«Վեդուտա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «thumb|[[Յան Վերմեերի «Դելֆտի տեսարան» նկարը (1660)]] Պա...»:
 
չNo edit summary
Տող 1.
[[Պատկեր:Vermeer-view-of-delft.jpg|thumb|[[Յան Վերմեեր]]ի [[Դելֆտի տեսարան (նկար)|«Դելֆտի տեսարան»]] նկարը (1660)]]
[[Պատկեր:Canaletto london.jpg|thumb|[[Ջովաննի Անտոնիո Կանալետտո]]. [[Թեմզա]]ն և [[Լոնդոն]]ը Ռիչմոնդ հաուսից (1747)]]
'''Վեդուտա''' ({{lang-it|veduta}}, տեսնված, տեսք, նկար, տեսանկյուն), արևմտաեվրոպական գեղանկարչության ու գրաֆիկայի ժանր, որը հատկապես տարածված է եղել 18-րդ դարի [[Վենետիկ]]ում: Վեդուտայի ժանրով արվեստի գործը նկար է կամ [[փորագրություն]]` ամենօրյա քաղաքային բնանկարի և ճարտարապետության հայտնի հուշարձանների մանրամասն պատկերմամբ: Վեդուտաների բնորոշ առանձնահատկությունը պատկերումպատկերի մեջ ճարտարապետության լուսանկարչական ճշգրտությունն է` ընդհուպ մինչև ամենափոքր մանրամասները, պատկերվող տարածության խորության հետ առանձնահատուկ կերպով միավորման գրաֆիկայնությունը<ref>Власов В. Г. Ведута // Власов В. Г. Новый энциклопедический словарь изобразительного искусства. В 10 т. — СПб.: Азбука-Классика. — Т. II, 2004. — С. 436—438 </ref>:
 
[[Անտվերպեն]]ից Պոլ Բրիլը վեդուտայի նմանությամբ նկարել է դեռևս 16-րդ դարում: Վեդուտիսների մեկ այլ նախորդ է եղել գերմանացի նկարիչ Յոզեֆ Հայնց կրտսերըըկրտսերը (մոտ.` 1600-1678):
 
Քաղաքային բնանկարը 17-րդ դարի «փոքր հոլանդացիների» ամենասիրելի ժանրերից մեկն էր: Նրանցից առավել հայտնի էին Փիթեր Սանրեդամը (1597-1665), Յան վան դեր Հեյդենը (1637-1712), Իով (1630-1693) և Հերրիտ (1638-1698) Բերկհեյդե եղբայրները: Համաշխարհային ճանաչում է ձեռք բերել [[Դելֆտի տեսարան (նկար)|Դելֆտի տեսարան]] նկարը, որը պատկերվել է 1660 թվականին, [[Յան Վերմեեր]]ի կողմից: Հոլանդիայից [[Հռոմ]] տեղափոխված վեդուտիստ Գասպար վան Վիտտելը նպաստել է մեծ չափերով, քաղաքային կյանքի առօրյան մանրամասնորեն պատկերող նկարչական ոճի` Իտալիայում տարածմանը: Հռոմում է աշխատել նաև ամերիկացի Դուայթ Բենտոնը:
 
Ժանրն իր ծաղկման շրջանին է հասել 18-րդ դարում, [[Վենետիկի գեղարվեստի դպրոց]]ում: Նշանավոր վեդուտիստ է համարվում իտալացի Կանալետտոն: Գեղանկարչական վեդուտաները կրկնում էին նաև [[օֆորտ]]ով: Փորագրությունների անգլիացի հրատարակիչ և կոլեկցիոներ Ժոզեֆ Սմիթը, որը հայտնի էր «հյուպատոս Սմիթ» անունուվ, 1744 թվականից եղել է անգլիական հյուպատոսը Վենետիկում: Հենց նա է հուշել Կանալետտոյին և մյուս վեդուտիսներին գեղանկարչական բնանկարնեն օֆորտի վերածելու միտքը` զբոսաշրջիկներին ու կոլեկցիոներներին վաճառելու համար: Անգլիացի երիտասարդ ազնվականները սիրում էին իրենց հետ Իտալիայից բերել Կանատելլոյի և [[Ֆրանչեսկո Գվարդի]]ի օֆորտային աշխատանքները` որպես իտալական տպավորությունների հիշողություն: Բացի քաղաքային կյանքի ռեալիստական տեսարանները, պահանջարկ ունեին նաև կապրիչչոները` ճարտարապետական հսկա ավերակների բնանկարները, որոնք ստեղծվել էին այնպիսի վարպետների երևակայությամբ, ինչպիսիք են Անտոնիո Ջոլին, Միկելե Մարիեսկին, [[Ջովաննի Պաոլո Պանինի]]ն և [[Ջովաննի Բատիստա Պիրանեզի]]ն: Շատ բնանկարիչ-վեդուտիստներ դիմում էին ճարտարապետական հեռանկարի վարպետների օգնությանը, որոնք ընդգծում էին պատրաստի նկարն ըստ ճարտարապետական պրոյեկցիայի կանոնների:
 
Վեդուտայի վարպետները պահանջված էին եվրոպական մի շարք երկրներում, այդ թվում` Ռուսաստանում, որտեղ ի թիվս այլովայլոց այդ ժանրով աշխատել են գծանկարիչ Մ. Մախեևը, գեղանկարիչ Ֆ. Ալեքսեևը<ref>[http://interpretive.ru/dictionary/968/word/veduta Ведута]</ref>, Ի. Շարլեմանը և [[Լուիջի Պրեմացի]]ն: Ռուսական տեսարաններով վեդուտաների շարք է ստեղծել ճարտարապետ [[Ջակոմո Կվարենգի]]ն: Սաքսոնիայում և Լեհաստանում մեծ ճանաչում ուներ Կանալետտոյի զարմիկը` Բերնարդո Բելլոտտոն: Իտալացի որոշ բնանկարիչներ ապրել և աշխատել են Անգլիայում` տեղի լորդերի պատվերով:
 
Իտալական դասական վեդուտան դարձել է համայնապատկերի արվեստի աղբյուրներից մեկը:
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Վեդուտա» էջից