«Մասնակցի քննարկում:Ավետիսյան91»–ի խմբագրումների տարբերություն

չ
== Արցախյան պատերազմի մասնակից, կամավոր, նահատակ Հայկ Պետրոսի Չախալյանի մասին պատմող հոդվածի հնարավոր հեռացման առարկում ==
 
Հոդվածը կարևոր է եւ նշանակալի. նախ, նահատակ-հերոսի մասին ինֆորմացիայի որոնելի լինելը կարեւոր է պատմական փաստը հասանելի ու տեսանելի դարձնելու տեսանկյունից: Չեմ ուզում շատ պաթոս ներդնեմ մեկնաբանությանս մեջ, բայց կամավորագրված ու նահատակված զինվորի արարքից ավելի նշանակալի ի՞նչ արարք պիտի լինի, որ լուսաբանման արժանի լինի: Ես պատրաստակամություն եմ հայտնում հոդվածը թարգմանել եւ հրապարակել նաեւ ռուսերեն ու անգլերեն լեզուներով: Կարծում եմ առողջ արժեհամակարգ ստեղծելու ճանապարհին, մենք պիտի իրական արժեքները առնվազն հասանելի դարձնենք սերունդներին:{{անստորագիր|Լիլիթ Սահակյան}}
: Ձեր հետ միանգամայն համաձայն եմ, հարգելի {{u|Լիլիթ Սահակյան}}, սակայն այս նախագիծը ոչ թե հայկական է, այլ հայերեն է։ Այն ունի նաև հոդվածների նշանակալիության չափանիշներ, որոնց կարող եք ծանոթանալ այստեղ՝ [[Վիքիպեդիա:Նշանակալիություն (մարդիկ)]], համայնքն ունեցել է նաև նման քննարկում՝ [[Սևագիր:Զինվորականների, ազատամարտիկների և իրավապահ մարմինների աշխատակիցների նշանակալիություն]]։ Իսկ կոնկրետ հոդվածի հետ կապված Ձեր կարծիքը կարող եք գրել այստեղ՝ [[Վիքիպեդիա:Ջնջման_առաջադրված_հոդվածներ#Հայկ Չախալյան]]։ Շնորհակալություն--[[Մասնակից:Ավետիսյան91|Ավետիսյան91]] ([[Մասնակցի քննարկում:Ավետիսյան91|քննարկում]]) 06:02, 25 Մայիսի 2021 (UTC)