«Սասունցի Դավիթ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Ծանոթագրություններ: մանր-մունր oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 3.
{{Տեղեկաքարտ Դիցաբանական կերպար}}
[[Պատկեր:David of Sasun Yerevan.jpg|մինի|267x267px|[[Սասունցի Դավիթ (արձան, Երևան)|Սուսունցի Դավթի արձանը]] Երևանի կայարանի հրապարակում<ref>{{cite web|first=Ruth|last=Bedevian|title=Yervand Kochar - Incomparable Talent Evoked the National Spirit of Armenia|url=http://www.groong.org/orig/rb-20070219.html|work=Armenian News Network / Groong|publisher=University of Southern California|accessdate=փետրվարի 28, 2014|date=փետրվարի 15, 2007}}</ref>]]
'''Սասունցի Դավիթ''', «[[Սասնա Ծռեր]]» էպոսի Դավթի ճյուղի գլխավոր հերոսը։
'''Սասունցի Դավիթ''', [[Սասնա Ծռեր]] հայկական ժողովրդական էպոսի հերոսներից մեկը։ Չնայած նրան, որ Սասունցի Դավթին նվիրված է էպոսի չորս ճյուղերից միայն մեկը, ամբողջ էպոսը հաճախ անվանում են հենց «Սասունցի Դավիթ»։
 
Հերոսավեպի ավարտուն, դյուցազնական ու մարդկային հարուստ գծերով օժտված ամեն ամենահերոսական կերպարն է․ ձևավորվել ու զարգացել է վիպական իրադարձությունների ընթացքում, սկսած ծննղից, վերջացրած ամուսնությամբ ու ողբերգական մահով։ ասունցի Դավիթը ծնվել է նախախնամությամբ և հատուկ առաքելությամբ՝ որպես էր վտանգված երկրի ու ժողովրդի փրկության միակ հույս ու ապավեն, «Սասնա տան ճրագ»։ Մարդածին լինելով հանդերձ, օժտված է գերբնական ուժով, սակայն ավելի է հզորանում իր նախնիների ֆիզիկական տարերքը կազմող Կաթնաղբյուրի ջուրը խմելով և այդ ջրում լողանալով։ Անհնազանդ է, ըմբոստ, ազատատենչ։ Դեռևս մանուկ հասակից տարերայնորեն հակադրվում է Ասրա օտար և թշնամի միջավայրին․ չի ընդունում ոչ մի ստնտու, սնվում է հայրենի Սասունից բերված յուղ ու մեղրով, պատուհասում Մսրա երեխաներին, հակառակվում Մսրա Մելիքին, չի անցնում նրա թրի տակով, բռնում է նրա նետած գուրզը, սպանում փահլևաններին։ Արդարամիտ է, շիտակ, վեհանձն ու ազնիվ, երբեմն դյուրահավատ, որ փորձանքի պատճառ է դառնում (Մսրա Մելիքի փորած հորի մեջ ընկնելը), մարդասեր է, խելացի խորհուրդներին (անգամ թշնամու) միշտ ունկնդիր, թշնամու նկատմամբ հաճախ ներողամիտ, բայց վճռական պահերին, երբ վտանգ է սպառնում իր հայրենիքին ու ժողովրդին, դառնում է խենթ ու կատաղի, համառ ու աՆզիջում։
Հայ ժողովրդի կենսական ուժը, իր լավագույն ձգտումները, խոհերն ու զգացումները մարմնավորված են էպոսի գլխավոր հերոսի՝ Դավթի կերպարի մեջ։ Դավիթը գերմարդկային ուժ ունեցող անխոցելի հսկա է՝ հայրենասեր, ժողովրդասեր, ռամիկի ու աշխատավորների պաշտպան, նա անձնուրաց քաջ է, մարդասեր, խաղաղասեր։ Դավիթը, լինելով հայ ժողովրդի սիրելի հերոսը, ժողովրդի կողմից շնորհվել է նրան աստվածային տիտղոս՝ «Դավիթ» կոչումով։ Ժողովուրդը սիրելով իր հերոսին մանկությունից օժտել է ազատասիրական ոգով։
 
Օժտված է մարդկային թուլություններով, որով նրա հերոսական կերպարը դառնում է առավել կենդանի, իրական ու համոզիչ։ ասունցի Դավիթ հակապատկերն է իր գլխավոր թշնամու՝ նենգ ու խարդախ, վախկոտ ու փոքրոգի, մարդատյաց ու բռնակալ Մսրա Մելիքի, որի՛ դեմ տարած հերոսական հաղթանակով բացասվում են չարն ու անարդարը, հավաստվում և իմաստավորվում է արդար ու հայրենապաշտպան հերոսի իսկական առաքելությունը։ Դրանով միաժամանակ հաստատվում են բռնակալության անխուսափելի կործանումը և հերոսի կերպարում մարմնավորված ժողովրդի հարատևման իրավունքը։ ասունցի Դավթի կերպարում կենտրոնացվել ու խտացվել են հայ ժողովրդի բոլոր ժամանակներում ստեղծած ազգ․ վիպական հերոսների լավագույն հատկանիշներդ։
== Ծանոթագրություններ ==
 
{{ծանցանկ}}
{{ՀՍՀ|հատոր=10|էջ=204}}
{{Հայկական գիր և գրականություն}}
{{Արտաքին հղումներ}}
 
[[Կատեգորիա:Հայկական էպոս]]
 
 
{{Անավարտ}}