«Հայաստանի զինանշան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Արշակունիների զինանծան
No edit summary
Տող 44.
Հայաստանի զինանշանի հիմնական գույնն է ոսկեգույնը, պատմական Հայաստանի թագավորություններինը՝ վերևից ձախ՝ կարմիր, վերևից աջ՝ կապույտ, ներքևից ձախ՝ կապույտ, ներքևից աջ՝ կարմիր, և կենտրոնում՝ վահանի վրա պատկերված Արարատ լեռը՝ նարնջագույն։ Նշված գույները խորհրդանշում են Հայաստանի դրոշի գույները<ref>{{Cite web|url=https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=50953|title=ԱԺ,15.06.2006,ՀՕ-148-Ն ՀՀ օրենքը ՀՀ զինանշանի մասին|last=|first=|date=|website=www.arlis.am|publisher=|accessdate=2019-10-24}}</ref>։
 
=== ՀՀ ԶԻՆԱՆՇԱՆԻ ԱՐՇԱԿՈՒՆԻՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՎՈՂ ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆԻ ՄԱՍԻՆ (ԵՐԿԳԼԽԱՆԻ ԱՐԾԻՎ) ===
Ցավոք մենք չունենք 1920 թ. ընդունված զինանշանի բլազոնը՝ հերալդիկ պաշտոնական նկարագրությունը: ուստի զինանշանի մասին տեղեկությունները քաղում ենք Ս. Վրացյանի «Հայաստանի Հանրապետություն» գրքից, որտեղ նա ներկայացնելով դրա ընդունման քննարկումներից մանրամասներ, նշում է դեռ այն ժամանակ կառավարության, հանձնաժողովի անդամների մեջ եղած տարաձայնությունների մասին: Հարցերի թվում են եղել նաև Արտաշիսյանների զինանշանի արծիվները, երկգլխանի արծվի հիմնավորվածությունը և այլն: 1920 թ. դրությամբ երկգլխանի արծիվն իրապես նորություն էր հիշյալ զինանշանների համեմատությամբ, սակայն արդյո՞ք այն խորհրդանշում էր միայն Արշակունյաց հարստությունը: Ի տարբերություն Արտաշիսյանների պետության կամ Կիլիկյան Հայաստանի, առայժմ չկան հայտնաբերված Արշակունիների շրջանին պատկանող դրամներ, թագավորական խորհրդանշաններ պարունակող բարձրաքանդակներ, խճանկարներ և այլն, որոնք առավել համոզիչ կերպով թույլ տկային պատկերացում կազմել Հայաստանում 1-5 դդ. կիրառված արքայական նշանների մասին: Անկախ տեղեկությունների խճճվածությունից, կարելի է փաստել, որ Արշակունյաց արքունիքում և դրան մոտ կանգնած հայկական տոհմերի, մասնավորապես Մամիկոնյաների, կողմից կիրառվել են արծվի-վարուժանի պատկերներ ունեցող զինանշաններ: Հայ Արշակունիների անկումից հետո Մամիկոնյանները շարունակել են մեծ դերակատարություն ունենալ Հայաստանի կյանքում, իսկ նրանց վերագրվող հելադիկ հորինվածքով պատկերաքանդակները հուշում են, որ այս հարստության գոնե Տաշիրում հաստատված ճյուղը կիրառել է երկգլխանի արծվի պատկերն իր տիրույթներում: Պատմական Գուգարքում, այժմ Դսեղ գյուղի կենտրոնում և Դսեղից 2 կմ հյուսիս-արևելք կառուցած Բարձրաքարշ Սուրբ Գրիգոր վանական համալիրների ճակատային մասերում պահպանվել են Մամիկոնյան զինանշանի օրինակները` երկգլխանի արծիվ, որի թևերը վերնամասում պարույրաձև իջնում են մինչև ճանկերը, որոնք բռնում են խոցված գառան մարմինը: Երկգլխանի արծվի պատկերներ համեմատաբար ավելի հաճախ հանդիպում ենք 11-14-րդ դարերի հայկական մանրանկարչության մեջ, օրինակ՝ Մատենադարանի Սեբաստիայի Ավետարան, 1066 թ.: Այսօր դժվար է ասել, թե երբ է ձևավորվել ավանդույթը երկգլխանի արծիվը որպես Գրիգոր Լուսավորչի նշան համարելու մասին, բայց արդեն 12-րդ դարից մենք ունենք մի շարք օրինակներ Հայոց եկեկեղեցում այն որպես կաթողիկոսական և պատրիարքական աստիճանի խորհրդանշան օգտագուրծելու վերաբերյալ: Այսօր այն Հայոց Կաթողիկոսի նշանն է:
 
Հաշվի առնելով այս ամենը` կարելի է եզրակացնել, որ 1920 թ. հուլիսին ժամանակավոր ընդունված զինանշանի վահանի Արշակունիներին վերաբերվող դաշտի երկգլխանի արծիվը, արտահայտում է ոչ միայն արքայական այդ հարստությունը, այլ հանդիսանում է նաև Մամիկոնյանների ու Հայ առաքելական եկեղեցու միասնական խորհրդանշանը՝ մարմնավորելով Արշակունյաց Հայաստանի զինվորական և հոգևոր փառքը<ref>{{Cite web|url=https://razmavaraget.files.wordpress.com/2020/09/hb-2020-n2.pdf|title= Ավետիսյան Վահե, ՀՀ զինանշանի արշակունիներին վերաբերվող խորհրդանշանի մասին (երկգլխանի արծիվ), Հայկական բանակ անսագիր, N 2, 2020, էջ 91-100}}</ref>։
 
 
== Հայաստանի նախկին զինանշանները ==