«Պայմանական ռեֆլեքսներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
No edit summary
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Բջջային ծրագրից խմբագրում iOS app edit
Տող 1.
Ոչ[[Պատկեր:Ivan Pavlov nobel.jpg|մինի|200px|Իվան Պետրովիչ Պավլով]]
'''Պայմանական ռեֆլեքսներ''', [[կենդանի]]ների և [[մարդ]]ու կենսագործունեության բնականոն պայմաններում կամ արհեստականորեն մշակվող ռեֆլեքսներ։ [[Իվան Պետրովիչ Պավլով]]ի հայտնաբերած կենսաբանական այս համընդհանուր երևույթը հանգեցրեց կենդանիների ֆիզիոլոգիայի նոր բաժնի՝ [[Բարձրագույն նյարդային գործունեություն|բարձրագույն նյարդային գործունեության]] մասին ուսմունքի ստեղծմանը։ Պայմանական ռեֆլեքսային գործունեության հայտնագործումը և նրա օրինաչափությունների ուսումնասիրությունը հսկայական հեղաշրջող ազդեցություն ունեցան ոչ միայն [[գլխուղեղ]]ի ֆիզիոլոգիայի հետագա զարգացման, այլև ընդհանրապես [[նյարդաբանություն|նյարդաբանության]], [[Ախտաբանություն|ախտաբանության]] ընդհանուր տեսության, [[հոգեբանություն|հոգեբանության]], [[մանկավարժություն|մանկավարժության]], ժամանակակից [[նյարդակիբեռնետիկա]]յի և մի շարք այլ գիտությունների առաջընթացի վրա։
 
Պայմանական ռեֆլեքսային գործունեությունը ընկած է օրգանիզմների [[Ուսուցում|ուսուցման]] և [[Ջոն Վաթսոն]]ի, [[Բեռես Սքիներ]]ի հոգեբանության փիլիսոփայության հիմքում։ Ուսուցման տեսությունը հիմք է հանդիսացել [[բիհևորիզմ]]ի զարգացմանը, հոգեբանական տեսությունը, որը հսկայական ազդեցություն է ունեցել 20-րդ դարում։
 
== Առաջացման մեխանիզմ ==
Պայմանական ռեֆլեքսի առաջացման ամենապարզեցված մեխանիզմը կարելի է բացատրել հետևյալ փորձով, եթե կենդանու, օրինակ, շան, զգայարանին կերակրելուց առաջ հասցվի որևէ գրգիռ, որը ոչ մի կապ չունի սնունդ ընդունելու հետ, ապա մի քանի նման զուգորդումներից հետո, այդ, նախկինում անտարբեր (ինդիֆերենտ) գրգիռը կսկսի առաջացնել սնունդ ընդունելու գործողության բոլոր ֆիզիոլոգիական նշանները։ Այդ նշաններից առավել ցայտունը սկսվող [[թքազատություն]]ն է, որը և Պավլովն օգտագործեց որպես պայմանական ռեֆլեքսային գործունեության ցուցանիշ։ Բնական է, որ հետագայում, ինչպես Պավլովի, այնպես էլ բազմաթիվ այլ լաբորատորիաներում սկսեցին մշակվել ոչ միայն «թքային», այլ նաև շարժողական և այլ կարգի պայմանական ռեֆլեքսներ։ Այսպիսով պայմանական ռեֆլեքսային գործունեությունը, որպես ֆիզիոլոգիական պրոցես, որպես [[նյարդային համակարգ]]ի ակտիվության արդյունք, անընդհատ ընթանում է [[ոչ պայմանական ռեֆլեքս]]ային գործունեության հետ միասին։