«Պերճ Պռոշյան»–ի խմբագրումների տարբերություն

չ
 
[[Պատկեր:Perch Proshyan 2012 Armenian stamp.jpg|մինի|Պերճ Պռոշյանի ծննդյան 175-ամյակին նվիրված հայկական նամականիշ]]
[[Պատկեր:Former school after Perch Proshyan N 15, Yerevan (4).jpg|մինի|Պերճ Պռոշյանի կիսանդրին Երևանի Պերճ Պռոշյանի անվան նախկին թիվ 15 դպրոցի (այժմ՝ [[Հակոբ Կոջոյանի անվան գեղարվեստի դպրոց]]) առջև]]
[[1850]]-ական թթ. ներշնչվել է ազգային–կրոնական ռոմանտիզմով և որոշ գրական փորձեր կատարել։ Սակայն, Խաչատուր Աբովյանի «[[Վերք Հայաստանի (վեպ)|Վերք Հայաստանի]]» վեպը ուղղություն է տվել նրա որոնումներին. [[1860]] թվականին Պռոշյանը գրել է «[[Սոս և Վարդիթեր]]» վեպը։ Առաջին այդ փորձը ճանաչում է բերել հեղինակին։ Իր հռչակավոր «Կրիտիկա», «Սոս և Վարդիթեր»-ի աշխատությամբ [[Միքայել Նալբանդյան]]ը բարձր է գնահատել «արդյան ազգային վիպասանության» հիմնադիրներից մեկին և կռահել գրողի տաղանդի ռեալիստական տարերքն ու սոցիալական միտվածությունը։ Սիրապատում սյուժեին զուգորդված ազգագրական պատկերները պատմափիլիսոփայական որոշակի միտում ունեին, որի իմաստը Պռոշյանը մեկնաբանել է վեպի առաջաբանում։ Նկատելով, որ հայ ժողովուրդն իր պատմության ընթացքում ստեղծել է ավանդություններ, ծեսեր, երգեր ու առասպելներ, որոնք, պարունակում են յուրյանց մեջ մեծ բարոյական դասեր», նա պատվիրել է հայ գրողներին «գրով ի լույս հանել... ազգի կենաց տիպը պարունակող» այդ «անգին ավանդությանց հիշատակները»։ Սակայն իր վեպում բարոյական ավանդների արժեքը Պռոշյանը դիտել է սոցիալական կոնկրետ ժամանակի մեջ, որտեղ նահապետական հովվերգությունը բախվում էր կապիտալիստական նորամուտ բարքերին։
 
1879 թվականին «[[Փորձ (ամսագիր)|Փորձ]]» ամսագրում տպագրվել է Պռոշյանի «Հացի խնդիր» վեպը<ref name=":0" />, որը մնայուն տեղ է գտել հայ ռեալիստական վեպի պատմության մեջ։ Նահապետական գյուղը ներկայացնելով երկու ներհակ ուժերի բախման մեջ՝ գրողն իրար է հակադրել կյանքի երկու ըմբռնում, կեցության երկու ձև։ Մեկը նահապետական համայնքն էր, որ ձգտում էր պահպանել իր գոյության դարավոր իրավունքը, մյուսը՝ կապիտալի նախնական կուտակումը, որ խարխլում էր առաջին հիմքերը։ Դարաշրջանի սոցիալական այս դրաման ներկայացվում է Խեչանենց Խաչանի և Միկիտան Սաքոյի բախումով։ Կապիտալիստական հարաբերությունների ներխուժումով քանդվում է նահապետական գյուղը, ենթարկվում դասակարգային շերտավորման, գյուղացին զրկվում է հողին և ունեցվածքին կապված լինելու իրավունքից։ Ցույց տալով տնտեսական քայքայման անխուսափելիությունը՝ Պռոշյանը չկարողացավ ըմբռնել այդ երևույթի սոցիալական անհրաժեշտությունը։
 
