«Գրիգոր Խալաթյանց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ Գիտնական}}
'''Գրիգոր Աբրահամի''' '''Խալաթյանց''' ({{ԱԾ}}), հայագետ, պատմաբան-բանասեր, մանկավարժ, մշակութային գործիչ։ Պատմական գիտությունների դոկտոր (1903), պրոֆեսոր (1906)։ Հայտնի է իր ծայրահեղ և անհեթեթ մեղադրանքներով 5-րդV դարի հայ պատմիչների նկատմամբ։
 
== Ուսում և գործունեություն ==
[[1868]] - [[1877]] թվականներին սովորել է [[Մոսկվա]]յիՄոսկվայի [[Լազարյան ճեմարան]]ում, [[1877]] - [[1880]] թվականներին՝ [[Մոսկվա]]յի համալսարանի բժշկական ֆակուլտետում, ապա՝ տեղափոխվել պատմա-լեզվաբանական ֆակուլտետը և ավարտել [[1884]] թվականին։ Այնուհետև կատարելագործվել է [[Գերմանիա]]յում։ [[1886]] թվականից մինչև կյանքի վերջն աշխատել է Լազարյան ճեմարանում՝ դասավանդելով հայագիտական տարբեր առարկաներ։ [[1890]] թվականից գլխավորել է նաև հայագիտության ամբիոնը, իսկ [[1897]] - [[1903]] թվականներին եղել ճեմարանի տեսուչը։
 
Գործուն կերպով մասնակցել է [[Մոսկվա]]յի, [[Պետերբուրգ]]ի, [[Թիֆլիս]]ի, [[Կ. Պոլս]]ի, [[Էրզրում]]ի, [[Էջմիածին|Էջմիածնի]] հայ մշակութային կյանքին, նպաստել [[Ռուսաստան]]ում հայագիտության զարգացմանը։ Աշխատակցել է հայ և օտար պարբերական մամուլին։ Գրել է (աշխարհաբար, գրաբար, ռուսերեն և գերմաներեն) ավելի քան 30 գիտական աշխատություն ու հոդված՝ հայ ժողովրդի պատմության, մատենագրության, բանասիրության և ազգագրության տարբեր հարցերի ու խնդիրների վերաբերյալ։ Խալաթյանցի անդրանիկ գործն է «[[Սասունցի Դավիթ]]» հայ ժողովրդական [[էպոս]]իէպոսի ռուսերեն թարգմանությունը ([[1881]]), որը հրատարակվել է նաև գերմաներեն ([[1886]])<ref>[http://www.armin.am/armenianlanguage/am/Encyclopedia_Khalatyants_grigor «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:]</ref><ref>[http://echmiadzin.asj-oa.am/997/1/1950%2D7%2D8(49).pdf Շահազիզ, Ե. (1950) Գրիգոր Աբրահամի Խալաթյանցը. Էջմիածին. Պաշտօնական ամսագիր Հայրապետական Աթոռոյ Ս. Էջմիածնի, Է (7-8). pp. 49-55.]</ref>։
 
== Հայ պատմիչներին նվիրված քննադատություն ==
Խալաթյանցին առանձնապես հետաքրքրել է [[Մովսես Խորենացի]]ն։ Զբաղվելով նրա, [[Եղիշե]]ի և [[Ղազար Փարպեցի|Ղազար Փարպեցու]] երկերի աղբյուրների ու դրանց փոխադարձ առնչությունների քննությամբ՝ ուշադրություն է դարձրել այդ երկերում առկա միևնույն նյութերի բովանդակությունից բխող որոշ նմանություններին, դրանք համարել նույնություններ, անգամ՝ արտագրություններ և փորձել տալ դրանց լուսաբանումը։ Սկզբում ընդունելով, որ երեքն էլ [[V դար]]ի պատմիչներ են և որ Ղազար Փարպեցին մի փոքր ավելի ուշ է գրել առաջիններից, անհիմն կերպով մեղադրել է նրան, պնդելով, թե նա իր «Հայոց պատմություն»-ը գրելիս իբր առատորեն օգտվել, որոշ դեպքերում՝ նույնիսկ արտագրել է Մովսես Խորենացու «Հայոց պատմություն» և Եղիշեի «Վարդանի և Հայոց պատերազմի մասին» երկերից, սակայն դիտավորյալ լռել ու չի նշել թե՝ դրանք, թե՝ դրանց հեղինակներին («Ղազար Փարպեցի և գործք նորին», [[1883]], Խալաթյանցի առաջին գրաբար աշխատությունը)։ Բայց հետո Խալաթյանցը հրաժարվել է այդ տեսակետից և դիտումնավորության մեջ մեղադրել նախ՝ Եղիշեին, ընդունելով, թե նա [[VII դար]]ի պատմիչ է, հետևաբար օգտվող-արտագրողը նա է («Նամակ առ խմբագրություն Եղիշեի աղբյուրների առթիվ», «ՀԱ», 1895, № 4), իսկ այնուհետև՝ Մովսես Խորենացուն։ Ընկնելով ծայրահեղության մեջ՝ Խալաթյանցը նրան համարել է ոչ վաղ, քան [[VIII դար]]ի հեղինակ, նրա երկը՝ դիտումնավոր, կողմնակալ գրվածք և անվստահելի աղբյուր։ Ավելին, ըստԸստ Խալաթյանցի, [[Մովսես Խորենացի]]նԽորենացին ինքն է հորինել, կազմել «Հայոց վեպ», որի նյութը վերցրել է գլխավորապես Սուրբ Գրքից։ Խալաթյանցի կարծիքով այդ վեպն արհեստական է և կապ չունի իրական պատմության հետ («Հայոց վեպը Մովսես ԽորենացուՊատմության մեջ», [[1896]], ռուսերեն։ Այս աշխատության համար Խալաթյանցը ստացել է մագիստրոսի կոչում)։ Մովսես Խորենացու և նրա «Հայոց պատմության» աղբյուրների քննությանն են նվիրված Խալաթյանցի նաև այլ աշխատություններ. «Մովսես Խորենացի և յուր աղբյուրները» (1898), «Մովսես Խորենացու նորագույն աղբյուրների մասին» ([[1898]]) և այլն։
 
