«Գլխավոր շտաբ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ ուղղագրական
չNo edit summary
Տող 1.
{{զգուշացում ՀՍՀ}}
[[Պատկեր:Большая эмблема ГШ РФ.jpg|250px|մինի|աջից|Ռուսաատանի գլխավոր շտաբի էմբլեման]]
{{Թարմացնել}}
[[Պատկեր:Evénements du Paraguay. - Le comte d'Eu et son état-major. - D'aprés une photographie.jpg|260px|frameless|աջից]]
'''Գլխավոր շտաբ''', զինվորական կառավարման բարձրագույն մարմին, որը գլխավորում է կենտրոնական և տեղական բոլոր զինվորական մարմինների աշխատանքը։
== Նախապատմությունը ==
Գլխավոր շտաբի ծառայությունը ծագել է [[XVI դար|XVI]]-[[XVII դար|XVII]] [[դար]]երում, երբ բանակներում հաստատվեցին [[գեներալ]]-կվարտիրմեյստերների պաշտոններ, որոնք վարում էին տեղանքի և ճանապարհների ուսումնասիրման, զորքերի տեղաշարժման, [[Հետախուզություն|հետախուզության]] կազմակերպման և այլ աշխատանքներ։ Սկզբում այդ պաշտոնները գործի էին դրվում միայն [[պատերազմ]]ի ժամանակ, իսկ [[XVIII դար|XVIII]] դարի վերջից մշտական դարձան։ [[Ֆրանսիա]]յում [[1792]] թվականից գեներալ-կվարտիրմեյստերությունը ստացավ բանակի գլխավոր շտաբ անվանումը։ [[Պրուսիա]]յում [[1785]] թվականից «Գլխավոր շտաբ» և «գեներալ-կվարտիրմեյստեր» անվանումը միևնույն նշանակությունն են ստանում։
 
[[Պատկեր:Wiki Genshtab Kolymazhnaya.jpg|250px|մինի|աջից|Ռուսաստանի գլխավոր շտաբի հին շենքը]]
== Գլխավոր շտաբի պատմությունը Ռուսական կայսրությունում ==
[[Ռուսաստան]]ում XVIII դարի սկզբներից գոյություն են ունեցել գլխավոր շտաբի և կվարտիրմեյստերական աստիճանակարգեր։ [[1815]] թվականին ստեղծվել է գլխավոր շտաբներ, որի մեջ մտավ նաև կվարտիրմեյստերական ծառայությունը։ [[1863]] թվականին ստեղծվեց գլխավոր շտաբների Գլխավոր վարչություն, որը [[1865]] թվականին մտցվել է գլխավոր շտաբի կազմի մեջ։ [[1905]] թվականին գլխավոր շտաբի Գլխավոր վարչությունը դարձել է ինքնուրույն մարմին, որի պետը անմիջականորեն ենթարկվում էր [[կայսր]]ին, իսկ [[1908]] թվականից՝ ռազմական մինիստրին։
Տող 10 ⟶ 12՝
== Գլխավոր շտաբի կառուցվածքը և սկզբունքները Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում ==
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Մեծ Բրիտանիայում և [[ԱՄՆ]]֊-ում գլխավոր շտաբները գործում էին կոլեգիալ սկզբունքով։ Գլխավոր շտաբի ֆունկցիան կատարում Էին շտաբների պետերի կոմիտեները։ Անգլիայի շտաբների պետերի կոմիտեն բաղկացած Էր կայսերական գլխավոր շտաբի պետից ([[նախագահ]]), առաևձիև զորատեսակների շտաբների, պաշտպանության մինիստրությանը կից շտաբի և միացյալ գործողությունների շտաբի պետերից։ [[1970]]-ական թվականների սկզբներիև այդ երկրներում պահպանվել Էր գլխավոր շտաբի աշխատանքի կոլեգիալ սկզբունքը։ [[ԳՖՀ]]-ում գլխավոր շտաբի ֆունկցիաները կատարում է ռազմական հարցերի գծով Գլխավոր վարչությունը։ Նրան են ենթարկվում բոլոր զորատեսակների գլխավոր շտաբները։ [[ՆԱՏՕ]]-ի խորհրդին կից ստեղծված է Ռազմական կոմիտե, որը փաստորեն [[հյուսիս]]-ատլանտյան բլոկի գլխավոր շտաբն Է։
 