Ինչպես այս, այնպես էլ «Ցեցեր»<ref name=":0">{{Cite book|url=https://books.google.am/books?id=LetHDwAAQBAJ&printsec=frontcover&dq=%D5%8A%D5%A5%D6%80%D5%B3+%D5%8A%D5%BC%D5%B8%D5%B7%D5%B5%D5%A1%D5%B6&hl=en&sa=X&ved=0ahUKEwjZoIeRgfjiAhU7wcQBHXE1BckQ6AEIKDAA#v=onepage&q=%D5%8A%D5%A5%D6%80%D5%B3%20%D5%8A%D5%BC%D5%B8%D5%B7%D5%B5%D5%A1%D5%B6&f=false|title=Երկեր: Հացի խնդիր։ Ցեցեր|last=Պռոշյան|first=Պերճ|publisher=Yavruhrat Publishing|isbn=9789939916118|language=hy}}</ref>, «Հունոն» վեպերում, «Օրը կիրակի է, երազը սուտ», «Գյուղական խանութպան», «Բուլի–բուլի», «Տան Բարբարեի վերջին առակը», «Հինգերորդ գինագիծը», «Վարդի յուղը մահադեղ» պատմվածքներում Պռոշյանը տվել է ետռեֆորմյան հայ գյուղի սոցիալական պատմության համապատկերը։ Իր աշխարհայացքով Պռոշյանը գյուղացիական դեմոկրատ էր։ Նրա իդեալը համընկել է շահագործումից, ներքին հակասություններից ազատ, իրավահավասար նահապետական համակեցության սոցիալական երազանքին։ Կապված լինելով իր դասակարգի հետ՝ նա ձգտել է խղճի «արդար դատարանի» բարոյական հորդորներով կանխել չարիքի ներխուժումը, բայց որպես ռեալիստ օբյեկտիվորեն ականատես է եղել պատրանքների ամենօրյա փլուզմանը և վերապրել իր համակրելի մարդկանց կործանումը։ Պռոշյանի ստեղծագործությունը մի համակ եղերգ է՝ անդառնալիորեն անհետացող նահապետական հայ գյուղի մասին։
 
Պռոշյանի գրական վաստակի արժեքավոր էջերից է «Հուշիկներ»-ը, որտեղ մանկության ու պատանեկության տարիների ինքնակենսագրական պատումները ներհյուսվել են 1840-1850–ական թվականների ազգային մտավորականության գաղափարական որոնումների, դեպքերի ու դեմքերի հավաստի նկարագրություններով, բնութագրումներով։
Պռոշյանի գրչին են պատկանում նաև հայ թատրոնի, դպրոցի, մանկավարժության վերաբերյալ բազմաթիվ հուշապատում–հոդվածներ։ Նրա թարգմանությամբ լույս են տեսել Չ. Դիքենսի «[[Դավիթ Կոպպերֆիլդ]]»–ը, [[Լ. Տոլստոյ]]ի «Մանկություն և պատանեկություն»–ը և այլ գրողների ստեղծագործություններ։
 
Լինելով հայ դասական գրականության ականավոր դեմքերից՝ Պռոշյանը խոշոր ավանդ է ներդրել ազգային ռեալիզմի ձևավորման ու զարգացման գործում։ Պատկերելով «գյուղացիական կյանքն իր ամբողջ մերկությամբ և ներկայացնելով «գյուղական մի ամբողջ ալբոմ»՝ նա կատարելագործել է հայ արձակի տիպականացման արվեստը և որակական նոր աստիճանի բարձրացրել ռեալիզմի գեղագիտությունը։ Պռոշյանի վեպերը հսկայական նյութ են տալիս [[19-րդ դար]]ի հայ գյուղացիության պատմության վերաբերյալ և որպես անկրկնելի վավերագրեր այսօր էլ պահպանում են իրենց ճանաչողական ու գեղարվեստական արժեքը։
 
== Ընտանիք ==
* Շահէն, Թիֆլիս, 1883, 264 էջ։
* Սօս եւ Վարդիթեր, [[Երևան]], 1887, 336 էջ։
* ՑէցերՑեցեր, Թիֆլիս, 1889, 336 էջ։
* Բղդէ, Թիֆլիս, 1890, 260 էջ։
* Սկիզբն երկանց, Թիֆլիս, 1892, 452 էջ։
1976

edits