«Գրադարանագիտություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չNo edit summary
 
Տող 1.
{{Թարմացնել}}
[[Պատկեր:Ancientlibraryalex.jpg|մինի|[[Ալեքսանդրիայի գրադարան]]ը]]
 
'''Գրադարանագիտություն''', [[Գիտություն|գիտության ճյուղ]], որ ուսումնասիրում է տպագիր երկերի հասարակական-գրադարանային օգտագործման նպատակները, սկզբունքննրը, կազմակերպման միջոցներն ու եղանակները։ Հիմնական բաժիններն են․ ընդհանուր Գրադարանագիտություն, որ քննում է հասարակության մեջ գրադարանների տեղի ու դերի հարցերը, ուսումնասիրում գրադարանային գործի կազմակերպման հիմունքները, գրադարանային ցանցի կառուցվածքի և տիպականացման սկզբունքները, գրադարանային ֆոնդեր, գրադարանների գրքային ունեցվածքի (ֆոնդերի) համալրման, գրադարանային մշակման, դասավորման ու պահպանման հարցերը, գրադարանային գրացուցակներ, տպագիր երկերի նկարագրության, դասակարգման և գրացուցակների կազմման եղանակները, աշխատանք ընթերցողի հետ (գրադարանում ընթերցողներին սպասարկևլու կարգը, նրանց հետ աշխատանք տանելու ձևերն ու մեթոդները, ընթերցանությաև ղեկավարումը և այլն), գրադարանի աշխատանքների կազմակերպում (գրադարանների աշխատանքի կազմակերպումը, նորմավորումը, պլանավորումն ու հաշվառումը, ինչպես և գրադարանային շենքերի շինարարության և սարքավորման, գրադարանային աշխատանքի մեքենայացման և ավտոմատացման հարցերը և այլն), գրադարանային գործի պատմություն, որ ուսումնասիրում է գրադարանային գործը, գրքերի հասարակական օգտագործումը անցյալում։