«Տիգրան Երվանդյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Rescuing 1 sources and tagging 0 as dead.) #IABot (v2.0.8
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Բջջային ծրագրից խմբագրում Android app edit
Տող 6.
[[Տիրան Երվանդյան]]
}}
'''Տիգրան Երվանդյան''' (ծննդյան և մահվան թվականները անհայտ են), Հայոց թագավոր մ.թ.ա. մոտ 560-535525 թվականներին։ Հաջորդել է հորը՝ [[Երվանդ Ա Սակավակյաց]]ին։ Վարել է Հայաստանը Մարաստանի գերիշխանությունից ազատագրելու քաղաքականություն՝ նրա դեմ պայքարում կողմնորոշվելով դեպի նոր ձևավորող [[Աքեմենյան պետություն|Աքեմենյան Պարսկաստանը]]։ Այդ մասին են վկայում Տիգրան Երվանդյանի և Աքեմենյան տերության հիմնադիր [[Կյուրոս Բ Մեծ|Կյուրոսի]] անձնական բարեկամության վերաբերյալ պահպանված ավանդախառն տեղեկությունները։
 
Տիգրան Երվանդյանը մասնակցել է [[Մարաստան]]ի թագավոր [[Աստիագես]]ի դեմ Կյուրոսի պատերազմին, որն ավարտվել է Մարաստանի պարտությամբ և Աքեմենյան պետության հիմնադրմամբ։ Ըստ հայկական ավանդության, Տիգրան Երվանդյանը այդ հաղթական մարտում սպանել է [[Աժդահակ]]ին։ Տիգրան Երվանդյանի օրոք Հայաստանը, պահպանելով ներքին անկախությունը, տուրք է վճարել Աքեմենյան Պարսկաստանին և իր զորքերով մասնակցել նրա մղած պատերազմներին։ Տիգրան Երվանդյանը կարողացել է հպատակեցնել Հայաստանի հյուսիս-արևմուտքի սահմանին բնակվող խալդայների ռազմատենչ ցեղախմբին։ Տիգրան Երվանդյանի տերության տարածքը մոտավորապես համապատասխանել է [[Հայկական լեռնաշխարհ]]ի սահմաններին։ Հետագայում Կյուրոսը Հայաստանը վերածել է Աքեմենյան պետությանը ենթակա մարզի՝ սատրապության։ Տիգրան Երվանդյանի հետագա ճակատագրի մասին տեղեկություններ չեն պահպանվել։