[[Պատկեր:Hermitage from inside.jpg|250px|մինի|աջից|Ռուսաստանի գլխավոր շտաբի շենքը Սանկտ-Պետերբուրգում]]
== Գլխավոր շտաբի պատմությունը ԽՍՀՄ-ում ==
[[ԽՍՀՄ]]-ում [[Հոկտեմբերյան հեղափոխություն]]ից հետո [[1918]] թվականի մայիսին ստեղծվեց համառուսական գլխավոր շտաբ ({{lang-ru|Всероглавштаб}})։ Օպերատիվ ղեկավարման մարմինը 1918 թվականի [[սեպտեմբեր]]ից դարձավ Հանրապետության Ռազմահեղափոխական խորհրդի շտաբը, իսկ [[նոյեմբերի 8]]-ից՝ Հանրապետության Դաշտային շտաբը։ [[1921]] թվականի [[փետրվար]]ին Համառուսական գլխավոր շտաբը միավորվեց Դաշտային շտաբի հետ և կոչվեց Բանվորա-գյուղացիական կարմիր բանակի (ԲԳԿԲ) շտաբ։ Խորհրդային գլխավոր շտաբի զարգացումը կապված է [[Ֆրունզե|Մ․ Ֆրունզեի]] [(ԲԳԿԲ) շտաբի պետ [[1924]] թվականի [[ապրիլ]]-[[1925]] թվականի [[հունվար]]] անվան հետ։ [[1935]] թվականի [[սեպտեմբերի 22]]-ին ԲԳԿԲ շտաբը վերանվանվեց ԲԳԿԲ գլխավոր շտաբ։ [[1941]]-ից [[1945]] թվականներին [[Հայրենական մեծ պատերազմ]]ի տարիներին գլխավոր շտաբը Գերագույն Գլխավոր հրամանատարության ռազմակայանի հիմնական մարմինն Էր։ Այստեղ Էին լուծվում ռազմաճակատների զինված ուժերի ստրատեգիական պլանավորման և ղեկավարման հարցերը։ Գլխավոր շտաբի պետ Էին Բ․ Ս․ Շապոշնիկովը (1941 թվականի [[օգոստոս]]—[[1942]] թվականի մայիս), Ա․ Մ․ Վասիլնսկին (1942 թվականի [[հունիս]]—1945 թվականի փետրվար), Ա․ Ի․ Անտոնովը (1945 թվականի փետրվարից)։
 
[[Պատկեր:025 Illustrated description of the changes in the uniforms.jpg|250px|մինի|աջից|Գլխավոր շտաբ [[Ռուսական կայսրություն]]ում, [[1882]]]]
Խորհրդային գլխավոր շտաբը, որպես զինվորական կառավարման բարձրագույն մարմին, ապահովում է զինված ուժերի տեսակների գլխավոր շտաբների, թիկունքի շտաբի, պաշտպանության մինիստրության գլխավոր և կենտրոնական վարչությունների համաձայնեցված գործողությունները։ [[1946]] թվականի [[մարտ]]ից կոչվում է [[ԽՍՀՄ Զինված ուժեր]]ի գլխավոր շտաբ։ [[1971]] թվականի սեպտեմբերից գլխավոր շտաբի պետն է Վ․ Գ․ Կուլիկովը։ [[1953]] թվականի մարտից ԽՍՀՄ-ում գլխավոր շտաբի պետը միաժամանակ ԽՍՀՄ պաշտպանության մինիստրի առաջին տեղակալն Է։ Ինչպես ԽՍՀՄ-ում այնպես Էլ մյուս սոցիալիստական երկրներում, գլխավոր շտաբները մտնում են պաշտպանության մինիստրությունների մեջ և ենթարկվում են պաշտպանության մինիստրներին։ [[Վարշավայի պայմանագիր (1955)|Վարշավայի պայմանագրի]] [[պետություն]]ների Միացյալ զինված ուժերի գործունեության համաձայնեցման նպատակով գոյություն ունի այդ երկրների Միացյալ զինված ուժերի շտաբ։
{{ՀՍՀ|հատոր=3|էջ=97}}