«Գիտահետազոտական ինստիտուտ»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
No edit summary |
չNo edit summary |
||
Տող 1.
{{Թարմացնել}}
[[Պատկեր:The Global Centre for Pluralism, former Archives Building and War Museum 7.jpg|մինի|Բազմակարծության համաշխարհային կենտրոնի շենքը ([[Օտավա]], [[Օնտարիո (նահանգ)|Օնտարիո]], [[Կանադա]])]]
'''Գիտահետազոտական ինստիտուտ''', '''գիտահետազոտական կենտրոն''', հատուկ կազմակերպություն, որը զբաղվում է գիտական հետազոտություններով և մշակումներով։ Որպես գիտական հիմնարկություն, «ինստիտուտ» անունն առաջին անգամ կիրառվևլ է Գիտությունների և արվեստների ֆրանսիական ազգային ինստիտուտի նկատմամբ։ 19-20-րդ դարերի սահմանագլխին գիտահետազոտական ինստիտուտներ ստեղծվեցին Եվրոպայի և Ամերիկայի մի շարք երկրներում։ Նախապես գիտահետազոտական ինստիտուտերը մասնավոր ձեռնարկություններ էին և հիմնականում զբաղվում էին բնագիտության հարցերով։ Հետագայում հանդես եկան նաև պետական գիտահետազոտական ինստիտուտներ՝ ընդգրկելով գիտության ու արտադրության նոր բնագավառներ ([[տեխնիկա]], [[գյուղատնտեսություն]], [[մշակույթ]], [[առողջապահություն]] և այլն)։
Հումանիտար գիտությունների 1-ին գիտահետազոտական ինստիտուտներից էր «Պուշկինի տունը» [[Ռուսաստան]]ում։ Գիտահետազոտական ինստիտուտը կազմված է համեմատաբար ինքնուրույն ստորաբաժանումներից՝ բաժիններից, [[լաբորատորիա]]ներից, խմբերից և այլն։ Գիտահետազոտական ինստիտուտը ղեկավարում է վարչությունը, որին կից գործում է գիտական խորհուրդ։
Ըստ ֆինանսավորման աղբյուրների և կառավարման համակարգի գիտահետազոտական ինստիտուտները կարող են լինել՝ պետական, մասնավոր, համալսարանական և քոլեջների։ Դրանք գտնվում են խիստ մրցակցությաև մեջ և դիմում են բոլոր միջոցներին՝ աշխատանքի մեջ ներգրավելու առավել կարող գիտական ուժերին։ Գիտական առաջատար կազմակերպությունները՝ ազգային [[Գիտությունների ակադեմիա]]ները, որպես կանոն, գիտահետազոտական ինստիտուտներ չունեն։
Արդի շրջանում գիտական մի շարք պրոբլեմների ընդհանուր բնույթը ստիպում է միավորել տարբեր երկրների գիտնականների ջանքերը նոր տիպի գիտահետազոտական ինստիտուտներում, ինչպիսիք են, օրինակ, [[ՅՈՒՆԵՍԿՕ]]-ի գիտական հիմնարկները։
{{ՀՍՀ|հատոր=3|էջ=78}}
|