«Մաշկաբանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: ) — → ), , ) - → ),, removed stub tag using AWB (7852)
Տող 12.
հետո: [[19-րդ դար]]ում գոյություն ունեցող գերմանական, անգլիական, ռուսական և ամերիկյան դպրոցները խիստ տարբերվում էին մաշկային հիվանդությունների էության ընկալման հարցերում: Սակայն [[20-րդ դար]]ի սկզբում այդ տարբերությունները հարթվեցին, և այժմ կարելի է խոսել միայն տարբեր դպրոցների գիտական հետազոտությունների ուղղվածությունների որոշ առանձնահատկությունների մասին: Այդ գործում հսկայական դեր խաղացին միջազգային դերմատոլոգիական կոնգրեսնները, դերմատոլոգիական պարբերականները, գիտնականների անձնական կապերը և այլն:
 
Մաշկաբանության անգլիական դպրոցի հիմնադիրը Ռ. Ուիլանն էր, ով առաջինն էր ժամանակակից մակարդակով նկարագրել [[էկզեմա]]ն: Ու. Ուիլսոնը նկարագրել է [[կարմիր տափակ որքին]] և այլ հիվանդություններ, 1867թ[[1867]]թ.-ին Անգլիայում հրատարակվել է առաջին դերմատոլոգիական պարբերականը: Ֆրանսիական մաշկաբանական դպրոցի հիմնադիրն էր Զ. Ալիբերտը, ով կազմել է մաշկային հիվանդությունների մասին ձեռնարկ և ատլաս: Ֆրանսիացի մաշկաբան Է. Բազինը նկարագրել է [[քոսի տիզ]]ը ՝որպես [[քոս]]ի հարուցիչ , և մակաբույծ սնկերը որպես [[միկոզ]]ների հարուցիչներ: Գերմանական դպրոցի հիմնադիրն է համարվում Ֆ. Հեբրան, ով կազմել է մաշկային հիվանդությունների յուրահատուկ ձեռնարկ և ատլաս, նկարագրել պոլիֆորմ էքսուդատիվ էրիթեման և այլն: Նրա աշակերտ Կապոսին նկարագրել է իդիոպաթիկ հեմոռագիկ սարկոման, որը ստացել է [[Կապոշիի սարկոմա]] անվանումը: Ամերիկացի նշանավոր դերմատոլոգներից են եղել Լ. Ա. Դուրինգը, Ուայթը, Հայդը և այլոք:
 
Ռուսական դերմատոլոգիական դպրոցը ձևավորվել է 18-19րդ դարերում: Հիմնադիրներն են եղել Զիբելինը, Մուդրովը, [[Բոտկին]]ը, [[Սեչենով]]ը, [[Մեչնիկով]]ը և այլոք: