«Թայվան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 7.
 
'''Թայվան''', պաշտոնական անվանումը՝ '''Չինաստանի Հանրապետություն''' ([[չինարեն]]՝ 中華民國, [[փինյին]]՝ Zhōnghuá Mínguó), հաճախ օգտագործվում է '''Թայվան''' անվանումը ([[չինարեն]]՝ 台灣), քանի որ գտնվում է համանուն կղզու վրա։ Մասամբ ճանաչված պետություն է [[Արևելյան Ասիա]]յում։ [[ՄԱԿ]]-ի հիմնադիրներից մեկն է, Անվտանգության Խորհրդի մշտական անդամ մինչև 1971 թվականը։ Նախկինում եղել է [[Չինաստան]]ի կազմում, բայց անջատվել [[Չինաստան]]ից, երբ [[Չինաստան]]ը դարձել է սոցիալիստական պետություն։
Թայվան (չինարեն ավանդ. 臺灣, հեշտ. 台湾 , պինին: Táiwān; գաղութային անվանում — Ֆորմոզա, պորտ.՝ ilha Formosa — «Հրաշալի կղզի»), կղզի Խաղաղ օվկիանոսում, Չինաստանի մայրցամաքային մասի արևելյան ափի մոտ, որից բաժանված է Թայվանի նեղուցով։ Պենհու կղզու հետ միասին կազմում են ՉԺՀ Թայվանի նահանգը։ Ձգվում է հյուսիսից հարավ 394 կմ, լայնությունը՝ մինչև 140 կմ, տարածքը՝ մոտ 36 հազար կմ2, բնակչությունը՝ 23 069 345 (2011), 97%֊ը՝ չինացիներ։
 
 
Բովանդակություն
1 Անվանում
2 Պատմություն
3 Աշխարհագրություն
3.1 Կլիմա
3.2 Գետային ցանց
3.3 Բնություն
3.4 Տնտեսություն
4 Տես նաև
5 Ծանոթագրություններ
6 Գրականություն
Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Անվանումը չինարեն բառացի նշանակում է «դարավանդներով ծովափ»։ 1590 թվականին պորտուգալացի ծովագնացներն այն անվանեցին Formosa (Ֆորմոզա) «գեղեցիկ»․ այս անվանումը ընդունված է շատ երկրներում՝ իսկականի փոխարեն [1]։
 
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հնագույն ժամանակներում Թայվանի տարածքում բնակվել են գաոշան ցեղերը։
 
Չինացիների առաջին ռազմական արշավանքը Թայվան տեղի է ունեցել 230 թվականին։ 13-րդ դարում Թայվանը պաշտոնապես մտցվել է Չինական կայսրության քարտեզի մեջ։ Թայվանի բնիկներին (ինդոնեզական ծագում ունեցող ցեղեր) չինացիները մղել են լեռնային շրջանները։
 
16-րդ դարի վերջին 17-րդ դարի սկզբին Թայվան են սկսել ներխուժել եվրոպացիները։ 1590 թվականին պորտուգալացիները կղզին անվանեցին «Ֆորմոզա» (գեղեցիկ, հրաշալի)։ 1624 թվականին Թայվանը զավթել են հոլանդացիները, որոնց 1661-1662 թվականներին վտարել են չինացի հայրենասերները։ 1683 թվականին Թայվանում հաստատվել է մանջուրական Ցին դինաստիայի տիրապետությունը, 1886 թվականին դարձել է առանձին նահանգ։
 
1895 թվականի Սիմոնոսեկիի պայմանագիրով Թայվանը անցել է Ճապոնիային։ Երկրորդ համաշխարհային պատերազմում (1939-1945) ճապոնիայի ջախջախումից հետո այն վերադարձվել է Չինաստանին։ 1949 թվականի հոկտեմբերին ՉԺՀ կազմավորումից հետո Թայվանը դարձել է չինական ժողովրդաազատագրական բանակից ջախջախված Չան Կայշիի գոմինդանական խմբավորման և բանակի մնացուկների ապաստարան։ Չանկայշիականները այստեղ ստեղծեցին հզոր բանակ և վայելում էին ԱՄՆ-ի ռազմական, դիվանագիտական, քաղաքական և տնտեսական հովանավորությունը։
 
Մինչև 1971 թվականի հոկտեմբերը Թայվանը ՄԱԿ-ում անօրինականորեն զբաղեցնում էր ՉԺՀ տեղը։ ՉԺՀ կառավարությունը, Թայվանը համարելով չինական տարածքի անբաժանելի մասը, որևէ երկրի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելիս պայման է դնում՝ Թայվանը ճանաչել իբրև Չինաստանի մաս և խզել դիվանագիտական ու քաղաքական կապերը Թայվանի հետ։
 
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ափերը թույլ են կտրտված։ Կղզու ամբողջ երկայնքով ձգվում են Թայվանի լեռները (բարձրությունը՝ մինչև 3950 մ), հյուսիսում՝ հանգած հրաբուխների խումբը, արևմուտք՝ ափամերձ հարթավայրը։ Հաճախակի են երկրաշարժերը։ Օգտակար հանածոներից կան քարածուխ, այրվող գազեր, նավթ, ոսկի։
 
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Կլիման հյուսիսում մերձարևադարձային է, հարավում՝ արևադարձային մուսսոնային։ Հունվարի միջին ջերմաստիճանը 15-20°С է, հուլիսինը՝ 25-30°С։ Տարեկան տեղումները հարթավայրերում 1500-2500 մմ են, լեռներում տեղ-տեղ՝ ավելի քան 5000 մմ։ Օգոստոս և սեպտեմբեր ամիսներին հաճախակի են թայֆունները։
 
Գետային ցանց[խմբագրել | խմբագրել կոդը]
Գետերը լեռնային են, ջրառատ, հարուստ հիդրոէներգիայով, օգտագործվում են ոռոգման համար։
 
Բնություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարածքի 1/2-ից ավելին ծածկված է անտառներով (ավելի քան 3000 տեսակի ծառերի կեսից ավելին էնդեմիկ են)։
 
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տնտեսությունն ունի արդյունաբերական֊ագրարային բնույթ։ Քիչ քանակությամբ արդյունահանվում է բնական գազ և քարածուխ։ Արդյունաբերության հիմնական ճյուղերն են տեքստիլը, ռադիոէլեկտրոնայինը (գլխավորապես հավաքովի), նավաշինությունը, սննդի (գլխավորապես շաքարի), քիմիական և նավթաքիմիական, նավթավերամշակման, ցեմենտի, փայտավերամշակման, պողպատի և ալյումինի ձուլման ճյուղերը։
 
Ցանքատարածությունների 1/2-ից ավելին զբաղեցնում է բրինձը (տարեկան 2 բերք)։ Մշակում են նաև շաքարեղեգ, բաթաթ, արևադարձային պտուղներ, թեյ։ Զարգացած է խոզաբուծությունը։ Զբաղվում են նաև ձկնորսությամբ։
 
== Ծանոթագրություններ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Թայվան» էջից