանի հանրապետական կուսակցության]] հեռացումը և վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի նշանակումը։
 
Հեղափոխությունը հիմնականում հայտնի է '''«Քայլ արա՛, Մերժի՛ր Սերժին»''' կրագախոսով (այդ թվում՝ սոցիալական ցանցերում տարածում գտած '''#ՄերժիրՍերժին''' հեշթեգով), ինչպես նաև ոստիկաններին ուղղված «'''Զենքդ դի՛ր, մերժի՛ր Սերժի՛ն'''», «'''Ոստիկա՛ն, միացի՜ր'''», վարորդներին ուղղված «'''Սերժին դեմ ես, սիգնալ տո՛ւր'''» և բազմաթիվ այլ կարգախոսերով։