«Սատրապ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
 
Տող 1.
{{անաղբյուր}}
'''Սատրապ''', (հին պարսկ․ xsatrapan – բառացի՝ մարզի պահապան, հուն, όαιράληε)․ սատրապության կառավարիչ։ Սատրապին նշանակում էր արքայից արքան։ Պատերազմի ժամանակ սատրապ իր զորքով մասնակցում էր արքայից արքայի արշավանքներին, ապահովում էր ամենամյա տուրքերի և հարկերի գանձումը, վարում սատրապության դատական գործերը, իրավունք ուներ հատել արծաթե և պղնձե դրամ։ Սատրապի իշխանությունը աստիճանաբար դարձել է ժառանգական։ Աքեմենյանների տիրապետության ժամանակ Հայաստանում սատրապի պաշտոնը ժառանգաբար վարել են Երվանդունի տոհմի ներկայացուցիչները։ Սատրապների ինստիտուտը պահպանվել է նաև հետագայում՝ Ալեքսանդր Մակեդոնացու, Սելևկյանների և պարթև Արշակունիների տերություններում։
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Սատրապ» էջից