«Ալեքսիոս Դ Անգելոս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Պետական գործիչ | հայերեն անուն = Ալեքսիոս Դ Անգելոս | բնօրինակ անուն = {{lang-el| Ἀλέξιος...»:
 
չNo edit summary
Տող 45.
=== Փախուստը Բյուզանդիայից ===
1195 թվականին նրա հորեղբայր՝ [[Ալեքսիոս Գ Անգելոս]]ը յուրացն է կայսերական իշխանությունը ու կուրացնում նրա հորը՝ [[Իսահակ Բ Անգելոս]]ին, որից հետո, Ալեքսիոսը որպես գերի ապրում է [[Կոստանդնուպոլիս|Կոստանդնուպոլսում]]։ 1202 թվականի մարտին իր դաստիարակի օգնությամբ փախչում և երկու [[պիզա]]ցի վաճառականների օգնությամբ գաղտնի տեղափոխվում է Հռոմեա-Գերմանական արքա [[Փիլիպ Շվաբիացի|Ֆիլիպ Շվաբիացու]] մոտ, որը իր քրոջ՝ [[Իրենե Անգելինա]]յի ամուսինն էր։
 
Այցելելով գերմանական և պապական արքունիք՝ Ալեքսիոսը գահակալական պայքարում կարողանում է աջակցություն գտնել խաչակրաց չորրորդ արշավանքի մասնակիցներից։ [[Շվաբիայի հերցոգություն|Շվաբիայում]] նա հանդիպում է արշավանքի ղեկավար, Ֆիլիպի զարմիկ [[Բոնիփակիոս Ա Մոնֆերատացի|Բոնիփակիոս Մոնֆերատացու]] հետ։
 
«Այդ ժամանակ, երբ երիտասարդը գտնվում էր այնտեղ, բոլոր ազնվական բարոնները և [[Էնրիկո Դանդոլո|Վենետիկի դոժը]] նույնպես հավաքվել էին մարկիզի վրանում․ Նրանք խոսեցին և քննարկեցին այս ու այն բաների մասին, և, ի վերջո, հարցրեցին երիտասարդին, թե նա ինչ կանի, եթե իրենք նրան կայսր հռչակեն ու թագադրեն Կոնստանդուպոլսում, ապա տղան պատասխանեց, որ կանի ամեն բան ինչ իրենք ցանկանում են», - գրում է արշավանքի մասնակից, ժամանակագիր Ռոբերտ դե Կլարին։
 
== Գրականություն ==