«Սկանդերբեգի թանգարան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Rescuing 1 sources and tagging 0 as dead.) #IABot (v2.0.8
Տող 5.
Թանգարանը գտնվում է Կրույե քաղաքի ամրոցում։ Այն գտնվում է ծովի մակերևույթից 557 մետր բարձրության վրա։ Հաջողությամբ դիմակայել է թուրքերի 1450, 1466 և 1467 թվականների հարձակումներին։ Ամրոցի անառիկությունը հնարավորություն է տվել Գեորգ Կաստրիոտի Սկանդերբեգին շուրջ երկու տասնամյակ հաջողությամբ պայքարել օսմանյան կայսրության դեմ։
 
Թանգարան հիմնելու գաղափարը 1976 թվականին առաջ է քաշել պրոֆեսոր [[Ալեքս Բուդա|Ալեքս Բուդան]]։ Շենքը կառուցվել է ալբանացի ճարտարապետներ Պիրրո Վասոյի և Պրանվեր Խոջայի՝ [[Էնվեր Խոջա|Էնվեր Խոջայի]] դստեր նախագծով։ Նախապատրաստական աշխատանքները Կրույեում սկսվումսկսվել են 1978 թվականի սեպտեմբերին, իսկ հանդիսավոր բացումը տեղի է ունենումունեցել 1982 թվականի նոյեմբերի 1-ին՝ [[Ալբանիայի աշխատավորական կուսակցություն|Ալբանիայի աշխատավորական կուսակցության]] քաղբյուրոյի անդամների մասնակցությամբ։
 
== Գործունեություն ==
Այսօր Կրույեի ամրոցը և նրանում տեղակայված թանգարանը Ալբանիայի զբոսաշրջության կենտրոններից է և ալբանացիների համար ոգեշնչման աղբյուր <ref>{{cite web|url=http://www.balkansgeotourism.travel/content/gjergj-kastrioti-skenderbeg-museum-of-kruj%C3%AB-albania/see7BCD502F3C44F1400|title=Gjergj Kastrioti Skenderbeg Museum of Krujë, Albania|publisher=National Geographic|accessdate=28 February 2014|archive-date=8 May 2016|archive-url=https://web.archive.org/web/20160508102521/http://www.balkansgeotourism.travel/content/gjergj-kastrioti-skenderbeg-museum-of-kruj%C3%AB-albania/see7BCD502F3C44F1400|dead-url=yes}} {{ref-en}}</ref>։ Թանգարանում ցուցադրված են Սկանդերբեգի ժամանակաշրջանով թվագրվող իրեր։ ՑուցադրանմուշներըՑուցանմուշները դասավորված են ալբանացի հերոսի կյանքի ժամանակագրական հաջորդականությամբ։ ԱյստղեԱյստեղ ներկայացված են նրա անձնական իրերը՝ ներառյալ այծի գլխով սաղավարտի պատճենը, որի բնօրինակը գտնվում է [[Վիեննա|Վիեննայի]] [[Արվեստի պատմության թանգարան (Վիեննա)|Արվեստի պատմության թանգարանում]]։
 
Թանգարանը բաց է այցելության համար ամեն օր, բացի երկուշաբթի օրերից։ Տոմսի արժեքը 200 [[ալբանական լեկ]] է։