«Մասնակից:LiaAve/Ավազարկղ2»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 6.
{{քաղվածքի սկիզբ}}Ոչ միայն այն պատճառով, որ երկուսն էլ ակնոցով են։ Եվ ամերիկյան կինոյի ծաղրածուների եռապետությունից առաջինը, և խորհրդային ծիծաղաշարժ մեդիումը նախագծված են երկրորդական հանրային ատրիբուտներից։ Երկուսին էլ պետք չէ խոսել։ Երկուսին էլ պետք է միայն լինել։ Այնտեղ՝ կանոտյե է, այստեղ՝ կովբոյկա: Այնտեղ՝ հավերժական գրագիր, այստեղ՝ հավերժական ուսանող: Շուրիկը Չապլին չէր էլ կարող դառնալ, քանի որ Չապլինը էքսցենտրիկ կատակերգությունից սարքել է բուրժուական, իսկ Լեոնիդ Գայդայն անկեղծորեն նկարահանում էր խորհրդային կինո<ref name="Добротворский" />։
{{բք|ru|Не только потому, что оба в очках. И первый из триумвирата американских киноклоунов, и советский смеховой медиум сконструированы из вторичных общественных атрибутов. Обоим не надо разговаривать. Обоим надо только быть. Там канотье, тут ковбойка. Там — вечный клерк, тут — вечный студент. <…> Чаплином Шурик не стал и стать не мог, потому что Чаплин сделал из эксцентрической комедии буржуазную, а Леонид Гайдай искренне снимал советское кино.}}
{{քաղվածքի սկիզբավարտ|աղբյուր=<small>''Սերգեյ Դոբրոտվորսկի''</small>}}
 
«Կովկասի գերուհի» ֆիլմում Շուրիկն ստիպված է շփվել «Ի» գործողությունից» տեղափոխված «ընդդիմադիրների»՝ Վախկոտի, Դմբոյի և Փորձառուի հետ։ Նախորդ կինոժապավենում ուսանողը հաղթել է եռյակին, սակայն այդ հաղթանակը կարելի է պայմանական անվանել, քանի որ հերոսին դիմակայում էին մանր ժուլիկները։ Շուրիկի նոր արկածների համար սցենարիստներն ստեղծել են ավելի լուրջ թշնամու կերպար՝ նոմենկլատուրային ընկեր Սաախովին, որը մեծ իշխանություն ունի շրջանում և հմտորեն օգտվում է իր լիազորություններից։ Այս իրավիճակում խորամանկ եռյակի ներկայացուցիչները հանդես են գալիս որպես «կողմնակի ուժ». բանահյուսության նմուշներ հավաքողի հիմնական բախումները տեղի են ունենում հենց Սաախովի հետ: Ֆիլմի եզրափակչում, երբ Շուրիկն ու նրա ընկերները ստիպում են շրջկոմտնտեսության ղեկավարին վախ զգալ իր տանը հայտնված ֆիգուրներից, կատարվում է շատ վաթսունականների երազանքը. հերոսը «ծնկի է բերում խոշոր ղեկավարին ու բռնակալին»{{sfn|Волков|2003|с=407—410}}։