«Ձորիգեղի կամուրջ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Կամուրջ |անվանում = Ձորիգեղի կամուրջ |բնօրինակ անվանում = |պատկեր = |լայնություն = |նկ...»:
(Տարբերություն չկա)

09:00, 14 Հունիսի 2021-ի տարբերակ

Ձորիգեղի կամուրջ, գտնվում է Լոռու մարզի Թեղուտ գյուղում, կառուցվել է 7-րդ դարում։

Ձորիգեղի կամուրջ
Երկիր Հայաստան[1]
ՏեղանքԼոռու մարզի Թեղուտ գյուղ
Տեսակմշակութային արժեք և կամուրջ
ՆյութՍրբատաշ բազալտե
Թռիչքների քանակ1
Կառուցվել է17-րդ դարում
Երկարություն3 մետր
Լայնություն6 մետր
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[1]


Լոռու մարզի Թեղուտ և Շնող գյուղերը հաշվառվել են որպես մեկ համայնք, գյուղերի շրջակա միջավայրերում կարելիե տեսնել հնագույն և միջնադարյան հուշարձաններ, որոնք ունեն ինքնատիպ և խայտաբղետ անուներ՝ Փիջուտ, Բովեր, Բրագձոր, Բացրել, Կայծոն, Մանստև, Ձորիգեղ, Խռատանոց, Ղարաքոթուկ, Շինու խեչ, Դուքանաձոր ։

Ձորիգեղի կամուրջը գտնվում է Թեղուտ գյուղից 3 կմ հյուսիս-արևելք` Գուլաբի կոչվող սարի ստորոտում, Մանստև գետակի աջափնյա անտառապատ հատվածում, ժայռեղեն նեղ ափեր ունեցող վայրում: Քարե կամուրջը կապում է Մանստևի Սրբավայրը Ձորիգեղ կոչվող հին բնակավայրի հետ: Կամուրջը միաթռիչք է, ունի 6 մ լայնությամբ կիսաշրջան կամարային բացվածք իսկ երթևեկելի մասը հողածածկ է` 3մ լայնությամբ: Կամուրջը կառուցված է սրբատաշ բազալտե ոչ խոշոր քարերով: Կամուրջն այս տեսքով մեզ է հասել 17-րդ դարի վերջնանորոգման շնորհիվ:

  1. 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.