«Գրատպության թանգարան (Երևան)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Տող 7.
Գրատպության անցած ճանապարհը ներկայացնելու համար հայերեն տպագիր ամենամեծ պահոցում՝ [[Հայաստանի ազգային գրադարան]]ում, ստեղծվել է նոր տեխնոլոգիաներով հագեցած թանգարան<ref name="nla">[http://www.nla.am/arm/?q=hy/node/96 Գրատպության թանգարան]</ref>։
 
2017 թվականի սեպտեմբերի 25-ին [[Հայաստանի ազգային գրադարան]]<nowiki/>ում բացվեց տարածաշրջանում իր տեսակի մեջ եզակի [[Գրատպության թանգարան (Երևան)|Գրատպության թանգարան]]<nowiki/>ը։ Տպագրության պատմությունն արտացոլված է Գրատպության թանգարանի վեց սրահներում։ «'''Գրի ակունքները»''' սրահում ներկայացված է նախագրային շրջանից մինչև գիրն ընկած ժամանակահատվածում ստեղծված գրավոր մշակույթի նմուշներ՝ ժայռապատկերներ, սեպագիր արձանագրություններ:«'''Հայոց այբուբենը»''' սրահում ներկայացված են գրչության տեսակները և եվրոպացի հրատարակիչների գրքերում փայտափորագիր հայոց այբուբենը։ «'''Հայ գրատպության առաջնեկները»''' սրահում ներկայացված են հայերեն տպագիր առաջին գիրքը՝ «<nowiki/>[[Ուրբաթագիրք]]<nowiki/>ը» ([[Վենետիկ]], [[1512]]<nowiki/>թ.), Ոսկանյան [[Աստվածաշունչ]]<nowiki/>ը ([[Ամստերդամ]], 1666-1668թթ.), առաջին տպագիր քարտեզը՝ «<nowiki/>[[Համատարած Աշխարհացույց|Համատարած աշխարհացոյցը]]<nowiki/>» (Ամստերդամ, 1695թ.), առաջին տպագիր պարբերականը՝ «<nowiki/>[[Ազդարար|Ազդարարը]]<nowiki/>» ([[Մադրաս]], 1794-96թթ.): «'''Հայկական գրատպության սփյուռքըսփյուռք»''' սրահում ներկայացված են այն հիմնական օջախները, որտեղ գործել են հայկական տպարաններ և տպագրվել են հայերեն գրքեր։ Սրահում կարելի է ծանոթանալ տպագրավայրերի համառոտ պատմությանը։ «'''Գրահրատարակչություն»''' սրահում ցուցադրված են տպագրական մեքենաներ, կլիշեներ, տարբեր երկրներում գործած հայկական տպարանների նկարներ։ Հոլոգրաֆիկ ցուցադրության միջոցով ներկայացված են տպագրության հիմնական ձևերը։ «'''Գրի հավերժությունը»''' սրահում ներկայացված է տպագրության սկզբնավորումը ներկայիս Հայաստանի տարածքում։ Ցուցադրված են Հայաստանի և Արցախի մամուլի եզակի նմուշներ:.Թանգարանը հագեցած է նոր տեխնոլոգիաներով, որը ստեղծում է ոչ ֆորմալ կրթության ինտերակտիվ միջավայր։
 
2018 թվականի հունվարից Հայաստանի ազգային գրադարանի Գրատպության թանգարանը դարձել է Եվրոպական գրատպության թանգարանների ասոցիացիայի անդամ<ref>{{Cite web|url=http://www.aepm.eu/members/|title=Association of European Printing Museums ~ Members|website=www.aepm.eu|accessdate=2018-08-21}}</ref><ref name="aepm">[http://www.aepm.eu/member/printing-museum-armenia/ Association of European Printing Museums, National Library of Armenia. The Museum of Printing]</ref>։
Տող 41.
