«Աբաս Ա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 95.
Այսպիսով՝ հայոց թագավոր Աբասի գահակալության երկրորդ փուլում (943-953) Հայոց թագավորությունն անշեղորեն հզորանում էր։ [[Հայկական բանակ]]ը սկզբում 943 թ. ջախջախիչ պարտության մատնեց աբխազական զորքին, իսկ այնուհետև հայոց թագավորը վերացրեց ձևական կախվածությունը [[Ատրպատական|Ատրպատականի]] տիրակալ Մարզուբան իբն [[Մուհամմադ]]ից։ Այդ շրջանում Աբասն աստիճանաբար վերածվեց գերակա տիրակալի Հայաստանում և քրիստոնյա [[Այսրկովկաս]]ում։ Այդ հաջողությունների պատճառով նա հայոց պատմության մեջ մտավ որպես հաղթական գահակալ <ref name="Աբաս " />։
 
== Բագրատունյաց տերության սահմաններն Աբաս թագավորի օրոք==
 
[[Աբաս Ա |Աբաս թագավոր]]ի գահակալության առաջին շրջանում տերության սահմաններում ընդգրկված էին [[Այրարատ]]ի մեծ մասը, [[Տայք]]ի արևելյան, [[Տուրուբերան]]ի հյուսիս- արևելյան, [[Գուգարք]]ի արևելյան, [[Սյունիք]]ի հյուսիսային և [[Ուտիք]]ի հյուսիսարևմտյան գավառները:
 
Գահակալության երկրորդ փուլում(945 - 953 թթ.)՝ Գագիկ Արծրունու մահից հետո Աբասը տիրացավ [[Վասպուրական]]ի թագավորությանը կցված Այրարատի Մասյացոտն, [[Կոգովիտ]] և Ծաղկոտն գավառներին:Այդ ժամանակ Աբասի տերության սահմանները ներառում էին [[Հայաստան]]ի մեծ մասը: Հայոց տերությունն այդ ժամանակ իրենից ներկայացնում էր ավատատիրական դաշնություն՝ գերակա թագավորի՝ Աբասի գլխավորությամբ:
 
== Աբասը Բագրատունյաց թագավորության շրջանի վերջին տիրակալ ==
Աբասը Բագրատունյաց թագավորության միասնական շրջա,/-ի
 
== Ընտանիքը ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Աբաս_Ա» էջից