«Մեսրոպ Գրիգորյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Տող 3.
 
== Կենսագրություն ==
Մեսրոպ Գրիգորյանը ծնվել է 1932 թվականի հոկտեմբերի 25-ին, Գրիգոր և Երանուհի Գրիգորյանների ընտանիքում, [[Հալեպ]]ում։ 1939-1946 թվականներին նախնական կրթություն է ստացել [[Հայկազյան ազգային վարժարան (Հալեպ)|Հալեպի Հայկազյան հայկական վարժարանում]]։ 1946-1947 թվականներին սովորել է Հալեպի Բեթել վարժարանում, 1947- 1953 թվականներին՝ [[Անթիլիաս]]ի դպրեվանքում։ 1961 թվականին ավարտել է [[Դարհեմի համալսարան]]ը։ 1952 թվականին Դերենիկ եպիսկոպոս Փոլադյանի ձեռամբ ձեռնադրվել է [[սարկավագ]], 1953 թվականի հուլիսին՝ Դերենիկ Փոլադյանի ձեռամբ ձեռնադրվել կուսակրոն քահանա՝ վերանվանվելով ''Մեսրոպ''։ 1953 թվականի հոկտեմբերից մինչև 1956 թվականի ամառ Անթիլիասի դպրեվանքում դասավանդել է հայոց պատմություն, գրաբար և մատենագրություն, միաժամանակ պաշտոնավարել է որպես գրադարանի փոխտնօրեն, ձեռագրատան գլխավոր պատասխանատու և տպարանի տեսուչ։ 1956 թվականին պաշտպանել է վարդապետական թեզ «Կիլիկիո կաթողիկոսության` Անթիլիասի ձեռագրերի ընդարձակ նկարագրությունները» թեմայով և [[Աստվածածնի վերափոխման տոն]]ին վարդապետական աստիճան է ստացել` ձեռամբ Տեր Խադ արքեպիսկոպոս Աջապահյանի։ 1956-1957 թվականներին եղել է Անկախ Միաբանության դպրեվանքի տեսուչ։ Տեսչության ընթացքում ուսանողների հետ Բիքվայայից բռնի հեռացվել է, ապա հաստատվել Բեյթ Մերի գյուղում` հայ ազգայինների հովանավորությամբ մեկ տարի ևս շարունակելով դպրեվանքի դասերը և տեսչությունը։ 1957 թվականից մինչև 1958 թվականի դեկտեմբեր Բեյրութի [[Հովակիմյան-Մանուկյան վարժարան]]ում դասավանդել է կրոն, գրաբար և մատենագրություն։ 1957-1958 թվականներին եղել է «Սփյուռք» շաբաթաթերթի հիմնադիրներից և հրատարակիչներից։ 1959-1961 թվականների ուսման տարիներին, եղել է Վիեննայի այցելու հոգևոր հովիվ։ 1962 թվականից եղել է ավտրիահայ թեմի առաջնորդ։ 1964 թվականի աշնանը [[Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին|Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում]]` ձեռամբ [[Վազգեն Ա Բուխարեստցի|Վազգեն Ա]] կաթողիկոսի, ստացել է ծայրագույն վարդապետի աստիճան։ 1964-1974 թվականներին եղել է Մայր Աթոռի պաշտոնական ներկայացուցիչը ԵՀԽ-ում։ 1969 թվականին պաշտոնապես նշանակվել է «Պրո Օրիենտեի» աստվածաբանական խորհրդատու և Մայր Աթոռի ներկայացուցիչ։ 1980 թվականին Վազգեն Ա կողմից նշանակվել է Կանոնադրության հանձնախմբի անդամ։ 1982 թվականին եղել է [[Վիեննայի համալսարան]]ի բյուզանդագիտական ֆակուլտետի հայոց պատմության և հայ հին մատենագրության պատմության դասախոս<ref>Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, էջ 313, 2005։</ref>։ 1986 թվականին ձեռնադրվել է եպիսկոպոս։ Երկար տարիներ գործակցել է «[[Հանդէս Ամսօրեայ]]» ամսագրին։
 
Ուսումնասիրությունները վերաբերում են հայ ժողովրդի պատմությանը, մատենագիտությանը<ref>{{Cite web|url=http://armunicat.nla.am/cgi-bin/koha/opac-authoritiesdetail.pl?authid=1213|title=Կոհա առցանց քարտարան › Հեղինակավորի որոնում › Գրիգորյան, Մեսրոպ Գրիգորի, 1932- (Personal Name)|website=armunicat.nla.am|accessdate=2020-03-04}}</ref>։