[[Հայկական մանրանկարչություն|'''ՀԱՅԱԿԱԿԱՆ ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆ''']]
 
Մեզ հասած հնագույն 4 մանրանկարները (Զաքարիայի ավետում, [[Ավետում]], [[Մոգերի երկրպագություն]]<nowiki/>ը, [[Մկրտություն]] ) թվագրվում  են VIդարով ([[Մատենադարան]] ձեռ. N<sup>o</sup>2374), իսկ ամենաուշ օրինակները վերաբերում են XIX դարի վերջին։ X դարից ի վեր հայկական  մանրանկարչության մեջ ի հայտ են գալիս  մի շարք դպրոցներ, ինչպես  բուն Հայաստանում ([[Բարձր Հայք]], [[Անի]], [[Սյունիքի թագավորություն|Սյունիք]], [[Վասպուրականի թագավորություն|Վասպուրական]], [[Նախիջևանի գավառ|Նախիջևան]], [[Արցախի Հանրապետություն|Արցախ]], [[Ուտիք]] և այլն), [[Կիլիկիա]]<nowiki/>յում ([[Սիս]], [[Հռոմկլա]], [[Դրազարկի վանք|Դրազարկ]] և այլն), այնպես էլ  հայկական գաղթավայրերում ([[Ղրիմ]], [[Իտալիա|Իտալիա,]] [[Իրան|Իրան,]] [[Ռուսաստան|Ռուսաստան,]]  [[Հնդկաստան]], [[Եգիպտոս]] և այլն)։ Բարձրարվեստ ստեղծագործությունների հեղինակ հայ մանրանկարիչների անունների մի մասն է մեզ հասել, չնայած դրան քիչ չեն նաև համաշխարհային հռչակ վայելող անունները՝  [[Թորոս Ռոսլին]], [[Սարգիս Պիծակ]], Գրիգոր  ծաղկող, [[Մոմիկ]], [[Առաքել Գեղամեցի|Առաքել Գեղամացի]], [[Նիկողայոս Մելանավոր]] և այլք։
----
 
=== «Հայ գրատպության առաջնեկներ» <ref name="nla" /> ===
[[Պատկեր:Էջ Ուրբաթագրքից.jpg|մինի|422x422px|'''Ուրբաթագրքի առաջին էջը''']]
Ձեռագիր գրքի ստեղծումը աշխատատար էր և քանակով սահմանափակ, ոչ բոլորին  հասանելի։ Մարդը մտածեց գտնել գիրքը բազմացնելու ճանապարհը։ Գիրք տպագրելու գաղափարը արևելքից է թափանցել [[Եվրոպա]]։ Կարևոր դերն են կատարել հայտնի ճանապարհորդ [[Մարկո Պոլո]]<nowiki/>ն և վենետիկցի հայազգի ծովագնաց Անտոն Հայը (Հայկազունը) և հայր Օդերիկը։ Եվրոպայում տպագրության սկզբնավորողը [[Յոհան Գուտենբերգ]]<nowiki/>ն էր [[1440]] –ական թթ.: Նա մեծարվում է իբրև գերմանական առաջին տպագրիչ։ Հայ մշակույթի պատմության մեջ այդպիսի գործիչ է [[Հակոբ Մեղապարտ]]<nowiki/>ը՝ հայ առաջին տպագրիչը։ [[Գրատպության թանգարան (Երևան)|Գրատպության թանգարան]]<nowiki/>ի «Հայ գրատպության առաջնեկները» սրահում ներկայացված են հայերեն  տպագրված առաջին գործերը<ref>{{Cite book|title=Հակոբ Մեղապարտ|last=Իշխանյան|first=Ռաֆայել|year=2012|location=Երևան|pages=էջ 43-50}}</ref>։
 
