«Վիքիպեդիա:Գնահատում/Արևային էներգիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 8.
Հարգելի Վիքիհամայնք, գնահատման եմ ներկայացնում «Արևային էներգիա» հոդվածը, որը բարելավել եմ Էներգաիրազեկ խմբագրաթոնի շրջանակներում։ Հոդվածը հավակնում է ընտրյալ հոդվածի կարգավիճակի։ Շնորհակալ կլինեմ համագործակցության համար։ Սիրով՝--[[Մասնակից:Avagyanasya|Avagyanasya]] ([[Մասնակցի քննարկում:Avagyanasya|քննարկում]]) 15:35, 23 Մայիսի 2021 (UTC)
---------------------------<!-- ԿԱՐԾԻՔՆԵՐ ԳՐԵՔ ԱՅՍ ՏՈՂԻՑ ՆԵՐՔԵՎ-->
 
== Հարց ==
Շնորհակալություն կատարած ծավալուն աշխատանքի համար։ Շատ կուզենայի, որ մասնագետները ստուգեին և դիտարկումներ գրեին, քանի որ հավանական է, որ լավ հոդվածի արժանի թեկնածու է։ Հարգելի {{u|Avagyanasya}}, արդյո՞ք Դուք ոլորտի մասնագետ եք, որը շատ կարևոր է մասնագիտական տերմինների թարգմանության հարցումը։ Մի փոքր մաս կարդացի, օրինակ «լուսագալվանիկա» ունե՞նք թարգմանած հայերենում, չգտա բառարաններում, «molten salt power plants»-ի մասին կարծես չեք գրել հենց առաջին նախադասությունում։ «Վերին երկրոլորտ»-ը տերմի՞ն է, թե՞ խոսքը երկրոլորտի վերին շերտի մասին է։ «Արեգակի մուտքային լույս», սա ինչի՞ մասին է, միգուցե ճիշտ է և ինքս չեմ ընբռնում։ ''30%-ն արտացոլվում է տիեզերք'', եթե ճառագայթի մասին է խոսքը, միգուցե ''անդրադարձվում''։ «Փաստ» կաղապարը դնում ենք, երբ կասկածելի է բերված ինֆորմացիան, կամ գտնենք փաստեր, կամ հեռացնենք կասկածելի հատվածը, եթե հոդվածը ներկայացվում է ընտրյալ կարգավիճակի համար։ Սխեմաները թարգմանված չեն, սա կարելի է անել ներբեռնելով նկարը, փոփոխելով այն և վերբեռնելով որպես եղած նկարի/սխեմայի թարգմանություն։ «Տես նաև» բաժնի հոդվածները ստեղծված չեն, ուստի առաջարկում եմ հեռացնել։ Կրկնեմ, որ կուզեմ մասնագետները ստուգեն։ Շնորհակալություն--[[Մասնակից:Ավետիսյան91|Ավետիսյան91]] ([[Մասնակցի քննարկում:Ավետիսյան91|քննարկում]]) 05:07, 12 Հունիսի 2021 (UTC)