== Արշակունիներին նվիրված քննդատություն ==
Հայ Արշակունիների և նրանց մասին Մովսես Խորենացու տեղեկությունների առնչությունների խնդրին է նվիրված «Հայ Արշակունիները Մովսես Խորենացու «Հայոց պատմության» մեջ» ([[1903]], ռուսերեն) ստվարածավալ աշխատությունը՝ Խալաթյանցի գլուխգործոցը, որի համար Պետերբուրգի կայսերական ակադեմիան Խալաթյանցին շնորհել է դոկտորի կոչում։ [[1903]] թվականին Խալաթյանցը մասնակցել է նաև արևելագետների միջազգային համաժողովին ([[Համբուրգ]]), որտեղ գերմաներեն լեզվով երկու դասախոսություն է կարդացել հնագույն հայոց պատմության վերաբերյալ։ Հայ ժողովրդի պատմությանն է նվիրված նաև «Ակնարկ Հայաստանի պատմության...» ([[1910]], ռուսերեն) մեծարժեք երկը, որում Խալաթյանցը շարադրել է երկրի քաղաքական ու տնտեսական պատմությունը հնագույն շրջանից մինչև քրիստոնեության պաշտոնական մուտքը Հայաստան։
 
== Այլ աշխատություններ ==
Խալաթյանցի բանասիրական գործերից ուշագրավ է «Հայ ժողովրդական հեքիաթների ընդհանուր ուրվագիծ» ([[1885]] ռուսերեն, նաև՝ գերմաներեն [[1886]]) աշխատությունը, որում աշխատել է ցույց տալ հայոց, սլավոնների և գերմանացիների ժողովրդական [[հեքիաթ]]ների միջև եղած կապը։ Գիտության համար չափազանց արժեքավոր էին «Ա և Բ Մնացորդաց գրքերի նորագիւտ հայ թարգմանութհւնը» ([[1896]]) և «Գիրք Մնացորդաց ըստ հնագոյն հայ թարգմանութեան» ([[1899]]) երկերի հրատարակությունները, որոնք անմիջապես իրենց վրա բևեռեցին նշանավոր արևելագետների ու հայագետների ուշադրությունը և որոնք կարևոր ներդրում են Սուրբ Գրոց հայ թարգմանության պատմության լուսաբանման, ընդհանրապես, [[Աստվածաշունչ|Աստվածաշնչի]] պատմության ուսումնասիրման համար։ «Ծրագիր հայ ազգագրության և ազգային իրավաբանական սովորությունների» ([[1887]]) գործով Խալաթյանցը մատնանշել է այն ուղին, որով պետք է ընթանա ազգագիր-բանահավաքը (տես Ազգագրական հարցարան)՝ . Խալաթյանցի նախաձեռնությամբ է հիմնվել «Էմինյան ազգագրական ժողովածուին (անձամբ խմբագրել է 1—8 գրքերը)։ Թեպետ Խալաթյանցը որոշ երկերում թույլ է տվել սխալ դրույթներ ու տեսակետներ, որոնք հետագայում մերժել է հայագիտությունը, սակայն այսօր էլ Խալաթյանցի բազմաթիվ երկեր պահպանել են իրենց գիտական արժեքը։
 
Խալաթյանցը թաղվել է [[Թիֆլիս]]ում։
Տող 42.
== Արտաքին հղումներ ==
* [http://lraber.asj-oa.am/3495/1/47.pdf Եղիշե Մադաթյանի և Գրիգոր Խալաթյանցի նամակագրությունից]
 
{{ՀՍՀ|հատոր=4|էջ=704}}
{{Արտաքին հղումներ}}
{{ՀՍՀ|հատոր=4|էջ=704}}
 
{{DEFAULTSORT:Խալաթյանց, Գրիգոր}}
 
[[Կատեգորիա:Հայ պատմաբաններ]]
[[Կատեգորիա:Հայ հայագետներ]]
Տող 53 ⟶ 54՝
[[Կատեգորիա:Պատմական գիտությունների դոկտորներ]]
[[Կատեգորիա:Հայ պրոֆեսորներ]]
[[Կատեգորիա:Լազարյան ճեմարանի սաներ]]
[[Կատեգորիա:Մոսկվայի պետական համալսարանի շրջանավարտներ]]
[[Կատեգորիա:Վագանկովյան գերեզմանատանը թաղվածներ]]