XVI դ. սկզբին [[Վենետիկ]]<nowiki/>ը համարվում էր Եվրոպայի ամենատպարանաշատ քաղաքը, որն ուներ 200-ից ավելի տպարան։ [[Յոհան Գուտենբերգ|Գուտենբերգ]]<nowiki/>ի գյուտից 57 տարի անց [[Հակոբ Մեղապարտ]]<nowiki/>ը Վենետիկում տպագրեց հայատառ առաջին գիրքը։ Նա համագործակցեց Դեմոկրիտո Տերրաչինա անունով մի իտալացու հետ, ով [[1498]]<nowiki/>թ. Վենետիկի հանրապետության իշխանությունից արևելյան 6 լեզվով, այդ թվում՝ հայերեն գրքեր հրատարակելու 25 տարվա արտոնություն էր ստացել։ Հայերեն գրքերի հրատարակությանը աջակցել են նաև [[Վենետիկ]]<nowiki/>ի Հայոց տանը հաճախ իջևանող հայ վաճառականները, ովքեր Վենետիկի  հանրապետությանը մատուցած ծառայությունների համար որոշակի արտոնություններ ունեին։ 1512-1513թթ. տպագրել է հինգ գիրք՝ [http://greenstone.flib.sci.am/gsdl/cgi-bin/library.cgi?e=q-01000-00---off-0armenian-armbook%2carmenian%2chajgirqn%2chaygirq%2cNo%5fDate%5fBooks%2cazgayinZz-foreign-01-1----0-10-0---0---0direct-10-TX--4-------0-1l--11-en-50---20-about-%d5%88%d6%82%d6%80%d5%a2%d5%a1%d5%a9%d5%a1%d5%a3%d5%ab%d6%80%d6%84--00-3-1-00-0--4--0--0-0-11-10-0utfZz-8-00&a=d&c=armenian&srp=0&srn=0&cl=search&d=HASH21059816f4d5244e065b0e Ուրբաթագիրք], [http://greenstone.flib.sci.am/gsdl/cgi-bin/library.cgi?e=q-01000-00---off-0armenian-armbook%2carmenian%2chajgirqn%2chaygirq%2cNo%5fDate%5fBooks%2cazgayinZz-foreign-01-1----0-10-0---0---0direct-10-TX--4-------0-1l--11-en-50---20-about-%d5%8a%d5%a1%d5%bf%d5%a1%d6%80%d5%a1%d5%a3%d5%a1%d5%bf%d5%a5%d5%bf%d6%80--00-3-1-00-0--4--0--0-0-11-10-0utfZz-8-00&a=d&c=armenian&srp=1&srn=0&cl=search&d=HASH01db2541b779d67f9b8ea464 Պատարագատետր] (պատարագների կանոնագիրք), [http://greenstone.flib.sci.am/gsdl/cgi-bin/library.cgi?e=q-01000-00---off-0armenian-armbook%2carmenian%2chajgirqn%2chaygirq%2cNo%5fDate%5fBooks%2cazgayinZz-foreign-01-1----0-10-0---0---0direct-10-TX--4-------0-1l--11-en-50---20-about-%d4%b1%d5%b2%d5%a9%d5%a1%d6%80%d6%84--00-3-1-00-0--4--0--0-1-11-10-0utfZz-8-00&a=d&c=armenian&srp=0&srn=0&cl=search&d=HASH699e305c924817672eee36 Աղթարք] (գուշակություններ, աստղագուշակություն), [http://greenstone.flib.sci.am/gsdl/cgi-bin/library.cgi?e=q-01000-00---off-0armenian-armbook%2carmenian%2chajgirqn%2chaygirq%2cNo%5fDate%5fBooks%2cazgayinZz-foreign-01-1----0-10-0---0---0direct-10-TX--4-------0-1l--11-en-50---20-about-%d5%8a%d5%a1%d6%80%d5%a6%d5%a1%d5%bf%d5%b8%d6%82%d5%b4%d5%a1%d6%80--00-3-1-00-0--4--0--0-0-11-10-0utfZz-8-00&a=d&c=armenian&srp=0&srn=2&cl=search&d=HASH054ae6f27aa41a5f7238d8 