«Նորատուս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
"Նորադուզի_խաչքարեր_1893.jpg" Ֆայլը Ջնջվել է: Վիքիպահեստում՝ JuTa մասնակցի կողմից: Պատճառը սա է՝ Source of derivative work not specified since 9 May 2021:
Տող 67.
[[Գեղարքունիքի մարզ]]ում, [[Գավառագետ]]ի ափին, [[Գավառ]]ից 5 կմ հյուսիս-արևելք է գտնվում Նորատուս գյուղը, որը Գեղարքունի գավառի և Հայաստանի հնագույն բնակավայրերից է, ուր պահպանվել են բազմաթիվ հուշարձաններ։ Նորատուսը (Նորադուզը) հնագույն բնակավայր է` բրոնզի և երկաթի դարերով թվագրվող բազմաթիվ հուշարձաններով։ Նորատուսը միջնադարում երբեմն անվանվել է գյուղաքաղաք։ Կարծիք կա, որ Նորատուս բերդավանը կառուցել է Գեղամ Նահապետը և կոչել է այն «Նորատունս», այսինքն` նոր տներ կառուցած։ Պահպանված միջնադարյան կառույցները թվագրվում են 9-17-րդ դարերով։
 
 
[[Պատկեր:Նորադուզի խաչքարեր 1893.jpg|400px|մինի|ձախից|Նորատուսի խաչքարեր (լուսանկարիչ՝ Մ. Դադայանց, «Արաքս» հանդես, 1893, Բ)]]
Նորատուսը նախ և առաջ հայտնի է իր բազմաթիվ խաչքարերով՝ նշանավոր «խաչքարերի անտառով»։ Պահպանվել են հնավանդ կոթողներ և հուշասյուների բեկորներ, վաղ շրջանի խաչքարեր։ Խաչքարերից հնագույնը նվիրված է կամրջի կառուցմանը և թվագրված է 1211 թվականով։ Մեծամասնություն են կազմում XIII-XVII դդ. խաչքարերը, որոնց գգալի մասը խմբավորված են` կազմելով այս կամ այն ընտանիքի գերեզմանատունը։ Հանդիպում են փոքրիկ, հատակագծում ուղղանկյուն դամբարաններ, որոնց վրա դրված են խաչքարեր։ Առավել շատ են առանձին կանգնած պատվանդանների վրա բարձրացող խաչքարերը։ Նորատուսում գործել են մի շարք տաղանդավոր քարգործ վարպետներ, կազմողներ՝ Մելիքսեթ կազմողը, Ներսեսը, Քիրամը և ուրիշներ։ Նորատուսի խաչքարերի անտառը տեսնելու են գալիս աշխարհի տարբեր երկրներից հազարավոր տուրիստներ։
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Նորատուս» էջից