«Գրունտների մեխանիկա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չNo edit summary
Տող 1.
[[Պատկեր:BAB A73 BW57-1 Schachtbau.jpg|մինի|Գրունտային աշխատանքներ]]
'''Գրունտների մեխանիկա''', տեխնիկական գիտության ճյուղ, որն ուսումնասիրում է գրունտների լարումը, ձևափոխությունը, ամրության և կայունության պայմանները, նրանց վիճակի ն հատկությունների փոփոխություններն արտաքին, գլխավորապես մեխանիկական ներգործությամբ։ Հիմնվում է առաձգականության, պլաստիկության ու սողքի տեսությունների, հիդրավլիկայի, թերմոդինամիկայի, գրունտագիտության, ֆիզիկական և կոլոիդների [[քիմիա]]յի դրույթների վրա։ Հետազոտում է գրունտները՝ որպես շինությունների հիմքեր, հողային կառուցվածքների նյութ և ստորերկրյա կառույցների միջավայր։ Գրունտների փոփոխությունները դրսևորվում են խտացման և դուրս մղման հետևանքով կառույցների նստմամբ, լանջերի ու շեպերի դանդաղ սողքով, աղետային սողանքներով ու փլվածքներով։ Գրունտների մեխանիկայի եզրակացությունները կիրառվում են ստորերկրյա կառույցների, շինությունների հիմքերի, օդանավակայանների, ճանապարհների և այլնի նախագծման գործում։ Գրունտների մեխանիկայի առաջին դրույթները տվել են Շ․ Կուլոնը, Ս․ Ռենկինը։ ժամանակակից Գրունտների մեխանիկայի հիմնադիրն է Կ․ Տերցագին ([[1925]])։