«Գլխարկ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎top: մանր-մունր oգտվելով ԱՎԲ
չNo edit summary
Տող 1.
[[Պատկեր:ԶանգեզուրիAmsterdam տարազ- Hats - 0931.jpg|250px|մինի|աջից|Սյունիքի տարազով կինԳլխարկներ]]
'''Գլխարկ''', [[մարդ]]ու գլխի հարդարանք։ Ունեցել են բոլոր ժողովուրդները։ [[Հայաստան]]ի տարբեր ազգագրական շրջաններում գործածել են տարբեր տեսակի գլխարկներ։ [[Բարձր Հայք]]ում կանայք կրել են թելափնջով և առանց թելափնջի գլխարկներ։ Թելափնջով գլխարկները պատրաստվել են մուգ կարմիր բրդաթելից, փունջը՝ արծաթե գլխիկով կապույտ կամ մանուշակագույն [[մետաքս]]աթելից։ Երկրորդ տեսակը կարել են մուգ կարմիր [[թավիշ|թավշե]] գործվածքից (աստառը՝ բամբակե կտորից), շրջանաձև կարված գագաթին՝ ոսկեթելերով ասեղնագործել բուսանախշեր և ալիքաձև գծանախշեր։ [[Վասպուրական]]ում, [[Տուրուբերան]]ում, [[Աղձնիք]]ում և այլուր կանայք գործածել են քաթանե գլխարկներ (արախչին), վրան՝ [[բուրդ|բրդե]], [[բամբակ]]ե, մետաքսե գունավոր թելերով ասեղնագործված [[երկրաչություն|երկրաչափական]] ն բուսականնախշեր։ Վասպուրականում, Տուրուբերանում, [[Փոքր Հայք]]ում, [[Կիլիկիա]]յում տղամարդիկ գործածել են [[թաղիք]]ե գլխարկներ(քոլոզ), Աղձնիքում (հատկապես [[Սասուն]]ում)՝ նաև գդակ, որը նույնպես կարվել է բամբակե կտորից և վրան բրդե գունավոր թելերով ասեղնագործվել երկրաչափական զարդանախշեր։ [[Կոստանդնուպոլիս|Կոստանդնուպոլսում]], [[Տրապիզոն]]ում, [[Սեբաստիա]]յում, [[Վան]]ում տղամարդիկ կրել են սև մետաքսաթելի փնջիկով գլխարկ (Բարձր Հայք, 19-րդ դար) թելի փևջիկով կարմիր ֆես։ [[Կարին]]ում, [[Լոռի]]ում, [[Գողթն]]ում, [[Սյունիք]]ում, [[Արցախ]]ում, [[Գեղարքունիք]]ում և այլուր տղամարդիկ դրել են գառան մորթուց գլխարկներ։
{{Անավարտ}}
 
{{ՀՍՀ|հատոր=3|էջ=99}}
 
[[Կատեգորիա:Գործվածքներ]]
 
 
{{Անավարտ}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Գլխարկ» էջից