«Վարազդատ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
No edit summary
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Տող 1.
{{Տեղեկաքարտ միապետ|անուն=Վարազդատ|պատկեր=|կալանք=|իշխանություն=[[374]] - [[378]]|թագադրում=[[374]]|լրիվ անուն=Վարազդատ Արշակունի|մայրենի_լեզու1=|մայրենի_լեզու1_անուն1=|հաջորդող=[[Արշակ Գ]]|թագուհի=Ռոմելա|տոհմ=[[Արշակունիներ]]|հայր=|մայր=|զավակներ=[[Խոսրով Դ]]|ծնունդ=մոտ 350|ծննդավայր={{դրոշավորում|Հայաստան}},|վախճանի վայր={{դրոշավորում|Մեծ Հայք}}|թաղում=|թաղման վայր=|ազգություն=[[հայ]]|մահ=393-ից հետո}}
[[Պատկեր:Arshakid Armenia 298-387.tif|ձախից|մինի|[[Արշակունիների թագավորություն|Արշակունյաց Հայաստանը]] 298-387 թթ.]]
'''Վարազդատ''' (ծն. և մահվան թթ. անհայտ մոտ 350-393-ից հետո), Հայոց Արշակունի թագավոր 374-378 թթ.–ին։ Հաջորդել է իր ազգական՝ [[Պապ թագավոր]]ին։ Մանուկ հասակում Վարազդատին խնամել և դաստիարակել է [[Բաթ Սահառունի]]ն։ Պատանեկության տարիներին ապրել և կրթվել է Հռոմում։ [[ՀռոմՀունաստանում|ՀռոմումՀունաստանում]] հաղթել է [[Օլիմպիական խաղեր|օլիմպիական խաղերում]]՝ [[Բռնցքամարտ|բռնցքամարտի]] ոլորտում։ Հռոմի [[Վաղես]] կայսրը, ով կազմակերպել էր Պապ թագավորի սպանությունը, հայտարարում է, թե իբր ափսոսում է Պապի կորստյան համար, և քանի որ նրա որդիները մանկահասակ էին, գահին է բազմեցնում [[Արշակունիներ|Արշակունի]] տոհմից Վարազդատին։ Վարազդատի օրոք սպարապետությունը շարունակում է վարել [[Մուշեղ Ա Մամիկոնյան|Մուշեղ Մամիկոնյան]]ը, ով պարսկական տիրապետության սպառնալիքից փրկվելու ելքը որոնում է [[Հռոմեական կայսրություն|Հռոմեական կայսրության]] օգնությամբ և Հայաստանում նրա զորքերի ավելացման մեջ։ Վարազդատի դայակ Բատ Սահառունին միշտ մտածել էր, որ Վարազդատի գահակալման ժամանակ ինքն է լինելու [[սպարապետ]]։ Եվ այդժամ տեսնելով [[Մուշեղ Ա Մամիկոնյան|Մուշեղ Մամիկոնյանին]]՝ որպես հզոր սպարապետի, որոշում է դավադրության միջոցով ազատվել նրանից։ Բատ Սահառունին դիմում է Վարազդատին՝ ասելով, թե իբրև Մուշեղը ձգտում է բազմելու հայոց գահին, և հենց ինքն է սպանել [[Պապ թագավոր|Պապին]] ու այժմ նույնը քեզ է ուզում անել։ Զայրացած Վարազդատը որոշում է սպանել Մուշեղին և մի խնջույք է կազմակերպում, որի ժամանակ էլ Բատը սրով սպանում է Մուշեղին, ով ասում է, որ իր համար ավելի լավ էր սպանվել ձիու վրա՝ կռվի դաշտում, քան իր հայրենակցի կողմից։ [[Մամիկոնյաններ]]ի թշնամությունը վաստակած Վարազդատը, խախտելով ավանդական կարգը, սպարապետության գործակալությունը հանձնել է իր դայակ Բատ Սահառունուն։ 377 թ.–ին Վարազդատը հարկադրված է եղել ընդունել Սասանյան Պարսկաստանի գերիշխանությունը։ Շուտով պարսկական գերիշխանությունից ազատված [[Մանվել Մամիկոնյան]]ը՝ Մուշեղի եղբայրը, պահանջում է Վարազդատից լքել երկիրը, նույնը անում է նաև Վարազդատը։ Կարինի դաշտում երկու կողմերի միջև բախում է լինում, որում հաղթում է Մանվել Մամիկոնյանը, ով նաև ձերբակալում և սպանում է Բատ Սահառունուն։ Վարազդատը հարկադրաբար ապաստանում է Հռոմում։ Մանվել Մամիկոնյանի խնամատարությամբ Հայոց թագավոր է օծվել Պապի անչափահաս որդի [[Արշակ Գ]]–ն<ref>{{Cite book|title=Հայոց Պատմություն, 10 դասարանի դասագիրք|last=|first=|publisher=|year=|isbn=|location=|pages=}}</ref>։
 
Վարազդատը աղբյուրներում հայտնի է նաև որպես բազմակողմանի զարգացած մարզիկ։ Նրա անունը դրոշմվել է մարմարյա սալիկին՝ որպես վերջին 393 օլիմպիադայի չեմպիոնի։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Վարազդատ» էջից