«Հայաստանի զինանշան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 47.
[[Պատկեր:Արշակունիների զինանշան.jpg|աջից|մինի|[[ՀՀ զինանշանի վահանի երկրորդ դաշտ]]]]
 
Ցավոք մենք չունենք 1920 թ. ընդունված զինանշանի բլազոնը՝ հերալդիկ պաշտոնական նկարագրությունը, ուստի զինանշանի մասին տեղեկությունները քաղում ենք [[Ս. Վրացյան]]ի «Հայաստանի Հանրապետություն» գրքից, որտեղ նա ներկայացնելով դրա ընդունման քննարկումներից մանրամասներ, նշում է դեռ այն ժամանակ կառավարության, հանձնաժողովի անդամների մեջ եղած տարաձայնությունների մասին։ Հարցերի թվում են եղել նաև Արտաշիսյանների զինանշանի արծիվները, երկգլխանի արծվի հիմնավորվածությունը և այլն։ 1920 թ. դրությամբ երկգլխանի արծիվն իրապես նորություն էր հիշյալ զինանշանների համեմատությամբ, սակայն արդյո՞ք այն խորհրդանշում էր միայն Արշակունյաց հարստությունը։ Ի տարբերություն Արտաշիսյանների պետության կամ [[Կիլիկյան ՀայաստանՀայկական թագավորության]]ի, առայժմ չկան հայտնաբերված Արշակունիների շրջանին պատկանող դրամներ, թագավորական խորհրդանշաններ պարունակող բարձրաքանդակներ, խճանկարներ և այլն, որոնք առավել համոզիչ կերպով թույլ տկային պատկերացում կազմել Հայաստանում 1-5 դդ. կիրառված արքայական նշանների մասին։ Անկախ տեղեկությունների խճճվածությունից, կարելի է փաստել, որ Արշակունյաց արքունիքում և դրան մոտ կանգնած հայկական տոհմերի, մասնավորապես [[Մամիկոնյաներ]]ի, կողմից կիրառվել են արծվի-վարուժանի պատկերներ ունեցող զինանշաններ։ Հայ Արշակունիների անկումից հետո Մամիկոնյանները շարունակել են մեծ դերակատարություն ունենալ Հայաստանի կյանքում, իսկ նրանց վերագրվող հերալդիկ հորինվածքով պատկերաքանդակները հուշում են, որ այս հարստության գոնե [[Տաշիր]]ում հաստատված ճյուղը կիրառել է երկգլխանի արծվի պատկերն իր տիրույթներում։ Պատմական [[Գուգարք]]ում, այժմ [[Դսեղ]] գյուղի կենտրոնում և Դսեղից 2 կմ հյուսիս-արևելք կառուցած [[Բարձրաքարշ Սուրբ Գրիգոր վանք]] վանական համալիրներիի ճակատային մասերում պահպանվել են Մամիկոնյան զինանշանի օրինակները` երկգլխանի արծիվ, որի թևերը վերնամասում պարույրաձև իջնում են մինչև ճանկերը, որոնք բռնում են խոցված գառան մարմինը։ Երկգլխանի արծվի պատկերներ համեմատաբար ավելի հաճախ հանդիպում ենք 11-14-րդ դարերի հայկական մանրանկարչության մեջ, օրինակ՝ Մատենադարանի Սեբաստիայի Ավետարան, 1066 թ.: Այսօր դժվար է ասել, թե երբ է ձևավորվել ավանդույթը երկգլխանի արծիվը որպես Գրիգոր Լուսավորչի նշան համարելու մասին, բայց արդեն 12-րդ դարից մենք ունենք մի շարք օրինակներ Հայոց եկեկեղեցում այն որպես կաթողիկոսական և պատրիարքական աստիճանի խորհրդանշան օգտագուրծելու վերաբերյալ։ Այսօր այն Հայոց Կաթողիկոսի նշանն է։
 
Հաշվի առնելով այս ամենը` կարելի է եզրակացնել, որ 1920 թ. հուլիսին ժամանակավոր ընդունված զինանշանի վահանի Արշակունիներին վերաբերվող դաշտի երկգլխանի արծիվը, արտահայտում է ոչ միայն արքայական այդ հարստությունը, այլ հանդիսանում է նաև Մամիկոնյանների ու Հայ առաքելական եկեղեցու միասնական խորհրդանշանը՝ մարմնավորելով Արշակունյաց Հայաստանի զինվորական և հոգևոր փառքը<ref>{{Cite web|url=https://razmavaraget.files.wordpress.com/2020/09/hb-2020-n2.pdf|title=Ավետիսյան Վահե, ՀՀ զինանշանի արշակունիներին վերաբերվող խորհրդանշանի մասին (երկգլխանի արծիվ), Հայկական բանակ ամսագիր, N 2, 2020, էջ 91-100}}</ref>։