Պարզատումար] (մի շարք տարիների օրացույց), [http://greenstone.flib.sci.am/gsdl/cgi-bin/library.cgi?e=q-01000-00---off-0armenian-armbook%2carmenian%2chajgirqn%2chaygirq%2cNo%5fDate%5fBooks%2cazgayinZz-foreign-01-1----0-10-0---0---0direct-10-TX--4-------0-1l--11-en-50---20-about-%d5%8f%d5%a1%d5%b2%d5%a1%d6%80%d5%a1%d5%b6--00-3-1-00-0--4--0--2-0-11-10-0utfZz-8-00&a=d&c=armenian&srp=6&srn=8&cl=search&d=HASH014aa931baf0203f515ff394 Տաղարան] (գեղարվեստական գիրք-միջնադարյան հայ բանաստեղծների` [[Գրիգոր Նարեկացի|Նարեկաց]]<nowiki/>ու, Շնորհալու, [[Ֆրիկ|Ֆրիկի]] երկերը )։ <ref>{{Cite journal|date=2012-11-29|title=Editors' Choice: ChemInform 50/2012|url=http://dx.doi.org/10.1002/chin.201295002|journal=ChemInform|volume=43|issue=50|pages=no–no|doi=10.1002/chin.201295002|issn=0931-7597}}</ref>
Տող 55.
==== '''«[http://greenstone.flib.sci.am/gsdl/cgi-bin/library.cgi?e=d-01000-00---off-0armenian-armbook%2carmenian%2chajgirqn%2chaygirq%2cNo%5fDate%5fBooks%2cazgayinZz-foreign-01-1----0-10-0---0---0direct-10---4-------0-1l--11-en-50---20-about---00-3-1-00-0--4--0--0-0-11-10-0utfZz-8-00&a=d&c=armenian&cl=CL5.28&d=HASH01205e9ca5919cf9365488d1 ՀԱՅԵՐԵՆ ՏՊԱԳԻՐ ԱՌԱՋԻՆ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ]»''' ====
[[Պատկեր:Ոսկանյան Աստվածաշունչ.jpg|մինի|440x440px|«Ոսկանյան Աստվածաշունչ»]]
Հայերեն առաջին տպագիր Աստվածաշունչը լույս է տեսել Ամստերդամում [[1666]]-[[1668|1668թթ]]. Ոսկան Երևանցու տպարանում, ով [[1662]] թվականին [[Հակոբ Դ Ջուղայեցի|Հակոբ Ջուղայեց]]<nowiki/>ի կաթողիկոսի հանձնարարականով մեկնել էր [[Ամստերդամ]] Աստվածաշունչը հայերեն տպագրելու։ [http://armunicat.nla.am/cgi-bin/koha/opac-detail.pl?biblionumber=1444555&query_desc=kw%2Cwrdl%3A%20%D5%B8%D5%BD%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6%20%D5%A1%D5%BD%D5%BF%D5%BE%D5%A1%D5%AE%D5%A1%D5%B7%D5%B8%D6%82%D5%B6%D5%B9] Աստվածաշնչի տպագրության համար որպես բնագիր օգտագործվել է [[Կիլիկիա]]<nowiki/>յի [[Հեթում Բ]] թագավորի պատվերով [[1295]]<nowiki/>թ. ձեռագիր գրված Աստվածաշունչը, որն  այժմ գտնվում է Մաշտոցի անվան Մատենադարանում։ Գրչագրի մեջ պահպանվել  են Ոսկանի ձեռքով կատարված լրացումներն ու խմբագրումները։ Ոսկանյան Աստվածաշունչը  բաղկացած է 50 տողանի 1462 երկսյուն էջերից /2924սյունակ/, 159 պատկերից, որոնցից 150 հեղինակը գերմանացի նկարիչ Քրիստոֆել վան Զիխեմն է, տպագրվել է 2 տարի 7 ամսվա ընթացքում։ Տպագրությունը կատարվել է վարպետորեն ու խնամքով, ունի շատ մաքուր շարվածք, պահպանվել են տողերի, սյունակների, խորագրերի միջև եղած տարածությունները։ Այսպիսի ծավալ և որակ ունեցող տպագրություն հայերը երբևէ չէին ունեցել։ Ըստ պատմաբանների՝ Աստվածաշնչի տպագրության համար հայ վարդապետ [[Մատթեոս Ծարեցի|Մատթեոս Ծարեց]]<nowiki/>ին [[1658]]<nowiki/>թ. ժամանակի հայտնի փորագրիչ և գրաձուլիչ  Քրիստոֆել  վան Դեյքին պատվիրել էր  երեք տեսակի հայերեն տպագրական տառահայրեր և տառամայրեր  /մեծ, միջակ և փոքր չափերի/<ref>{{Cite book|title=Սբ. Էջմիածին|last=Գալչյան|first=Ռուբեն|year=2010|location=Էջմիածին}}</ref>: Ոսկանյան Աստվածաշնչում օգտագործվել էեն յոթ տեսակի տառեր` խոշոր և փոքր զարդագրեր, խոշոր և փոքր գլխագրեր, խոշոր և փոքր բոլորագիր, Ոսկանի նոտրգիր։ Աստվածաշնչի բարձրորակ տպագրությունն արժանացել է Ֆրանսիայի [[Լյուդովիկոս XIV]] թագավորի հատուկ ուշադրությանն ու հավանությանը<ref>{{Cite book|title=Ոսկանյան Աստվածաշնչի պատկերագրությունը Եվրոպական արվեստի զուգահեռներով։զուգահեռներով|last=Ղարիբյան|first=Նազենի|year=2018|location=Երևան։|pages=էջեր 146–149}}</ref>։
 
==== '''«[http://greenstone.flib.sci.am/gsdl/cgi-bin/library.cgi?e=d-01000-00---off-0armenian-armbook%2carmenian%2chajgirqn%2chaygirq%2cNo%5fDate%5fBooks%2cazgayinZz-foreign-01-1----0-10-0---0---0direct-10---4-------0-1l--11-en-50---20-about---00-3-1-00-0--4--0--0-0-11-10-0utfZz-8-00&a=d&c=armenian&cl=CL5.54&d=HASH01f840894161b2118c967d2b ՀԱՅԱՏԱՌ ՏՊԱԳԻՐ ԱՌԱՋԻՆ ՔԱՐՏԵԶ]»''' ====
Տող 129.
Ռումինիայի հայ գաղութը Եվրոպայում հնագույններից է ։ Ռումինահայ մամուլի ավելի քան հարյուրամյա պատմության ընթացքում լույս են տեսել շուրջ 50 անուն հայերեն պարբերականներ, որոնց զգալի մասը կարճատև կյանք է ունեցել («Օր», «Հրազդան», «Հայաստան», «Նոր ուղի», «Հայ հայրենասերների միություն», «Երկիր», «Նոր կյանք» , «Արազ»,, «Շեփոր», «Արի», «Գարուն», «Գաղութահայ տարեգիրք», «Արոր» և այլն):, «Նեղոսի» խմբագիր Անտոն Ռշտունին կամ Ղևոնդ քահանա Փափազյանը, ով Եգիպտոսից տեղափոխվել էր Գալաց, 1892-94թ.թ. տեղական տպարաններից մեկում հրատարակել է «Արոր» շաբաթերթը։  Ռումինիայի Պուքրեշ քաղաքում գործել են` «Հայ մամուլ», «Արարատ», «Մասիս», «Նոր արշալույս», «Ալֆա», «Ասթօրիա» «Շեփոր»  պարբերականները։
 
