«Բուսական աշխարհ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Հայաստանի ֆլորան: կետադրական նշանը ծանոթագրությունից հետո oգտվելով ԱՎԲ
Տող 5.
== Ֆլորայի հատկանիշները ==
Յուրաքանչյուր ֆլորայի կարևորագույն հատկանիշներից մեկը նրա կարգաբանական կատեգորիաների՝ [[տեսակ]]ների, [[ցեղ]]երի և [[Ընտանիք (կենսաբանություն)|ընտանիքների]] քանակական փոխհարաբերությունների, ինչպես նաև միայն այդ վայրին բնորոշ [[աբորիգեն]] կամ զուտ տեղական բույսերի՝ [[էնդեմ]]ների բացահայտումն է։ Օրինակ, Հայաստանին բնորոշ էնդեմներից են [[նաիրյան նշենի]]ն, [[Թախտաջյանի կաթնուկ]]ը, [[Թամամշյանի օշան]]ը, [[Տիգրանի թանթրվենի]]ն, [[Կոմարովի պայթակենի]]ն, [[հայաստանյան արոսենի]]ն, [[արարատյան վայրի ցորեն]]ը և այլն։
=== Բուսական աշխարհը և ֆլորիստիկ շրջանացումը ===
{{տես|Հայաստանի բուսաշխարհագրական շրջանացում}}
Տարբեր երկրների ֆլորաների ուսումնասիրման և համեմատական վերլուծության արդյունքները հիմք են ծառայում ֆլորիստիկ շրջանացման համար։ Երկրագնդի ֆլորայի լավագույն շրջանացումը կատարել է [[Արմեն Թախտաջյան|Ա․ Թախտաջյանը]]։ Ֆլորաներում համառոտակի տրվում են նաև բույսերի տարածման արեալները տվյալ շրջանում, ընդհանրապես էկոլոգիական պայմանները և օգտագործման բնագավառները։ Հայաստանը գտնվում է միմյանցից խիստ տարբերվող երեք խոշոր ֆլորիստիկական մարզերի ու ենթամարզերի ([[Ցիրկումբորեալ ֆլորիստիկ շրջան|Ցիրկումբորեալ]], [[Իրանա-Թուրանական ֆլորիստիկ շրջան|Իրանա-Թուրանական]], [[Առաջավոր Ասիա]]կան) և հինգ նահանգների (Անատոլիական, Ատրպատականյան, Կովկասյան, Հայկական և Իրանա-Հայկական) շփման վայրում։ Վերոհիշյալ ֆլորիստիկական մարզերի, ենթամարզերի և նահանգների ազդեցությունների, ինչպես նաև երկրի բնապատմական պայմանների բազմազանության պատճառով Հայաստանի ֆլորան ունի արտակարգ հարուստ և խայտաբղետ տեսակային կազմ։
 
== Հայաստանի ֆլորան ==
{{Հիմնական|Հայաստանի բուսական աշխարհ}}
Հայաստանումում աճում է շուրջ 3200-3500 տեսակ ծաղկավոր բույս, այսինքն յուրաքանչյուր 1000 կմ-ին համապատասխանում է 107 տեսակի բույս։
 
Տող 17 ⟶ 15՝
Առաջին անգամ Հայաստանում է նկարագրվել բույսերի 400 տեսակ, որոնցից 185-ը տարբեր ժամանակներում հայտնաբերվել է նաև հարևան երկրներում, իսկ մնացած 115-ը հանդիպում է միայն Հայաստանում։ Հայաստանի առավել մեծ հետաքրքրություն ներկայացնող [[էնդեմիկ բույսեր|էնդեմիկներից]] են [[Հայաստանի արոսենի]]ն, [[նաիրյան նշենի]]ն, [[Թախտաջյանի կաթնուկ]]ը, [[Թամամշյանի օշան]]ը, [[Ուրարտուի ցորեն]]ը, [[Տիգրանի թանթրվենի]]ն, [[Մաղաքյանի ստելերոպսիս]]ը և այլն։ Մնացորդային բույսերի մեծ մասը՝ [[ունաբի]]ն, [[կենի]]ն, [[սոսի]]ն, [[արջատխլենի]]ն, [[խնկենի]]ն, [[գիհի]]ն, [[գայլահատ]]ը, [[մրտավարդ]]ը, [[պարիյյակ]]ը, [[սովորական բաղեղ]]ը և այլն, ծառեր ու թփեր են։ Կան նաև մնացորդային խոտաբույսեր՝ [[ծովոսպ]]ը, [[սպիտակ ջրաշուշան|սպիտակ]] և [[դեղին ջրաշուշան]]ները, [[ենթալպյան բարձրախոտեր]]ը, բոլոր տեսակի [[պտերներ]]ը, [[ոչխարի շյուղախոտ]]ը և այլն։
 
ՀՀ-ում պահպանվել են նաև անցյալ երկրաբանական ժամանակաշրջանների բազմաթիվ բույսերի մնացորդներ՝ բրածո բույսեր<ref>Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան, Երևան, 2004 թ</ref>։բ{{ծանցանկ}}
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Բուսաշխարհագրություն]]
[[Կատեգորիա:Բույսեր]]