«Սաբեր Աբար»–ի խմբագրումների տարբերություն
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Անձ}} '''Սաբեր Աբար''' ({{lang-fa|صابر اَبَر}}, {{ԱԾ}})<ref>{{Cite web|url=http://www.whatsupiran.com/Profile/Saber-Abar|title=Sabe...»: |
(Տարբերություն չկա)
|
17:29, 14 Հունիսի 2021-ի տարբերակ
Սաբեր Աբար (պարս.՝ صابر اَبَر, հունիսի 8, 1984, Թեհրան, Իրան)[1][2], իրանցի դերասան, թատրոնի ռեժիսոր և գրող, առավել հայտնի է 2009 թվականին «Էլլիի մասին» գեղարվեստական ֆիլմում խաղացած դերով: Աբարը երկու անգամ առաջադրվել է Քրիստալ Սիմորգ մրցանակի, երկուսն էլ Երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգում, Ֆաջր 25-րդ և 27-րդ կինոփառատոնների ժամանակ[3]:
Սաբեր Աբար | |
---|---|
Ծնվել է | հունիսի 8, 1984 (39 տարեկան) |
Ծննդավայր | Թեհրան, Իրան |
Քաղաքացիություն | Իրան |
Մասնագիտություն | թատերական ռեժիսոր, դերասան, կինոդերասան, կինոռեժիսոր և հաղորդավար |
Saber Abar Վիքիպահեստում |
Կարիերա
Դերասանի կարիերա
Աբարն իր կարիերան սկսել է հեռուստատեսային այնպիսի շոուներում, ինչպիսին է «Ծիածանը», մասնակցել է «100 վայրկյանում» մանկական խաղ-հեռուստաշոուին[4]: Նա ավելի ուշ ճանաչում է ձեռք բերել Մոհսեն Մախմալբաֆի Sha'ere Zobale-ում խաղացած դերով: 2006 թվականին Էզզաթոլահ Էնթեզամիի հետ նկարահանվել է «Մինայե Շահր-է Խամուշ» ֆիլմում` խաղալով վարորդի դեր. այս դերի համար առաջադրվել է Քրիստալ Սիմորգի մրցանակի` Երկրորդ պլանի լագավույն դերասան անվանակարգում: Աբարի տաղանդը նկատվել է «Դայերե Զանգի»-ում (2007), քանի որ նրան դեր է առաջարկվել Ասղար Ֆարհադիի «Էլլիի մասին» ֆիլմում: Ֆիլմը դրական արձագանքներ է ստացել, ինչպես օրինակ, Դեյվիդ Բորդվելը, որն այն գլուխգործոց է անվանել: Աբարը խաղացել է Ալիրեզայի դերը, որի հարսնացուն կորել էր: Այս դերով նա առաջադրվել է Ֆաջր միջազգային կինոփառատոնում:
Սաբերը խաղացել է նաև Հիչ (2009), Նոխոդի (2009), Տասներեք 59 (2010) և Էնտեհայե Խիաբանե Հաշտոն (2010) ֆիլմերում, ինչպես նաև որպես կամեո երևացել է Այենե-հայե Ռուբերու (2010)[5]:
Գլխավոր դեր է խաղում «Գորտը» հեռուստասերիակում:
Թատերական կարիերա
Աբարը խաղացել է Կարգադան (2008) ներկայացման մեջ` Ֆարհադ Աեեշի, Մեհդի Հաշեմիի և Շահաբ Հոսսեինի հետ, որի ռեժիսորն է Ֆարհադ Աեեշը: Խաղացել է նաև Դաստան-է յեկ Փելլեկան (2009, ռեժ.` Ռեզա Գուրան), Կալիգուլա (2010, ռեժ.` Հոմայոուն Ղանիզադեհ) և Ժիրե-բանդիե պարե Խորուս բայարե Սուգվարի (2011, ռեժ.` Ալի Նարգես Նեժադ) ներկայացումներում: 2010 թվականին Սաբերը բեմադրել է Վավ-հա վա Վիրգուլ-հա ներկայացումը[6]:
Որպես գրող
Աբարը հեղինակել է երկլեզու «Յոթ երկինք այն կողմ» գիրքը, որը պատմում է իրանցի տատիկների մասին և տպագրվել է Թեհրանում:
Ֆիլմագրություն
Տարի | Վերնագիր | Դեր | Ռեժիսոր | Նշումներ |
---|---|---|---|---|
2005 | Թափոնների բանաստեղծը | Մոհամադ Ահմադի | [7] Երգիծական կատակերգություն` սենտիմենտալ դռնապանի մասին, ով աղբի մեջ գաղտնիքներ է բացահայտում թաղամասի բնակիչների մասին: | |
2007 | Հիշողության գույները | Իրայ Բահրամի | Ամիր Շահաբ Ռազավիան | [8] |
2008 | Թամբուրին | Մոհամադ | Պարիսա Բախտավար | [9] |
2008 | Երեք կանայք | Համեդ | ||
2009 | Էլլիի մասին | Ալիրեզա | Ասղար Ֆարհադի | [10][11] |
2009 | Լիլի թխվածքը | |||
2010 | Ոչինչ | Նիմա | ||
2011 | Տասներեք 59 | |||
2011 | Պարոն Յուսեֆ | Սիրուս | ||
2011 | Այստեղ առանց ինձ | |||
2011 | Հայելիներին դեմ-հանդիման | Սադեղ | Նեգար Ազերբեյջանի | [12] |
2012 | Ձյունը սոճիների վրա | |||
2012 | Համեստ ընդունելություն | |||
2012 | Համբուրելով լուսնանման դեմքը | Հոմայուն Ասսադիան | Դրամա, որը պատմում է տարեց երկու հարևան կանանց մասին, որոնք երկուսն էլ կորցրել են իրենց որդիներին Իրան-իրաքյան պատերազմի ժամանակ, 20 տարի առաջ, և կանանցից մեկն այժմ հիվանդ է[13]: | |
2012 | 8-րդ փողոցում | |||
2013 | Ծանծաղ դեղին երկինքը | |||
2013 | Ոչ մի տեղ, ոչ ոք | |||
2013 | Աքրիդ | Խոսրով, վարորդ-հրահանգիչ | Կիարաշ Ասադիզադեհ | [14] |
2013 | Սիրելի աղբ | |||
2014 | Ուղարկելով ցավակցական հայտարարություն` թերթի համար | |||
2014 | Ամեն ինչ զեղչված է | |||
2014 | Երազկոտը | |||
2015 | Ես Դիեգո Մարադոնան եմ | |||
2015 | Խելահեղ խաբեբան | |||
2015 | Ավելի մոտ | |||
2015 | Դովրիի շաքարե թասը | |||
2015 | Ես ուզում եմ պարել | |||
2017 | Ամառանոցի բնակիչները | |||
2017 | Այրող ամառը | Էբրահիմ Իրաջզադ | [15] | |
2017 | Հասնելով անգամ | Ռեզա | ||
2018 | Հեթթրիք | Կեիվան | Ռամթին Լավաֆի | Հոգեբանական թրիլլեր երկու զույգերի մասին, որոնց միասին հեռանում են խնջույքից: Մեքենան անսպասելիորեն մի բանի է բախվում, որից հետո պատմությունը լարված է դառնում` բազմաթիվ գաղտնիքներով[16][17] |
2019 | Մազերի հեքիաթ | Դանեշ, վարսավիր | Հոմայուն Ղանիզադեհ | Վարդավիրանոց բացելով Իրանում` Դանեշը երազում է վարսավիր դառնալու մասին[18] |
Հեռուստատեսություն
Տարի | Վերնագիր | Դեր | Notes |
---|---|---|---|
2020– | Գորտը | Ռամին Ֆայազի | ներկայացվել է Նամավայի կողմից |
Պարգևներ և առադրումներ
Տարի | Մրցանակ | Անվանակարգ | Առաջադրված ֆիլմի վերնագիր | Արդյունք | Վայր | Նշումներ |
---|---|---|---|---|---|---|
2007 | Քրիստալ Սիմորգ մրցանակ, Ֆաջր 25-րդ կինոփառատոն | Երկրորդ պլանի լավագույն դերասան | Գույների հիշողությունը | Առաջադրված | Թեհրան, Իրան | [19] |
2007 | Իրանյան 11-րդ կինոփառատոն | Երկրորդ պլանի լավագույն դերասան | Գույների հիշողությունը | Հաղթանակ | Թեհրան, Իրան | |
2009 | Քրիստալ Սիմորգ մրցանակ, Ֆաջր 27-րդ կինոփառատոն | Երկրորդ պլանի լավագույն դերասան | Էլլիի մասին | Առաջադրված | Թեհրան, Իրան | [19] |
2010 | Իրանյան 14-րդ կինոփառատոն | Երկրորդ պլանի լավագույն դերասան | Էլլիի մասին | Հաղթանակ | Թեհրան, Իրան | [3] |
2010 | Իրանի կինոքննադատների և գրողների ասոցիացիայի երրորդ մրցանակ | Երկրորդ պլանի լավագույն դերասան | Էլլիի մասին | Հաղթանակ | Թեհրան, Իրան | |
2013 | Իրանի կինոքննադատների և գրողների ասոցիացիայի վեցերորդ մրցանակ | Երկրորդ պլանի լավագույն դերասան | Ձյունը սոճիների վրա | Առաջադրված | Թեհրան, Իրան | |
2013 | Իրանի կինոքննադատների և գրողների ասոցիացիայի երրորդ մրցանակ | Երկրորդ պլանի լավագույն դերասան | Համբուրելով լուսնանման դեմքը | Առաջադրված | Թեհրան, Իրան | |
