«Վարդգես Պետրոսյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Տող 3.
 
== Կենսագրություն ==
Ծնվել է [[1932]] թվականի օգոստոսի 9-ին [[Աշտարակ (քաղաք)|Աշտարակում]]։ ՍՄԿԿ անդամ է [[1952]] թվականից։ 1954 թվականին ավարտել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը։ 1954-1955 թվականներին աշխատել է [[Նոր Բայազետ]]ի (այժմ՝ [[Գավառ (քաղաք)|Գավառ]]) շրջանային թերթում որպես պատասխանատու քարտուղար, 1955-[[1957]] թվականներին` «[[Սովետական Հայաստան (շաբաթաթերթ)|Սովետական Հայաստան]]» օրաթերթում որպես գրական աշխատող, 1957-1961 թվականներին` «[[Ավանգարդ (թերթ)|Ավանգարդ]]» թերթում որպես պատասխանատու քարտուղար, ապա խմբագրի տեղակալ։ 1961-1966 թվականներին եղել է «[[Պիոներ կանչ]]» թերթի խմբագիրը, 1967-1975 թվականներին` «[[Գարուն (ամսագիր)|Գարուն]]» ամսագրի գլխավոր խմբագիրը։ 1975-[[1981]] թվականներին` [[Հայաստանի գրողների միություն|ՀԳՄ]] վարչության առաջին քարտուղար, 1981-[[1988]] թվականներին` նախագահ, 1988-1994 թվականներին` Հայաստանի մշակույթի ֆոնդի նախագահ, 1994 թվականին` «[[Երկիր Նաիրի]]» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագիր։#հայ_գրողներ_մեծեր
 
1994 թվական, ապրիլի 15-ին իր տան շքամունտքում սպանվել է Վարդգես Պետրոսյանը...