«Մասնակցի քննարկում:Ավետիսյան91»–ի խմբագրումների տարբերություն

Պիտակ: Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
 
Ողջույն, ես Լուսինե Միրզոյան եմ, խնդրում եմ վերանայել Ձեր կարծիքը https://hy.wikipedia.org/wiki/%D5%80%D5%A1%D5%B5%D5%AF_%D5%89%D5%A1%D5%AD%D5%A1%D5%AC%D5%B5%D5%A1%D5%B6 , հոդվածի ջնջման հետ կապված, աղբյուրները նշված են, նշանակալիության մասին ավելացվել է , ընթացքում կվերանայվի հոդվածը, քանի որ զինվորին 3 շաբաթ առաջ են հողին հանձնել, դեռ պատվոգրեր ու մեդալներ կլինեն։ [[Մասնակից:Lusnem|Lusnem]] ([[Մասնակցի քննարկում:Lusnem|քննարկում]]) 11:35, 23 Մայիսի 2021 (UTC)
 
== Արցախյան պատերազմի մասնակից, կամավոր, նահատակ Հայկ Պետրոսի Չախալյանի մասին պատմող հոդվածի հնարավոր հեռացման առարկում ==
 
Հոդվածը կարևոր է եւ նշանակալի. նախ, նահատակ-հերոսի մասին ինֆորմացիայի որոնելի լինելը կարեւոր է պատմական փաստը հասանելի ու տեսանելի դարձնելու տեսանկյունից: Չեմ ուզում շատ պաթոս ներդնեմ մեկնաբանությանս մեջ, բայց կամավորագրված ու նահատակված զինվորի արարքից ավելի նշանակալի ի՞նչ արարք պիտի լինի, որ լուսաբանման արժանի լինի: Ես պատրաստակամություն եմ հայտնում հոդվածը թարգմանել եւ հրապարակել նաեւ ռուսերեն ու անգլերեն լեզուներով: Կարծում եմ առողջ արժեհամակարգ ստեղծելու ճանապարհին, մենք պիտի իրական արժեքները առնվազն հասանելի դարձնենք սերունդներին: