«Ջրաբերդ (ամրոց)»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 47 բայտ ,  1 տարի առաջ
No edit summary
Ջրաբերդը [[պատմական Հայաստան]]ի հյուսիս-արևմուտքում գտնվող հնագույն ամրոցներից է<ref name="Раффи">[http://armenianhouse.org/raffi/novels-ru/khamsa/meliks1_14.html Րաֆֆի, Հակոբ Մելիք-Հակոբյան, Խամսայի մելիքություններ, Երևան, Նաիրի, 1991.]</ref>։ Հայտնի է, որ ամրոցը կառուցվել է [[Արշակունիների թագավորություն|Արշակունյաց արքայատոհմի]] կառավարման ժամանակահատվածում։ Ջրաբերդի ամրոցի մասին առաջին հիշատակումները եղել են վաղմիջնադարյան հայ պատմիչ [[Մովսես Կաղանկատվացի|Մովսես Կաղանկատվացու]] աշխատությունում<ref name="Каланкатуаци">[http://www.vehi.net/istoriya/armenia/kagantv/aluank2.html Մովսես Կալանկատվեցի, «][[Պատմություն Աղվանից աշխարհի|Աղուանից աշխարհի պատմութիւն»]]Երևան, Հայաստան, 1984, էջ 87</ref>։ Մովսես Կաղանկատվացու աշխատության մեջ հարուստ տեղեկություններ կան Հայաստանի, հատկապես «արևելից կողմանց»՝ [[Արցախ նահանգ|Արցախ]] և [[Ուտիք]] նահանգների վաղ միջնադարյան պատմության մասին։
 
Այնուհետև ամրոցը կառավարվել է Վախթանգյանների տոհմի մելիքներիիշխանների և նրանց ուղիղ շառավիջների կողմից։ Նրանցից նշանավորներն էին [[Գանձասար]]ի կաթողիկոս [[Եսայի Հասան-Ջալալյան]]ը, Մալիկ Իսրայելյանը, Մելիք-Իսրայելյանը, Մելիք-Ալավերդյանն ու իշխան [[Մելիք-Վանի Աթաբեկյան|Վանի Աթաբեկյանը]]։
 
Ներկայումս մեզ են հասել միայն ամրոցի ավերակները։ Պահպանվել են ամրոցի դարպասները։ Ջրաբերդից ոչ այնքան հեռու գտնվում է [[16-րդ դար|16]]-[[17-րդ դար|17]]-րդ դարերում կառուցված [[Երից Մանկանց]] [[Հայ առաքելական եկեղեցի|հայկական առաքելական]] վանքը և [[խաչքար]]։ Եկեղեցու պատերին պահպանված արձանագրությունների համաձայն՝ եկեղեցին կառուցել են [[Աղվանից կաթողիկոսություն|Աղվանից]] կաթողիկոս Սիմեոնը և իր եղբայր Իգնատիոս վարդապետը՝ [[1664]] թվականին նվիրատվությունների շնորհիվ։
 
18-րդ դարի սկզբներին հայտնի արցախյան հզոր պաշտպանական կառույցներից մեկը՝ Չարաբերդ-Ջրաբերդի սղնախը, գտնվել է այստեղ և հետագայում ևս շարունակել է մնալ գավառի կարևոր մելիքական հիմնական ամրոցը։
 
== Կառուցվածք ==
Անանուն մասնակից