«Մասնակից:Նարեկ Տիտանյան/Ավազարկղ5»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Ջնջվում է էջի ամբողջ պարունակությունը
Պիտակ՝ Դատարկում
 
Տող 1.
https://ru.wikipedia.org/wiki/Land_Rover_Range_Rover
 
'''Range Rover,''' Land Rover ընկերության կողմից արտադրվող լիաչափ, լիաքարշ լյուքս ամենագնաց<ref>Land Rover с 2008 года принадлежит индийской компании Tata Motors.</ref>։ Հանդիսանում է ընկերության առաջատար մոդելը։ Range Rover-ի արտադրությունը սկսվել է [[1970]] թվականից, այսօր թողարկվում են չորրորդ սերնդի ավտոմեքենաները։ Land Rover-ը ընդլայնել է իր Range Rover տեսականին` ներառելով երեք առանձին մոդել` [[Range Rover Evoque]], [[Range Rover Sport]] և Range Rover Velar։
 
== Առաջին սերունդ ==
[[Պատկեր:Range Rover (9051092082).jpg|thumb|1974 թվականի երկու դռնանի տարբերակ|182x182փքս]]
Range Rover-ը («Classic», 1970-1996) արտադրվել է Land Rover-ի կողմից 1970-1996 թվականներին։ Մինչև 1981 թվականը մեքենան հասանելի էր միայն երեք դռնանի թափքով, որից հետո հայտնվել է հինգ դռնանի տարբերակ, բայց երեք դռնանի ամենագնացները շարունակել են արտադրվել մինչև 1994 թվականի հունվար։ Սա Range Rover ամենագնացների առաջին սերունդն է։ Մեքենան մարդկանց մեծամասնության համար հայտնի է որպես «Range Rover», բայց Land Rover-ը «Range Rover Classic» անվանումն օգտագործել է անցումային տրանսպորտային միջոցների և Range Rover առաջին սերնդի բոլոր ամենագնացների համար<ref>Официальные сборники документации Land Rover 1970—1985 (LHP1, v1.1) и 1986—1994 (LHP2, v1.1). ''Range Rover refers to the vehicles as «Range Rover Classics», despite not being called that when originally built.''</ref>։
 
== Երկրորդ սերունդ ==
[[Պատկեր:RangeRover 2.jpg|thumb|Երկրորդ սերնդի Range Rover |180x180փքս]]
Երկրորդ սերնդի Range Rover-ի (P38A, 1994-2002) արտադրությունը սկսվել է [[1994]] թվականի սեպտեմբերի 28-ին՝ առաջին սերնդի Range Rover մեքենաների թողարկումից 24 տարի անց։
 
Երկրորդ սերնդի մեքենաներն անմիջապես ստացել են Rover V8 շարժիչի նորացված տարբերակը, ինչպես նաև [[BMW]]-ի կողմից 2,5 լիտր տուրբո լիցքավորիչով արտադրված գծային վեց գլանային M51 դիզելային շարժիչ։
 
== Երրորդ սերունդ ==
Երրորդ սերնդի Range Rover-ը (L322, 2002-2012) հայտնվել է [[2002 1973 QQ1|2002]] թվականին և արտադրվել ավելի քան 10 տարի։ Մշակվելով և կառուցվելով BMW-ի կողմից՝ այս մեքենան պարունակում է նույն բաղադրիչները և համակարգերը (Էլեկտրոնիկա, կառավարման բլոկներ և այլն), որոնք ունի E38 ավտոմեքենան։ Այնուամենայնիվ, նախքան L322 սերնդի՝ սերիական արտադրության մեկնարկը Land Rover-ը արդեն հասցրել է վաճառել է 2 տարի։
 
Երրորդ սերնդի Range Rover-ի (L322) առաջին թողարկումները 2002-2005 թվականներին համալրվել են BMW-ի շարժիչներով՝ 4,4 լիտր բենզին (M62B44) ծավալով և 3․0 լիտր դիզել (M57) ծավալով։
 
