«Պետրոնիուս Արբիտր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտը ավելացնում է․: io:Petronius
չ r2.7.3) (Ռոբոտը ավելացնում է․: gl:Petronio; cosmetic changes
Տող 1.
'''Պետրոնիուս Արբիտր''' ({{lang-la|Petronius Arbiter}}; [[14]] — [[66]]թթ.), «Սատիրիկոն» երգիծական վեպի հեղինակ, սովորաբար նույնացվում է [[Տակիտոս]]ի կողմից հիշատակվող Գայուս Պետրոնիուսի հետ, որը ապրել է [[Ներոն]] կայսեր օրոք:
 
«Սատիրիկոնը» երգիծական կենցաղային վեպ է, գրված «մենիպպյան սատուրայի» ձևով, այսինքն արձակ և չափածո հատվածների միախառնման եղանակով: Երկից մեզ հասել են միայն հատվածներ: Պատմվում է կրթված երիտասարդ Էնկոլպիուսի և նրա ուղեկիցների արկածների մասին: Ճակատագիրը նրանց շպրտում է քաղաքից քաղաք, դժբախտությունից դժբախտություն: Ծաղրելով իր ժամանակին տարածված սիրային վեպերի կաղապարները` Պետրոնիուսը ենթարկում է գլխավոր հերոսներին տարբեր փորձությունների՝ փոթորիկ, նավի խորտակում, կեղծ ինքնասպանություն, բաժանումներ և հանդիպումներ: Վեպի հիմնական հետաքրքրությունը, սակայն, բազմաթիվ էպիզոդների նկարագրություններում է. իրար են հաջորդում խրախճանքների, խաղաորջերի, հրապարակային վեճերի տեսարանները: Հեղինակը ցածր խավի ներկայացուցիչների զարմանալի իմացություն է ցուցաբերում, նա շատ վառ է պատկերում կախարդներին, կավատներին, սիրային արկածներ որոնող կանանց, օժիտ փնտրողներին, պարազիտներին, գողերին, նավաստիներին և զինվորներին:
 
Վեպի առավել հայտնի դրվագը Տրիմալքիոնի խնջույքի տեսարանն է: Տանտերը՝ Տրիմալքիոնը /եռակի զզվելի/, ազատարձակ է, նախկինում սիրիացի ստրուկ, ազատություն է ստացել և հարստացել շնորհիվ հաջող առևտրի: Հեղինակը Տրիմալքիոնի դղյակի շքեղության և խնջույքի պերճության նկարագրման, նրա ճառերի ներկայացման միջոցով ցույց է տալիս նրա տգիտությունը, սնահավատությունը, մեծամտությունը, անճաշակությունը, վեր է հանում նրա գռեհկությունն ու ագահությունը:
 
Պետրոնիուսին բնորոշ են նիհիլիզմը, հիասթափությունը, μացարձակ նատուրալիզմը, որոնք, սակայն, չեն արժեզրկում հռոմեական այս վեպի գեղարվեստական նշանակությունը:
Տող 27.
[[fi:Petronius]]
[[fr:Pétrone]]
[[gl:Petronio]]
[[he:פטרוניוס]]
[[hr:Petronije]]