«Շարահյուսություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Ըղօըղ
Պիտակներ՝ հետշրջված Վիզուալ խմբագիր Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Հետ է շրջվում 7937979 խմբագրումը, որի հեղինակն է 37.252.92.149 (քննարկում) մասնակիցը
Պիտակ՝ Հետ շրջել
Տող 4.
 
Բառակապակցությունները դեռ նախադասություններ չեն, որովհետև չունենալով նախադասության անհրաժեշտ հատկանիշները` միտք չեն հաղորդում, այլ նախադասության կազմում ծառայում են դրան։ Նախադասությունը հաղորդակցման միավոր է, քանի որ, օժտված լինելով ստորոգումով ու հնչերանգային ավարտվածությամբ, որևէ միտք է արտահայտում։ Բայց այն կարող է կազմված լինել և´ մեկ բառանդամից, և բազմաթիվ անդամներից, ինչպես նաև իր կազմում կարող է ունենալ բաղադրիչ նախադասություններ։ Շարահյուսական հարաբերությունները բազմազան են։ Ենթական ու [[ստորոգյալ]]ը միմյանց հանդեպ ունեն ստորոգումային հարաբերություն, ստորադաս կամ գերադաս չեն։ Ընդհանրապես նախադասության անդամների միջև հարաբերությունները լինում են կապակցական հետևյալ տիպերով՝ համաձայնությամբ, հոլովառությամբ և առդրությամբ։ Համաձայնությունը տարբեր անդամների կապակցումն է դեմքի, թվի և հոլովի համապատասխանեցմամբ։ ժամանակակից հայերենում համաձայնական կապակցություն ունեն [[ենթակա]]ն և ստորոգյալը (համաձայնվում են դեմքով ու թվով՝ «Ես գրեցի», «Մենք գրեցինք», «Վարդանը և Գրիգորը գրեցին»), բացահայտչի որոշ տիպեր ևս համաձայնվում են բացահայտյալին («Ես՝ ուսանողս, ուսման գերազանցիկ եմ», «Դուք՝ ուսանողներդ, ուսման գերազանցիկ եք»)։ Հոլովառությունը նախադասության այս կամ այն անդամի (և միաժամանակ բառակապակցության անդամի) իմաստի (նաև որոշ բայերի սեռի) պահանջով որևէ հոլովով արտահայտվող լրացման ընդունումն է («Գրում եմ նամակ», «Մոտեցա պատին», «Զգուշացե´ք հրդեհից» «Քայլում եմ մայթով», «Նա սովորում է դպրոցում»)։ Հոլովով արտահայտվող լրացումը կարող է և նախադասության առանձին անդամ չլինել, այլ, մնալով բառակապակցության կազմում, իր գերադաս անդամի հետ հանդես գալ որպես նախադասության անդամ («Սա գովասանքի արժանի գործ է», «Դա մարդուն վայել բան չէ»)։ Առդրումը լրացման հարումն է լրացյալին՝ առանց Փոփոխության («Կարմիր վարդը բացվել է», «Մեքենան արագ ընթացավ»)։ Կապակցման տարբեր տիպերն իրագործվում են զանազան միջոցներով։ Դրանք են՝ թեքույթները և բառափոխական մյուս ձևույթները («Ես ներկեցի վրձինով», «Թռչունները չվեցին» են), կապերը («Դուք խոսեցիք աշխատանքի մասին», «Գնացինք դեպի դաշտ» են), շարադասությունը (համապատասխան մտքի արտահայտումից բխող՝ կապակցվող բառերի դասավորությունը), հնչերանգը։ Նախադասությունների [[կապակցություն]]ներն ուսումնասիրվում են ըստ նրանց բարդ տիպերի մեջ մտնող պարզ նախադասությունների հարաբերությունների, որոնք ընդհանուր առմամբ լինում են համադասական և ստորադասական՝ կապակցման համապատասխան միջոցներով ու եղանակներով։ Արդի շարահյուսագիտության մեջ նոր են շարահյուսական հոմանիշների, շարահյուսական հարացույցների, բնագրի շարահուսության գաղափարները։
 
 
 
Ես եկել եմ որ հասկանամ դա ինչպես են անում բայց ապարդյուն ասյտեղ ոչինչ չկա
 
== Գրականություն ==