2005 թվականի երկրորդ կեսից մինչև 2009 թվականը մոդելում տեղադրվել են Jaguar Land Rover-ի 4․4 լիտր բենզին, 4․2 լիտր բենզին և 3․6 լիտր դիզել ծավալով շարժիչներ։ Բացի շարժիչների շարքի փոփոխություններից, տեղի է ունեցել արտաքին ռեսթայլինգ, որն ազդել է առջևի և հետևի օպտիկայի և բամպերի վրա, ինչպես նաև որոշ փոփոխություններ են տեղի ունեցել մեքենայի սրահում։ Մասամբ փոխվել է էլեկտրոնիկան, մուլտիմեդիա համակարգը փոխարինվել է ավելի ժամանակակից սենսորային էկրանով։[[Պատկեր:Range Rover V8 Vogue - Flickr - The Car Spy (23).jpg|thumb|Երրորդ սերնդի Range Rover |195x195փքս]]2010 թվականից ի վեր շարժիչների շարքը կրկին թարմացել է, դիզելային շարժիչը փոխարինվել է 4․4 լիտրով երկակի տուրբո առաջադեմ համակարգով։ Բենզինային շարժիչները փոխարինել են 5․0 լիտրանոց ագրեգատներով՝ 375 ձիաուժ հզորությամբ և 510 ձիաուժ հզորությամբ կոմպրեսորային շարժիչով, դիզելային շարժիչը սկսել է համալրվել ZF Friedrichshafen AG ընկերության արտադրության 8-աստիճան ավտոմատ փոխանցման տուփով։
 
Մեծ Բրիտանիայում և մի շարք այլ երկրներում ավտոմեքենաները, կախված կոմպլեկտավորումից, բաժանվել են «Vogue HSE»-ի, «Supercharged»-ի և «Vogue TDV8»-ի։ Մեքենայի ամենաթանկարժեք տարբերակը «Autobiography Ultimate Edition»-ն է, որը թողարկվել է 1000 օրինակով։
 
Ջերեմի Քլարքսոնը իր սյունակում՝ Sunday Times-ում, գրել է, որ ինքն ունեցել է Range Rover TDV8 Vogue, «այն եղել է աշխարհի լավագույն մեքենան և լավագույն 4x4-ը»<ref>«the best car in the world and best 4x4»</ref>։
 
== Չորրորդ սերունդ ==
[[Պատկեր:All-New Range Rover - Location Shot (7948051328).jpg|thumb|Չորրորդ սերնդի Range Rover|185x185փքս]]
Range Rover-ի չորրորդ սերունդը (L405, 2012 թվականից) ներկայացվել է [[2012]] թվականի սեպտեմբերին Փարիզի ավտոսրահում<ref>{{cite news|url=http://www.autocar.co.uk/car-news/new-cars/radical-new-range-rover-revealed|title=Radical new Range Rover revealed|newspaper=AutoCar|first=Hilton|last=Holloway|accessdate=2016-02-05|archiveurl=https://web.archive.org/web/20120728074422/http://www.autocar.co.uk/car-news/new-cars/radical-new-range-rover-revealed|archivedate=2012-07-28}}</ref>։
 
Չորրորդ սերնդի ավտոմեքենաներում տեղադրված են V6 (3 լիտր ծավալով) և V8 (4,4 լիտր ծավալով) դիզելային շարժիչներ և V6 (3 լիտր ծավալով) և V8 (5 լիտր ծավալով) բենզինային շարժիչներ։ Փոխանցումը 8-աստիճան է, ավտոմատ։ Չափերը․ անիվը՝ 2922մմ, երկարությունը՝ 5000մմ, լայնությունը՝ 2073մմ, բարձրությունը՝ 1835մմ<ref name=Range_spec>{{cite web |title=Range Specifications |publisher=Land Rover |url=http://www.landrover.com/gb/en/lr/all-new-range-rover/explore/vogue/ |deadlink=yes |archiveurl=https://web.archive.org/web/20121001030205/http://www.landrover.com/gb/en/lr/all-new-range-rover/explore/vogue/ |archivedate=2012-10-01 }}</ref><ref name=Range_spec/>։
 
=== Հիբրիդ ===
Range Rover հիբրիդային դիզելային-էլեկտրական տարբերակը ներկայացվել է [[2013]] թվականին սեպտեմբերից, իսկ Եվրոպա մատակարարումը մեկնարկել է 2014 թվականի սկզբին<ref>{{cite web|url=http://www.autoblog.com/2013/09/11/land-rover-range-rover-hybrid-frankfurt-2013/#continued|title=Land Rover debuts Range Rover Hybrid, not bound for US|first=Steven J.|last=Ewing|work=Autoblog.com|date=11 September 2013|accessdate=2016-02-05}}</ref>։
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
== Արտաքին հղումներ ==
* {{Official website|http://www.landrover.com/vehicles/range-rover/index.html Range Rover}}.
* {{dmoz|/Recreation/Autos/Makes_and_Models/Land_Rover/Range_Rover|Range Rover}}