«Հեմֆրի Դևի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Բջջային ծրագրից խմբագրում Android app edit
Տող 1.
{{Տեղեկաքարտ Գիտնական}}
'''ՀեմֆրիՀամֆրի Դևի''' ''Հեմֆրի Գևյվի'' ({{lang-en|Humphry Davy}}) ([[դեկտեմբերի 17]], [[1778]] — [[մայիսի 29]], [[1829]] թ.), [[անգլիա]]ցի քիմիկոս և [[ֆիզիկոս]]։ [[1801]] թվականից [[Լոնդոն]]ի թագավորական ընկերության անդամ, [[1820]]—[[1826]] թթ.՝ պրեզիդենտ (նախագահ), [[Պետերբուրգ]]ի ԳԱ արտասահմանյան պատվավոր անդամ (1826 թ.)։
 
Դևիին աշակերտել է [[Ֆարադեյ Մայքլ|Մ․ Ֆարադեյը]]։ [[1799]] թ. հայտնաբերել է [[ազոտ]]ի ենթօքսիդի հարբեցնող հատկությունը։ [[1800]] թ. առաջարկել է քիմիական խնամակցության էլեկտրաքիմիական տեսությունը։ [[1807]] թ. մինչ այդ անբաժանելի համարվող կծու ալկալիներից էլեկտրուիզով անջատել է մետաղական [[նատրիում]]ը և [[կալիում]]ը։ Էլեկտրոլիտիկ ճանապարհով ստացել է ([[1808]] թ.) [[կալցիում]]ի, [[բարիում]]ի, [[ստրոնցիում]]ի և [[մագնեզիում]]ի ամալգամները։ Դևը առաջարկել է թթուների ջրածնական տեսությունը, հերքելով Ա․ Լավուազիեի տեսակետը, ըստ որի թթուն պետք է անպայման [[թթվածին]] պարունակի։ Բացահայտել է հաղորդիչի էլեկտրադիմադրության կախվածությունը նրա երկարությունից, լայնական կտրվածքից և ջերմաստիճանից։ Զբաղվել է նաև ագրոքիմիայի հարցերով, նշել անօրգանական աղերի անհրաժեշտությունը բույսերի սնուցման համար։