«Վիքիպեդիա:Գնահատում/Արևային էներգիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 12.
Շնորհակալություն կատարած ծավալուն աշխատանքի համար։ Շատ կուզենայի, որ մասնագետները ստուգեին և դիտարկումներ գրեին, քանի որ հավանական է, որ լավ հոդվածի արժանի թեկնածու է։ Հարգելի {{u|Avagyanasya}}, արդյո՞ք Դուք ոլորտի մասնագետ եք, որը շատ կարևոր է մասնագիտական տերմինների թարգմանության հարցումը։ Մի փոքր մաս կարդացի, օրինակ «լուսագալվանիկա» ունե՞նք թարգմանած հայերենում, չգտա բառարաններում, «molten salt power plants»-ի մասին կարծես չեք գրել հենց առաջին նախադասությունում։ «Վերին երկրոլորտ»-ը տերմի՞ն է, թե՞ խոսքը երկրոլորտի վերին շերտի մասին է։ «Արեգակի մուտքային լույս», սա ինչի՞ մասին է, միգուցե ճիշտ է և ինքս չեմ ընբռնում։ ''30%-ն արտացոլվում է տիեզերք'', եթե ճառագայթի մասին է խոսքը, միգուցե ''անդրադարձվում''։ «Փաստ» կաղապարը դնում ենք, երբ կասկածելի է բերված ինֆորմացիան, կամ գտնենք փաստեր, կամ հեռացնենք կասկածելի հատվածը, եթե հոդվածը ներկայացվում է ընտրյալ կարգավիճակի համար։ Սխեմաները թարգմանված չեն, սա կարելի է անել ներբեռնելով նկարը, փոփոխելով այն և վերբեռնելով որպես եղած նկարի/սխեմայի թարգմանություն։ «Տես նաև» բաժնի հոդվածները ստեղծված չեն, ուստի առաջարկում եմ հեռացնել։ Կրկնեմ, որ կուզեմ մասնագետները ստուգեն։ Շնորհակալություն--[[Մասնակից:Ավետիսյան91|Ավետիսյան91]] ([[Մասնակցի քննարկում:Ավետիսյան91|քննարկում]]) 05:07, 12 Հունիսի 2021 (UTC)
:Շնորհակալություն արձագանքի համար, հերթով անդրադառնամ Ձեր նշածներին, հարգելի [[Մասնակից:Ավետիսյան91|Ավետիսյան91]]։ Ձեզ հետաքրքրում է ոլորտի մասնագետ լինելու հարցը, պատասխանեմ, որ ֆիզիկոս չեմ, Վիքիպեդիայով հետաքրքրված անձ եմ, որն անգլերենից թարգմանում է բացառապես իրեն հետաքրքրող հոդվածներ, լինեն դրանք կարճ, թե երկար։ Այս հոդվածը ներկայացրել եմ գնահատման, որովհետև կարևոր եմ համարել դրա բովանդակությունը․ թեման խիստ արդիական է, հոդվածն էլ բավականին ինֆորմատիվ։ Ցավոք, հոդվածում հանդիպող ոչ բոլոր հղումներն ունեն հայերեն համարժեք հոդվածներ, որոնք կարելի կլիներ օգտագործել տերմինները թարգմանելու համար (մի շարք բառարաններ եմ օգտագործել ինքս դրանք հասկանալու համար, երբեմն comment-ով բացատրել)։ Միայն ուրախ կլինեմ, որ ոլորտի մասնագետները մասնակցեն այս քննարկմանը, ինչպես ժողովրդական ասացվածքն է ասում՝ մի խելքը լավ է, երկուսն ավելի լավ։ «Լուսագալվանիկան» դա անգլերեն «Photovoltaics»-ն է, ռուսերենով՝ «Фотовольтаика», որը հայերենով բացակայում էր, ու տարբեր բառարանների օգնությամբ փորձել եմ հայերենացնել․ թող մասնագետները նշեն ճիշտ տերմինը։ «Molten salt power plants» ասվածն ինձ համար անհասկանալի էր, սակայն եթե հոդվածն ամբողջությամբ եք կարդացել, այնտեղ բաժին կա՝ Հալված աղի տեխնոլոգիա, սա նույնպես թողնեմ մասնագետներին։ «Վերին երկնոլորտ»-ը «upper atmosphere» բառակապակցության թարգմանությունն է, եթե տերմին է, խնդրեմ, թող ուղղեն։ Եվ խնդրանք, եթե կարդում եք հոդվածն ու ճշգրտումներ անելու անհրաժեշտություն եք տեսնում, պարզապես ուղղեք․ թարգմանելիս բառերի միջև ընտրությունը մենք կարող ենք նկատած չլինել։ «Փաստ» կաղապարն ավտոմատ է եկել, կարող եք հեռացնել, իսկ Տես նաև-ը թողել եմ մտածելով, որ ինչ որ մեկը գուցե ստեղծի այդ հոդվածները։ Կարծում եմ շահագրգիռ քննարկումներով կարող ենք հոդվածն անթերի դարձնել, դրանով էլ՝ ընտրյալ։ Կրկին անգամ շնորհակալ եմ։ Հարգանոք՝ --[[Մասնակից:Avagyanasya|Avagyanasya]] ([[Մասնակցի քննարկում:Avagyanasya|քննարկում]]) 07:50, 12 Հունիսի 2021 (UTC)
:: Սիրով կանեի ուղղումները, հարգելի {{u|Avagyanasya}}, քանի որ ինչպես նշեցի մեծ գործ եք արել և կուզեմ, որ ըստ արժանվույն գնահատվի, պարզապես վստահ չեմ, որ գլուխ կհանեմ մասնագիտական տերմիններից։ Հնարավորության դեպքում կկարդամ ամբողջը։ Շնորհակալություն--[[Մասնակից:Ավետիսյան91|Ավետիսյան91]] ([[Մասնակցի քննարկում:Ավետիսյան91|քննարկում]]) 08:00, 12 Հունիսի 2021 (UTC)