«Աբաս Ա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 80.
Հայոց թագավոր Աբասի գահակալության առաջին փուլում (929-942), բացի Աբասից, Հայաստանում գործունեություն էին ծավալում երկու այլ հայոց թագավորներ ևս` [[Գագիկ Արծրունի]]ն և Աշոտ Շապուհյան Բագրատունին, որոնց առկայությամբ Աբասի դերակատարությունը Հայաստանում առաջնային չէր: Երբ 934 թ. Աշոտ Շապուհյանը վախճանվեց, Աբասը տիրացավ [[Այրարատ|Այրարատում]] նրա տիրույթներին, որից հետո նրա հնարավորությունները մեծապես աճեցին:
940-ական թթ. սկիզբն Աբասի համար խիստ խոստումնալից էր: Բացի նրանից, որ կտրուկ փոփոխություններ տեղի ունեցան Հայաստանի հարևան երկրներում, որով նրանց տիրակալների ուշադրությունը շեղվեց Հայոց թագավորությունից, ծանր հարված ստացավ երկրորդ հայոց թագավորը` Գագիկ Արծրունին: Աբասի առջև բացվեցին լայն հեռանկարներ <ref name="Աբաս" />:
 
== Բագրատունյաց թագավորության հզորացումն Աբաս Բագրատունու գահակալության երկրորդ շրջանում (943-953 թթ.) ==
[[Գահ|Գահակալության]] առաջին շրջափուլում (929-942 թթ.) [[Աբաս Բագրատունի]]ն կարողացավ արձանագրել մի շարք էական հաջողություններ, որոնք նրան հնարավորություն տվեցին հավակնելու գերակա կարգավիճակի ողջ [[Հայաստան]]ում:
Աբասի հաջողություններին նպաստում էին ներքին ու արտաքին իրողությունները: Մոտ 934 թ. առանց ժառանգ թողնելու վախճանվեց հայոց թագավորներից մեկը` Աշոտ Շապուհյանը, որի տիրույթներին տեր կանգնեց Աբասը:
Հայաստանում տեղի ունեցած կարևորագույն փոփոխությունն այն էր, որ 943 թ. վախճանվեց երկրորդ հայոց թագավոր [[Գագիկ Արծրունի |Գագիկ Արծրունի]]ն, և այդ պահից սկսած Աբասը մնաց միակ հայոց թագավորը:
Հայաստանում ս նպաստավոր պայմաններում սկզբնավորվեց Աբասի գահակալության վերջին տասնամյակը, երբ «հաղթահարվեցին» Հայաստանում Բագրատունյաց գերակայության վերականգնման գրեթե բոլոր խոչընդոտները<ref name="Աբաս" />:
Վիրքում տեր ու տնօրեն դարձած Աբխազաց թագավորության հետ բախումը հանգեցրեց Աբասի գերակա դիրքի հաստատմանը Այսրկովկասում: Նախահարձակ եղավ [[Աբխազաց թագավորություն]]ը, որն օգտվեց այն բանից, որ 941 թ. վախճանվեց [[Վրացիներ|վրացական]] միջավայրում Աբասի դաշնակից Գուրգեն իշխանը: Աբխազաց թագավոր [[Գեորգի]]ն (929-957) [[Կղարջք]]ի Բագրատունիների ներկայացուցիչների հետ բաժանեց Գուրգենի տիրույթները 163 և սկսեց մտորել Բագրատունյաց թագավորության դեմ հանդես գալու մասին: Աբխազաց բանակի ջախջախումը Աբասին վերածեց այժմ արդեն ոչ միայն Հայաստանի, այլև Այսրկովկասի հզորագույն տիրակալի:
 
== Ընտանիքը ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Աբաս_Ա» էջից