'''''Հայ տպագրությունը Անդրկովկասում''''' <ref>{{Cite book|title=Ուղեգրություններ, հ. Ա.,|last=Հակոբյան|first=Հովհաննես|year=1932|location=Երևան|pages=էջ 55}}</ref>[[Պատկեր:ARM 3926.jpg|մինի|440x440px]]'''Թիֆլիսում'''  հայկական առաջին տպարանը հիմնադրել է   հայոց  հոգևոր թեմի առաջնորդ արքեպիսկոպոս(1843-ից կաթողիկոս) Ներսես Աշտարակեցին 1823թվականին։ Տպարանի ստեղծման գործում նյութական մեծ աջակցություն է ցույց տվել վանեցի հարուստ վաճառական Գևորգ աղա Արծրունին, ով եվրոպա կատարած իր ճանապարհորդության ժամանակ Ամստերդամում գնում է հայկական տպագրական պատրաստի տառեր, բերում  Թիֆլիս և նվիրում  Ներսիսյան դպրոցին։ Միայն 1825-1830 թթ. Տպարանի խմբագիրն էր Հարություն Ալամդարյանը։ Տպարանը գործել է մինչև 1860-ական թվականների սկիզբը։ Հրատարակել է Շնորհալու   «Ողբ Եդեսիոյ», Աբովյանի  «Վերք Հայաստանի», «Ռուս-հայերեն բառարան» և այլ գրքեր։ Հայ տպագրական գործի խոշոր կենտրոն է եղել '''[[Շուշի]]<nowiki/>ն''', որտեղ տպագրական գործը ծնունդ է առել XIX դ. առաջին կեսից (1828 թ.): Շուշիում տպագրության գործի կազմակերպողները եղել են Շվեյցարիայի Բազել քաղաքի «Ավետարանական-քարոզչական ընկերությունը»։ Ծրագրի կենսագործումը ձեռնարկել է Հովհաննես Կարբեցի կաթողիկոսը, ում  նախաձեռնությամբ տառեր են բերվում Մոսկվայի Լազարյան ճեմարանից։ Շուշիում առաջին գիրքը լույս է տեսնում 1828թ.` «Պատմութիւն սուրբ գրոց»։  1836 թ. բազելցիներին արգելվում է շարունակել իրենց գործունեությունը, և տպարանը գնում է Արցախի թեմի առաջնորդ Բաղդասար մետրոպոլիտը, ով  շարունակում է գրքեր տպագրել։ 1880-ական թվականներին Շուշիում բացվում է նոր, արագատիպ տպարան, ուր  1881 թ. առաջին անգամ լույս է տեսնում Րաֆֆու «Խենթը»։ '''Շամախիում''' առաջին տպարանը հիմնադրել են 1848թ. Մովսես Զոհրապյան, Մարգարե Ղուլոյանը ու Մինաս Տարղլիջյանը և տպագրել «Համառօտ պատմութիւն սուրբ գրոց»։ Տպարանը կոչվել է «Երիցն ընկերացն Զօհրապյանց»։ '''Բաքվում''' առաջին  հայկական տպարանը հիմնել է Հայոց Մարդասիրական ընկերությունը 1870թ.: Իր գործունեության 13 տարիների ընթացքում տպարանը հրատարակել է 20-ից ավելի գրքեր։ Մինչև 1920թ.  Բաքվում հրատարակվել է ավելի քան 60 պարբերական։ '''Գանձակում''' առաջին տպարանը 1874թ. հիմնադրում են Ֆյոդորովը և Թառումյանը։ Տպարանը գործում է մինչև 1879թ. և տպագրում 6 գիրք, իսկ 1874-1875թթ.` «Հայկական աշխարհ» ամսագիրը (Խմբագիր` Խորեն Ստեփանե)։
 
'''''Հայ տպագրությունը Հնդկաստանում'''''