«Դրազարկ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 57.
Հայ գրչության և մշակույթի նշանավոր կենտրոնն էր։ Հիմնադրման ժամանակը հայտնի չէ, հավանաբար գոյություն է ունեցել 10-րդ դարից։ Առաջին անգամ վերանորոգվել է 11-12-րդ դարերում՝ [[Թորոս Ա|Թորոս Ա Ռուբինյան]] իշխանի օրոք՝ [[Վասպուրական]]ից հրավիրված [[Գևորգ Մեղրիկ]] վարդապետի ջանքերով։ Դրազարկը հանդիսացել է [[Ռուբինյաններ|Ռուբինյան]] իշխանների և թագավորների դամբարանը, դրա համար էլ դարձել էր նրանց հոգածության առարկան<ref name="Բախշյան5" />։
 
Վանքի եկեղեցու՝ Սուրբ Աստվածածնի ավերակները պահպանվել են մինչև այժմ։ Վանքի եռանդուն գործունեությունը ծավավել է 12-14-րդ դարերում։ Այստեղ գործում էր միջնադարյան տիպի բարձրագույն դպրոց, որտեղ ապրել ու ստեղծագործել են [[Գևորգ Մեղրիկ]] վարդապետը (1045-1114), [[Կիրակոս Գիտնական]]ը, երաժիշտ [[Թորոս Փիլիսոփա]]ն (13-րդ դար), [[Բարսեղ Գիտնավոր]]ը, հայտնի առարկագիր [[Վարդան Այգեկցի]]ն, նշանավոր մանրանկարիչ [[Սարգիս Պիծակ]]ը, [[Առաքել Հնազանդենց]]ը և ուրիշներ։ Որպես գիտության խոշոր կենտրոն՝ այստեղ սրբագրվել են հունարենից թարգմանված «[[Գործք Առաքելոց]]»-ը, լրացվել է ճաշոցը, թարգմանվել են վարքեր ու վկայաբանություններ։ Վանքի մատենադարանում պահվում էին Ավետարաններ, ճաշոցներ, Նարեկ, Շարակնոց, Տաղարան, երաժշտական ժողովածուներ և այլ ձեռագրեր։ Դրազարկի վանքից այժմ հայտնի են շուրջ 40 ձեռագիր մատյաններ, որոնց մեծ մասը գրված է մագաղաթի վրա։ Հնագույն ձեռագիտը 1113 թվականի է, վերջինը՝ 1371 թվականի։ Այդ ձեռագրերի մի մասը պահվում է [[Մատենադարան]]ում(ձեռ․ №№ 154, 199, 1576, 3792, 3845, 3929, 5736, 6290, 6763, 10524)<ref name="Բախշյան5" />։
 
Դրազարկի գերեզմանատանն են թաղված [[Թորոս Ա]], [[Թորոս Բ]], [[Թորոս Գ]], [[Ռուբեն Բ]] հայոց իշխանները, [[Հեթում Ա]] թագավորը, [[Զապել]] թագուհին, [[Գրիգոր Դ Տղա]] (1173-1193), [[Գրիգոր Ե Քարավեժ]] (1193-1194), [[Հովհաննես Զ Սսեցի]] (1203-1221), [[Կոստանդին Ա Բարձրբերդցի]] (1221-1267) կաթողիկոսները, մանրանկարիչ [[Սարգիս Պիծակ]]ը, [[Գևորգ Մեղրիկ]] վարդապետը և նշանավոր այլ աշխարհիկ ու եկեղեցական գործիչներ։ Վանքի ավերակները պահպանվել էին մինչև 1430-ականները<ref name="Բախշյան5" />։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Դրազարկ» էջից