2013 | Հռոմի 8-րդ կինոփառատոն | Առաջին պլանի լավագույն դերասան | Աքրիդ | Հաղթանակ | Հռոմ, Իտալիա | [3][14][20] |
Ծանոթագրություններ
- ↑ «Saber Abar Biography». WhatsUpIran.com (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից 2017-ին. Վերցված է 2019-11-22-ին.
- ↑ «Saber Abar». Noovie (անգլերեն). Վերցված է 2019-11-23-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 «دایرکتوری فیلم و هنرمندان» [Directory of Movies and Artists, Saber Abar, Awards]. WhatsUpIran.com (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին. Վերցված է 2019-11-22-ին.
- ↑ fa:صابر ابر#.D8.A7.D8.AC.D8.B1.D8.A7
- ↑ Saber Abar | FilmsTV | WhatsUpIran دایرکتوری فیلم و هنرمندان
- ↑ fa:صابر ابر#.D8.AA.D8.A6.D8.A7.D8.AA.D8.B1
- ↑ Edwards, Russell (2005-10-27). «Poet Of The Wastes». Variety (անգլերեն). Վերցված է 2019-11-23-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «Colors of Memory». Tiburon International Film Festival. Վերցված է 2019-11-23-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «Dayereh-e zangi (Tambourine) (2008)». Rotten Tomatoes.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ Simon, Alissa (2009-02-07). «About Elly». Variety (անգլերեն). Վերցված է 2019-11-23-ին.
- ↑ Harvey, Giles (2019-01-31). «How Iran's Greatest Director Makes Art of Moral Ambiguity». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2019-11-23-ին.
- ↑ Scheib, Ronnie (2011-09-07). «Facing Mirrors». Variety (անգլերեն). Վերցված է 2019-11-23-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «Kissing the Moon-Like Face (2012) - Movie». www.moviefone.com (անգլերեն). Վերցված է 2019-11-23-ին.
- ↑ 14,0 14,1 Weissberg, Jay (2013-11-20). «Rome Film Review: 'Acrid'». Variety (անգլերեն). Վերցված է 2019-11-23-ին.
- ↑ «» Searing Summer» (գերմաներեն). Վերցված է 2019-11-23-ին.
- ↑ «'Hat Trick': Film Review». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2019-11-23-ին.
- ↑ «Hat-Trick». www.siff.net (անգլերեն). Վերցված է 2019-11-23-ին.
- ↑ Kończak, Joanna (2019-11-08). «Film Review: A Hairy Tale (2019) by Homayoun Ghanizadeh». Asian Movie Pulse (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019-11-23-ին.
- ↑ 19,0 19,1 «Installation Art and Performance». Financial Tribune (անգլերեն). 2015-08-06. Վերցված է 2019-11-23-ին. «Abar, 31, is best known for his role in 'About Elly'. He was nominated for two Crystal Simorgh Prizes, both for Best Supporting Actor at the 25th and 27th Fajr International Film Festival.»
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «Director says "Acrid" got mixed reception in Iran, abroad». IRNA.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link)
Արտաքին հղումներ
- Սաբեր Աբար Ինստագրամում
- Սաբեր Աբար Internet Movie Database կայքում
- Սաբեր Աբարը Իրանյան ֆիլմերի բազայում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սաբեր Աբար» հոդվածին։ |