«Վալտեր Օյքեն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 15.
 
Վալտեր Օյքենի ստեղծագործական գործունեության ուսումնասիրությամբ և գաղափարների զարգացմամբ զբաղվում է Ֆրայբուրգում հատուկ այդ նպատակով բացված ու մինչև օրս արդյունավետորեն գործող և նրա անունը կրող գիտահետազոտական ինստիտուտը։
 
== Տեսությունը ==
 
Օյքենի օրդոլիբերալիզմը, որ [[նեոլիբերալիզմ]]ի (նոր ազատականության) գերմանական յուրատեսակ տարբերակն է, պնդում է, որ բարգավաճման հասնելու համար պետությունը պետք է քաղաքական հիմք ապահովի տնտեսական ազատության համար: Ի հակադրություն չմիջամտելու քաղաքականության՝ ''laissez-faire''-ի, որը 1930-ական թվականներին հանգեցրել էր [[կարտել]]ների ստեղծման ու իշխանության չափից ավելի կենտրոնացման, օրդոլիբերալիզմն ուղղված է առանձին անհատների, ընկերությունների, ընկերակցությունների տնտեսական իշխանության սահմանափակմանը: Դրան հասնելու նպատակով ստեղծվում են իրավական ու ինստիտուցիոնալ հիմքեր, ներառյալ մասնավոր սեփականության պաշտպանությունը, շուկաներ ազատ մուտք գործելու հավասար հնարավորությունների ստեղծումը, մասնավոր գործարքների իրականացման, փողա-վարկային կայունության ապահովումը: Ընդ որում՝ պետությունը միևնույն ժամանակ պետք է ձեռնպահ մնա տնտեսական ամենօրյա գործընթացներին միջամտելու, դրանք կառավարելու փորձերից, ինչը տեղի է ունենում կենտրոնացված, պլանավորված տնտեսություններում, և պիտի ապահովի լավ գործող մրցակցային կարգ՝ ''Ordnung'', որի պայմաններում մասնավոր ագենտները կարող են գործել առանց պետության ազդեցության հաճախակի դրսևորման<ref name="FAS"/><ref>Josef Molsberger, 2008[[The New Palgrave: A Dictionary of Economics|[1987]]]. "Eucken, Walter (1891–1950)," ''[[The New Palgrave Dictionary of Economics]]'', 2nd Ed.</ref>:
Օրդոլիբերալիզմի գաղափարն առաջին անգամ առաջ է քաշվել [[1937 թվական]]ին''Ordnung der Wirtschaft'' պարբերականում, որը հրատարակում էին Վալտեր Օյքենը, [[Ֆրանց Բյոմ]]ը և Հանս Գրոսման-Դոերթը: [[1948 թվական]]ից այդ տեսությունը հետագա զարգացում է ստացել ''ORDO'' տնտեսագիտական տարեգրքում:
 
Օյքենի գլուխգործոցը համարվում է «Ազգային տնտեսության հիմունքներ» (''Die Grundlagen der Nationalökonomie'', 1939, 1950) աշխատությունը, որը թարգմանվել է մի շարք լեզուներով և բազմիցս վերահրատարակվել<ref name="ndb">|forfatter=Meyer, Fritz W i Neue Deutsche Biographie|tittel=Walter Eucken|url=http://www.deutsche-biographie.de/pnd118682563.html|dato=1929|besøksdato=2015-08-01}}</ref>: Նրա մեկ այլ նշանավոր աշխատություն՝ «Տնտեսական քաղաքականության հիմունքներ» խորագրով, լույս է ընծայվել հեղինակի վախճանվելուց հետո (1952, 1955):
 
== Հիմնական աշխատությունները ==