«Ապրանքաշրջանառություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 3.
== Արտաքին ապրանքաշրջանառության հիմնական մասերը ==
Արտաքին ապրանքաշրջանառության հիմնական մասը բաժին է ընկնում տնտեսապես զարգացած կապիտալիստական երկրներին։ Ընդ որում, այդ երկրները հիմնականում արտահանում են արդյունաբերության պատրաստի [[ապրանք]]ներ, իսկ թույլ զարգացած և կախյալ երկրները՝ [[հումք]] ու [[պարեն]]։ Սոցիալիզմի պայմաններում ապրանքաշրջանառության ոլորտը ընդգրկում է ինչպես արտադրության միջոցների, այնպես էլ սպառման [[առարկա]]ների շարժումը։ [[Աշխատանք]]ի հասարակական բաժանման հետևանքով ապրանքաշրջանառության [[ֆունկցիա]]ն իրագործում են ժողովրդական տնտեսության առանձին ճյուղերը ([[առևտուր]], նյութատեխնիկական մատակարարում, մթերումներ)։ Արտադրության միջոցների շրջանառությունն իրագործվում է ինչպես ձեռնարկությունների ուղղակի կապերի, այնպես էլ մատակարարող, վաճառահանող և մթերող կազմակերպությունների միջոցով։ ժողովրդական սպառման [[առարկա]]ների շրջանառությունն իրագործում են առևտրի և հասարակական սննդի կազմակերպությունները։ Սոցիալիստական բոլոր երկրներում ապրանքաշրջանառությունը զարգանում է պլանաչափորեն։ Բարձր տեմպերով աճում է մանրածախ ապրանքաշրջանառությունը և բարելավվում նրա կառուցվածքը։ Սովետական [[Հայաստան]]ում ապրանքաշրջանառության ընդհանուր [[ծավալ]]ը [[1928]] [[թվական]]ի [[39]] մլն. ռուբլու դիմաց [[1970]] թվականին կազմել է [[1254]] մլն. [[ռուբլի]], իսկ մեկ շնչին ընկնող [[ապրանք]]աշրջանառության համապատասխանորեն՝ [[4]] մլն. և [[498]] մլն. [[ռուբլի]]։
{{Արտաքին հղումներ}}
 
{{ՀՍՀ|հատոր=1|էջ=515}}
[[Կատեգորիա:Ֆինանստնտեսական վերլուծություն]]