«Մասնակից:Safi-iren/Սևագիր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «Մարատ Բորիսի Ղարայան, (ծնվել է 1972թ․ հունիսի 1-ին, Ստեփանակերտ) Հայ-ադրբեջանական պատերազմ (2020)|Ար...»:
(Տարբերություն չկա)

13:23, 17 Մայիսի 2021-ի տարբերակ

Մարատ Բորիսի Ղարայան, (ծնվել է 1972թ․ հունիսի 1-ին, Ստեփանակերտ) Արցախյան 2-րդ պատերազմի ազատամարտիկ:

Կենսագրություն

1989 թվականին ավարտել է Ստեփանակերտի թիվ 3 միջնակարգ դպրոցը։ 1990 թվականին ընդունվել և 1995 թվականին ավարտել է Ստեփանակերտի Մանկավարժական ինստիտուտի «Պատմություն և օտար լեզու» ֆակուլտետը։ 1998 թվականին ընդունվել և 2003 թվականին ավարտել է ԱրՊՀ-ի հումանիտար ֆակուլտետի «Իրավաբանական» բաժինը։ 1992-1993 թվականներին աշխատել է ԼՂՀ զինվորական դատախազությունում։ 1993-1995 թվականներին աշխատել է ԼՂՀ ռազմական տրիբունալում, իսկ 1995 թվականին որպես ԼՂՀ ԱԱԾ ազգային անվտանգության պետական վարչության պետ։ 2013 թվականին թոշակի անցնելու կապակցությամբ ազատվել է աշխատանքից։ 2018-2020 թվականին աշխատել է ԼՂՀ ԱԱԾ-ին կից գործող գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի նախագահի օգնականի պաշտոնում։ 2020 թվականից աշխատել է ԱՀ ՌԵՍԶ նախարարությունում, որպես ռազմահայրենասիրության վարչության պետ։ 1992-1994 թվականներին մասնակցել է Արցախյան առաջին պատերազմին։ Արցախյան 2-րդ պատերազմին կամավորագրվել և մասնակցել է ադրբեջանաթուրքական ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի Հանրապետության դեմ սկսված պատերազմական գործողություններին՝ որպես ԱԱԾ պահեստազոր։ Մարտեր է մղել Ֆիզուլիում, Կարգաբազար կոչվող տեղամասում։ 2020 թվականի հոկտեմբերի 15-ին վիրավորվել է ոտքից, սակայն չի հանձնվել և շարունակելով անհավասար մարտը նռնակով պայթեցրել է ինքն իրեն՝ իր հետ տանելով մի խումբ ազերիների։ Զոհվելուց 7 ամիս անց ԴՆԹ հետազոտության նույնականացմամբ հայտնաբերվել է ԱՀ ԱԱԾ պահեստազորի փոխգնդապետ Մարատ Ղարայանի աճյունը և հուղարկավրությունը տեղի է ունեցել 2021 թվականի մայիսի 13-ին։ Արցախի Հանրապետության նախագահի 2021 թվականի մայիսի 12-ի N 2003 հրամանագրով Արցախյան 2-րդ պատերազմի նահատակ հերոս Մարատ Բորիսի Ղարայանը հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ քաջության և արիության համար հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 1–ին աստիճանի շքանշանով։ Ամուսնացած է, ունի չորս զավակ։

Ծանոթագրություններ