«Վալտեր Օյքեն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 8.
Ծնվել է [[1891 թվական]]ի [[հունվարի 17]]-ին, [[Գերմանիա]]յի համալսարանական [[Ենա]] քաղաքում, գրականության բնագավառում [[1908 թվական]]ի [[Նոբելյան մրցանակ]]ի դափնեկիր, [[փիլիսոփա]] [[Ռուդոլֆ Քրիստոֆ Էյքեն|Ռուդոլֆ Օյքեն]]ի (1846–1926) ընտանիքում<ref name="euarchiv" />: Մայրը՝ Իրենը (1863–1941), նկարչուհի էր, եղբայրը՝ Առնոլդը, քիմիկոս-ֆիզիկոս<ref name=Bio1>{{cite web|url=http://www.deutsche-biographie.de/sfz13830.html|title=Biografie Walter Eucken (German)|publisher=[[Bavarian State Library]]|accessdate=5 August 2015}}</ref><ref name=Bio2>{{cite web|url=http://www.deutsche-biographie.de/sfz19591.html|title=Biografie Rudolf Christoph Eucken (German)|publisher=Bavarian State Library|accessdate=5 August 2015}}</ref>: Նրանց ընտանեկան վիլլայում հաճախ են հյուրընկալվել բանաստեղծ [[Շտեֆան Գեորգե]]ն, գրող [[Հուգո ֆոն Հոֆմանսթալ]]ը, նկարիչներ [[Էռնստ Լյուդվիգ Կիրխներ]]ը, [[Էդվարդ Մունկ]]ը, [[Ֆերդինանդ Հոդլեր]]ը և ճանաչված այլ անձինք<ref name=FAS>{{cite news | last = Plickert| first = Philip| title = Der Ökonom des Widerstands| newspaper = [[Frankfurter Allgemeine Zeitung|Frankfurter Allgemeine Sonntagszeitung]] | pages = 29 | language = de | date = 2 August 2015 }}</ref>:
 
Վալտեր Օյքենը [[տնտեսագիտություն]] է ուսումնասիրել [[Քիլ]]ի, [[Ենա]]յի, [[Բոնն]]ի համալսարաններում, [[1914 թվական]]ին Բոննում հաջողությամբ պաշտպանել է ''Verbandsbildung in der Seeschifffahrt'' թեմայով իր պատրաստած ատենախոսությունը և ստացել փիլիսոփայության դոկտորի գիտական աստիճան<ref>{{Cite web|author=Kuhnert, Stephen|year=2006|title=The Man Who Heated Up Economic Discussion with a Stove: Walter Eucken's Challenge to the Social Sciences|page=2 (p. 112) |url= http://www.indiana.edu/~voconf/papers/kuhnert_voconf.pdf}} ''in'' {{Cite book|editor1=Sproule-Jones, Mark |editor2=Allen, Barbara |editor3=Sabettis, Filippo | editor3-link=Filippo Sabetti |year=2008|title=The Struggle to Constitute and Sustain Productive Orders: Vincent Ostrom's quest to understand human affairs|location=[[Lanham, Maryland|Lanham, MD]]|publisher=[[Rowman & Littlefield#Imprints|Lexington Books]]|pages=111–124|isbn=978-0-7391-2627-1}}</ref>{{rp|111–124}}: [[Առաջին համաշխարհային պատերազմ]]ի տարիներին սպայական կոչումով մասնակցել է մարտական գործողությունների թե՛ արևելյան և թե՛ արևմտյան ռազմաճակատում<ref name="Bio1"/>: [[1921 թվական]]ին՝ որպես դասախոս, աշխատանքի է անցել [[Բեռլին]]ի համալսարանում<ref name="euarchiv">|tittel=Das Leben Walter Euckens|url=http://www.eucken.org/|utgiver=Walter Eucken Archiv|besøksdato=2015-08-01|språk=tysk|dødlenke=ja|arkivurl=https://web.archive.org/web/20030116103632/http://eucken.org/|arkivdato=2003-01-16}}</ref>: 1921-1924 թվականներին միաժամանակ կատարել է տեքստիլ արդյունաբերության կայսերական միության առևտրային տնօրենի տեղակալի պարտականությունները: 1925-1927 թթ. դասավանդել է [[Թյուբինհենի համալսարան|Տյուբինգեն]]ի համալսարանում: [[1927 թվական]]ին տեղափոխվել է [[Ֆրայբուրգ]], որի համալսարանում որպես պրոֆեսոր պաշտոնավարել է մինչև իր մահը: Նրա ծանոթների շրջանակը ներառել է նկարիչեր [[Ավգուստ Մակե]]ին, [[Էռնստ Լյուդվիգ Կիրխներ]]ին, կոմպոզիտոր [[Մաքս Ռեգեր]]ին, բնագետներ [[Հերման Շտաուդինգեր]]ին, [[Վերներ Հայզենբերգ]]ին, գրող [[Ռիկարդա Հուխ]]ին, փիլիսոփա [[Կարլ Պոպպեր]]ին և այլ անվանի անձանց<ref name="euarchiv" />: Գիտական գործունեության ասպարեզում առանձնահատուկ դեր է խաղացել նրա մտերմությունը [[Էդմունդ Հուսեռլ]]ի հետ:
 
Օյքենն ամուսնացել է Էդիտ Էրդսիկի հետ, որը [[հրեա]]կան ծագում ուներ: [[1933 թվական]]ին, երբ Գերմանիայում իշխանության գլուխ են անցել [[Նացիզմ|նացի]]ստները, Ֆրայբուրգում նույնպես հալածանքներ են սանձազերծվել [[հրեաներ]]ի նկատմամբ, և դրանցից տուժել է նաև Օյքենների ընտանիքը<ref name="euarchiv" />: