«Գևորգ Զ Նորնախիջևանցի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
"Գևորգ_Չորեքչյանի_երգչախումբը_Նոր_Նախիջևանում.jpg" Ֆայլը Ջնջվել է: Վիքիպահեստում՝ JuTa մասնակցի կողմից: Պատճառը սա է՝ Source of derivative work not specified since 9 May 2021:
Տող 44.
 
1916 թվականին Գևորգ վարդապետ Չորեքչյանը վերադառնում է Մայր Աթոռ։ Նույն թվականին նա արժանանում է ծայրագույն վարդապետության աստիճանի, ապա նշանակվում է Սինոդի անդամ։ 1917-ին ձեռնադրում է եպիսկոպոս, 1917 դառնալով վանական կառավարության նախագահ և Մայր Տաճարի լուսարարապետ։ 1922 թվականին Գևորգ եպս. Չորեքչյանը նշանակվում է [[Վիրահայոց թեմ]]ի հոգևոր առաջնորդ։ Նա վարում է այդ պաշտոնը մինչեւ 1927 թ.։ 1925 թվականին նրան շնորհվում է արքություն։ [[1927]] թվականից եղել է Գերագույն հոգևոր խորհրդի անդամ։ [[1938]] թվականին կաթողիկոս Խորեն Ա. Մուրադբեկյանի եղերական մահից հետո, համաձայն նրա թիվ 620 կոնդակի, 1938 թ. ապրիլի 10-ից ստանձնում է Հայ եկեղեցու գործերի ղեկավարումը։ [[1941]] թվականի ապրիլին Ազգային եկեղեցական ժողովում ընտրվել է կաթողիկոսական տեղապահ։ 1945 թվականի հունիսի 16-22-ը Մայր Աթոռում հրավիրված Ազգային-եկեղեցական ժողովը [[Ամենայն Հայոց Կաթողիկոսների ցանկ|Ամենայն հայոց կաթողիկոս]] է ընտրում Գևորգ արքեպիսկոպոս Չորեքչյանին (1945-1954)։
 
[[Պատկեր:Գևորգ Չորեքչյանի երգչախումբը Նոր Նախիջևանում.jpg|400px|մինի|ձախից|Գևորգ Չորեքչյանի երգչախումբը Նոր Նախիջևանում]]
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին սփյուռքահայության շրջանում կազմակերպել է հանգանակություն «Սասունցի Դավիթ» և «Գեներալ Բաղրամյան» տանկային շարասյուների ստեղծման համար։ Նրա կաթողիկոսության օրոք վերածնունդ են ապրել ԽՍՀՄ տարածքում գտնվող հայոց թեմերը, հրատարակվել է «Էջմիածին» ամսագիրը, վերաբացվել են Էջմիածնի հոգևոր ճեմարանը, տպարանը, վերադարձվել ճեմարանի գրադարանը, վանքապատկան շենքերի մի մասը, ինչպես նաև՝ Ս. Հռիփսիմե, Ս. Գեղարդավանք և Խոր վիրապի վանքերը։ Գևորգ Զ Չորեքչյանը կարևոր խնդիր է համարել մայր հայրենիքի և սփյուռքահայության կապերի ամրապնդումը, սփյուռքի եկեղեցական և ազգային միասնության ապահովումը։ Մեծ ավանդ է ունեցել 1946–1948 թվականների հայրենադարձության կազմակերպման գործում։ 1945 թվականի ապրիլի 19-ին Մոսկվայում Ի. Ստալինի հետ հանդիպման ժամանակ բարձրացրել է Արևմտյան Հայաստանի հողերի խնդիրը, իսկ 1945 թվականի հոկտեմբերի 25-ին կոնդակով դիմել է ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կառավարություններին՝ հայկական հողերը Թուրքիայից հետ ստանալու խնդրանքով։ [[1947]] թվականի ապրիլի 20-ին հրապարակել է ընդարձակ մի կոնդակ՝ «Հայկական հարցի լուծման մասին»։ Ողջունել է 1947 թվականի ապրիլին Նյու Յորքում գումարված Հայկական համաշխարհային կոնգրեսը, որի նպատակն էր վերստին արծարծել Թուրքիայի բռնագրաված հայկական տարածքների վերադարձման հարցը։ Ինը տարվա գահակալության ընթացքում նա հասցրել է վերակազմակերպել Մայր Աթոռի ներքին և արտաքին թեմերը։ Միանգամից ձեռնադրել է տասը եպիսկոպոսներ, հետագայում (1951)՝ ևս հինգը, որոնց հաստատում է թեմերի առաջնորդների թափուր պաշտոններում։