«Պատգամավոր»–ի խմբագրումների տարբերություն

չ
Առանց խմբագրման ամփոփման
չ
չ
[[Պատկեր:Couder Stati generali.jpg|մինի|Ֆրանսիայի Գերագույն ժողովի անդրանիկ նիստը (մայիսի 5, 1789)]]
'''Պատգամավոր''', '''դեպուտատ''' {{lang-lat|''deputatus''}} — ''ուղարկված''), պետական իշխանության ներկայացուցչական մարմինների ընտրովի անդամ։ Պատգամավորը [[ժողովուրդ|ժողովրդից]] լիազորված է մասնակցելու խորհրդի կողմից պետական իշխանության իրականացմանը։ Պատգամավորը պետք է ընտրվի, ընդհանուր, հավասար և ուղղակի ընտրական իրավունքով՝ գաղտնի քվեարկությամբ։ Պատգամավորը կարող է լինել տվյալ երկրի յուրաքանչյուր քաղաքացի, անկախ [[ռասաներ|ռասայականռասա]]յական ու ազգային պատկանելությունից, [[Սեռ (կենսաբանություն)|սեռից]], [[դավանանք]]ից, կրթական ցենզից, նստակեցությունից, սոցիալական ծագումից, գույքային դրությունից, անցյալ գործունեությունից և այլն։
 
Պատգամավոր կարող են ընտրվել 18 տարին լրացած քաղաքացիները (չափահասները)։ Պատգամավորը պարտավոր է մշտական կապ պահպանել ընտրողների, իրեն պատգամավորության թեկնածու առաջադրած խմբերի հետ, հասնել ընտրողների հրահանգների կատարմանը, նրանց իրազեկ դարձնել կատարվող աշխատանքներին, մասնակցել օրենքների, խորհուրդի ու դրա մարմինների որոշումների կատարման կազմակերպմանը, կատարել քաղաքացիների կանոնավոր ընդունելություն, ընթացք տալ նրանց առաջարկություններին, դիմումներին ու գանգատներին։ Պատգամավորի պարտականությունների կատարման համար պատգամավորին իրավունք է վերապահվում՝ հարցեր մտցնելու խորհրդի քննարկմանը (Գերագույն խորհրդների պատգամավորներն ունեն օրենսդրական նախաձեռնության իրավունք), մասնակցելու հարցերի քննարկմանը, որոշումների (օրենքների) ընդունմանը, ընտրելու և ընտրվելու խորհրդի մարմիններում, իրավասության մեջ մտնող ցանկացած հարցի առնչությամբ հարցադրումով դիմելու պետական կառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց, օրենքով սահմանված ժամկետներում պատասխան ստանալու այդ կապակցությամբ։
35 731

edits