«Երևանի տրամվայ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Տող 8.
Հայաստանի միակ քաղաքը, որտեղ երբևէ գոյություն է ունեցել տրամվայը, Երևանն էր։ 1906 թվականի սեպտեմբերի 29-ին բացվել է [[Երևանի ձիաքարշ|գործարար Միրզոյանի քաղաքային ձիաքարշը]]։ Ձիաքարշի նմանօրինակ նեղուղին գոյություն է ունեցել մինչ 1918 թվականի օգոստոսը, երբ [[Առաջին համաշխարհային պատերազմ|պատերազմի]] հետևանքով տրամվայն ավերվել է<ref>[http://transit.parovoz.com/masstransit/index.php?ID=476 сайт "transit.parovoz.com"]</ref>։
 
1933 թվականի հունվարի 12-ին սկսվել է լայնակոս էլեկտրաքարշական տրամվայի գործարկումը<ref>[http://transit.parovoz.com/masstransit/index.php?ID=4 сайт "transit.parovoz.com"]</ref>։ Տրամվայի վագոնների թիվը ամեն հինգ տարին մեկ միջինում ավելացել է 25%-ով․ եթե 1933 թվականին այն կազմում էր 16, ապա 1945 թվականին՝ արդեն 77 վագոն, իսկ 1965 թվականին՝ շարժակազմի 222 միավոր։ Օգտագործվել է 2 տեսակի տրամվայ՝ [[:ru:71-605|ԿՏՄ-5Մ3 (71-605)]] և [[:ru:PBЗРВЗ-6|ՌՎԶ-6Մ2]]։ Քանի որ [[տրամվայ]]ի ծախսերն [[ավտոբուս]]ի համեմատ գերազանցում էին 2.4 %-ով, ինչպես նաև թանկ էլեկտրաէներգիայի և Երևանի [[Հրազդանի Մեծ կամուրջ|Հրազդանի Մեծ կամրջի (Կիևյան կամուրջ)]] վրայով տրամվայի անցնելու ժամանակ առաջացած խնդիների պատճառով 2003 թվականի հունիսի 20-ին փակվել է №7 (Էրեբունի - Զեյթուն) երթուղին։
 
2004 թվականի հունվարի 21-ին [[տրամվայ]]ի համակարգը Երևանում պաշտոնապես փակվել է։ Ուղիների մեծ մասը վերացվել է, տրամվայները վերածվել են մետաղաջարդոնների, տրամվայի դեպոն օգտագործում են տարբեր մասնավոր ձեռնարկություններ, իսկ ենթակայանը սպասարկում է [[Երևանյան տրոլեյբուս|Երևանի տրոլեյբուս]]ին։