«Տարոն Մալաքյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 11.
 
== Կենսագրություն ==
Տարոն Վարդան Մալաքյանը ծնվել է 1975 թ-ին [[Հոլիվուդ]]ում։ Վարդան և Զեփյուռ Մալաքյանների<ref name="latimes">{{cite news|last=Gowing|first=Liam|title= His son has got him covered: System of a Down's artist of choice is Vartan Malakian, the guitarist's dad|url=http://articles.latimes.com/2006/mar/02/news/wk-ungallery2|accessdate=հուլիսի 27, 2010|newspaper=[[Los Angeles Times]]|date=մարտի 2, 2006}}</ref> միակ զավակը։ Հայրը՝ [[Վարդան Մալաքյան]]ը, նկարիչ և պարուսույց է, իսկ մայրը՝ Զեփյուռ Մալաքյանը քանդակագործ, նախկինում նաև քոլեջում ուսուցչուհի<ref name="latimes"/>։
 
Մանկուց երազել է ունենալ հարվածային գործիքներ, սակայն 12 տարեկան հասակում ծնողները նրան նվիրում են էլեկտրական կիթառ։ Սկզբում Տարոն Մալաքյանը սովորում էր այն նույն դպրոցում, որտեղ սովորում էին հայազգի [[Շավո Օդաջյան]]ը և [[Սերժ Թանկյան]]ը, որոնց հետ նա ապագայում պետք է նվագեր [[System of a Down]] խմբում։ Այնուհետև Տարոն Մալաքյանը փոխում է իր դպրոցը և ավարտում [[Ռուզվելտ]]ի անվան դպրոցը։ Այնտեղ նա 16 տարեկանից սկսում է նվագել [[Hard Rock Band]] խմբում։ 90-ականների սկզբին Տարոնը ծանոթանում է [[Սերժ Թանկյան]]ի հետ, ում հետ ստեղծում է [[Soil]] խումբը, որի կազմում նրանք գրում են մի քանի երգ, իսկ այնուհետև խմբի անունը փոխվում է և դառնում [[System of a Down]]: Անունը հիմնված է Տարոն Մալաքյանի բանաստեղծություններից մեկի վրա, որի անունն էր Victims Of A Down: Տարոն Մալաքյանի հետ [[System of a Down]] խումբը ձայնագրել է 5 ալբոմ և ամբողջ աշխարհով մեկ վաճառել 20 միլիոն ձայնագրություն։