25 309
edits
(Replacing Mamikonians.svg with File:Fictitious_flag_of_Mamikonians.svg (by CommonsDelinker because: File renamed: Criterion 2 (meaningless or ambiguous name) · no real source, most likely fan) |
No edit summary |
||
|Rodovid =
}}
'''Մամիկոնյաններ''', նախարարական տոհմ Հայաստանում։ [[Խոսրով Ա]] Մեծը Մամիկոնյաններին դասել է հայ նախարարների շարքը և նրանց հատկացրել [[Տայք]]ի մեծագույն մասը, որը մինչ այդ արքունական զորակայան էր։ [[4-րդ դար]]ի սկզբին [[Տարոն (գավառ)|Տարոնի]] տերերի՝ [[Սլկունիներ]]ի, հակաարքունական խռովությունը ճնշելուց և այդ տոհմի բնաջնջումից հետո [[Սպարապետություն|սպարապետության]] գործակալությունն անցավ Մամիկոնյաններին, և Տարոն գավառը նույնպես դարձավ նրանց տոհմական սեփականությունը։ Մամիկոնյանների Հայոց սպարապետը գլխավորում էր Հայոց այրուձին և հետևակ զորքը։ Սպարապետին էին ենթարկվում հայ նախարարների հեծելագնդերը։ IV դ վերջին, երբ կենտրոնական իշխանությունը թուլացել էր, հայ [[Արշակունիներ]]ի գահին հավատարիմ Մամիկոնյանները եռանդուն պայքար էին մղում [[Մեծ Հայք]]ի թագավորության ամբողջության համար։
Մամիկոնյանները սերտ կապերի մեջ էին [[Գրիգոր Լուսավորիչ|Գրիգոր Լուսավորչի]] տան հետ։ V դ 1-ին կեսին այդ կաթողիկոսական տոհմի լայնածավալ կալվածքները դարձան Մամիկոնյանների տոհմական սեփականությունը։ Արտաքին և ներքին քաղաքականության հարցերում սպարապետը և կաթողիկոսը միշտ գործակցել են և սովորաբար ունեցել հռոմեական, ապա բյուզանդական կողմնորոշում։
Հայաստանում [[Արմինիա կուսակալություն|արաբական գերիշխանության]] ժամանակաշրջանում [[Արաբական խալիֆայություն|խալիֆայությունը]] ձգտում էր վերացնել հայրենասեր ուժերին, հատկապես Մամիկոնյաններին։ Այդ պայմաններում Մամիկոնյանների մրցակից [[Բագրատունիներ]]ը, համագործակցելով արաբական վարչական մարմինների հետ, հետզհետե առաջնություն են ձեռք բերում Հայաստանի կառավարման գործերում։ Տեղի են ունենում [[Արմինիայի հակաարաբական ապստամբություններ|համահայկական ապստամբություններ]]՝ ուղղված արաբական լծի դեմ։ 774-775 թվականներին Մամիկոնյանների գլխավորած հակաարաբական մեծ ապստամբության պարտությունից հետո Հայաստանում ղեկավար դերը վերջնականապես անցավ Բագրատունիներին, որոնք VIII դ վերջին քառորդին և IX դ սկզբին տիրացան Մամիկոնյանների գրեթե բոլոր կալվածքներին։ Ստեղծված պայմաններում ֆիզիկական ոչնչացումից փրկված Մամիկոնյանների մնացորդները մասամբ ապավինեցին բյուզանդական կայսրությանը։ Մամիկոնյաններից շատերը բյուզանդական արքունիքում հասել են բարձր պաշտոնների, իսկ ոմանք՝ կայսերական գահին։▼
428 թվականին Արշակունիների թուլացած գահի անկումից հետո Մամիկոնյանները մնացին երկրի ամենահեղինակավոր տոհմը, որոնց շուրջը համախմբվեցին հայրենասեր ազատագրական պայքարը [[Սասանյան Պարսկաստան|Սասանյան Պարսկաստանի]] դեմ։ V-VIII դարերին Մամիկոնյանները գլխավորել են հայ ժողովրդի ազատագրական կռիվները արաբական նվաճողների դեմ։
▲Հայաստանում [[Արմինիա կուսակալություն|արաբական գերիշխանության]] ժամանակաշրջանում [[Արաբական խալիֆայություն|խալիֆայությունը]] ձգտում էր վերացնել հայրենասեր ուժերին, հատկապես Մամիկոնյաններին։ Այդ պայմաններում Մամիկոնյանների մրցակից [[Բագրատունիներ]]ը, համագործակցելով արաբական վարչական մարմինների հետ, հետզհետե առաջնություն են ձեռք բերում Հայաստանի կառավարման գործերում։ Տեղի են ունենում [[Արմինիայի հակաարաբական ապստամբություններ|համահայկական ապստամբություններ]]՝ ուղղված արաբական լծի դեմ։
[[Արձնիի ճակատամարտ|774-775 թվականներին Մամիկոնյանների գլխավորած հակաարաբական մեծ ապստամբության]] պարտությունից հետո Հայաստանում ղեկավար դերը վերջնականապես անցավ Բագրատունիներին, որոնք VIII դարի վերջին քառորդին և IX դարի սկզբին տիրացան Մամիկոնյանների գրեթե բոլոր կալվածքներին։ Ստեղծված պայմաններում ֆիզիկական ոչնչացումից փրկված Մամիկոնյանների մնացորդները մասամբ ապավինեցին [[Բյուզանդական կայսրություն|Բյուզանդական կայսրությանը]]։ Մամիկոնյաններից շատերը բյուզանդական արքունիքում հասել են բարձր պաշտոնների, իսկ ոմանք՝ կայսերական գահին։
{{ՀՍՀ|հատոր=7|էջ=193}}
|
edits