«Շմավոն Թորոսյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
No edit summary
Տող 3.
 
== Կենսագրություն ==
[[Պատկեր:Shmavon Torosyan's Plaque (1).jpg|մինի|Շմավոն Թորոսյանի հուշատախտակը Գյումրիում]]
Ծնվել է [[ՀԽՍՀ]] [[Ախուրյանի շրջան]]ի [[Ոսկեհասկ]] գյուղում։ [[1948]] թվականին ավարտել է [[Գյումրիի մանկավարժական ինստիտուտ|Լենինականի մանկավարժական ինստիտուտի]] լեզվագրական ֆակուլտետը։ [[1948]]-[[1951]] թվականներին աշխատել է Ախուրյանի շրջանի ժողկրթբաժնում որպես տեսուչ, [[1951]]-[[1967]] թվականներին՝ որպես ռադիոթղթակից, ապա Լենինականի ռադիոինֆորմացիայի պատասխանատու խմբագիր։ [[1966]]-[[1981]] թվականներին եղել է [[Հայաստանի գրողների միություն|Հայաստանի գրողների միության]] Լենինականի բաժանմունքի պատասխանատու քարտուղարը։ Նրա առաջին բանաստեղծությունը լույս է տեսել [[1945]] թվականին Ախուրյանի «Կոլտնտեսական» շրջանային թերթում։ [[Ռուսերեն]] առանձին գրքով լույս են տեսել նրա «Կյանք, սիրում եմ քեզ» ([[Մոսկվա]], [[1962]]), «Մարդ, քեզ հետ եմ» ([[Մոսկվա]], [[1974]]) բանաստեղծությունների ժողովածուները։ Մահացել է [[Լենինական]]ում<ref>{{cite book|author=Հայկ Խաչատրյան|title=Գրական տեղեկատու|publisher=«Սովետական գրող»|location=Երևան|year=1986|page=198}}</ref>։